Հայոց պատմության մեջ, հայերի հարմար այս երեք մարդիկ շատ կարևոր դեր են ունեցել: Գրիգոր Լուսավորչի օրորք հայերը քրիստոնեությունը ընդունեցին որպես պետական կրոն: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և այդ օրվանից մեր գրերն ու պատմությունը գրվեցին հայատառ: Մովսես Խորենացին գրեց հայոց պատմությունը անհիշելի ժամանկներից մինչև իր օրերը: Նրա «Հայոց պատմության»-ից մեզ են հասել շատ ավանդույթներ, մշակութային արժեք ներկայացնող տեղեկություններ, հայի ծագման ու զարգացման, բնօրրանի, ծննդավայրի, պատմության, առասպելների, թագավորների մասին:
Գրիգոր Լուսավորիչ
Հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ հանդիպեցին խոչընդոտների, չհասկացվեցին: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:
Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյան թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3-րդ Մեծը:
Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների՝ Տրդատ 3-րդ թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է Սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, սիրահարվում է Հռիփսիմեին, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին՝ Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները՝ նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ:
Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում:Ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սերել է ազնվականի ընտանիքից:
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցն Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական գիրը, թարգմանել գրականությունը հայերեն: Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո, 405թ. վերադառնում է հայրենիք՝ Վաղարշապատ/այժյամն Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է, որը նաև անվանում են Թարգմանությունների թագուհի: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում: Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է 36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենն ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10…. Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմանականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայրերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրյա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մեր տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ:
Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են բոլորովին վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով: Այն տարածված է եղել Արարատյան դաշտում:
Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Այն կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:
Որդան կարմիրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։
Այս միջատի արուն և էգը միմյանցից զգալիորեն տարբերվում են: Արուն ավելի նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի:
Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:
Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թափանցիկ: Կապույտ երկինքը, որ ողողված է արևի ճառագայթներով, նույնպես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:
Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:
Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապացուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափվում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:
Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:
Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:
Հարցեր և առաջադրանքներ
Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:
Ի՞նչ գազերից է կազմված օդը: Օդը կազմված է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից:
Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: Թթվածին, և ածղաթթու գազ:
Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
Առաջադրանք 1
Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:
Առաջադրանք 2
Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատարի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):
Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:
Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:
Առաջադրանք 3
Պարզելու համար, թե ինչպես է տաքանում
Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարապես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում: