Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ․

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։  Անգութ — անխիղճ, գերաններից — Ճյուղերը մաքրած մեծ ծառաբունից, գոմեր — ընտանի անասուններ պահելու շենք, մարագներ — խոտանոց, սայլ — Ձիասայլ, լուծ —  Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, սամի — լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:
  2. Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։
  3. Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։
  4. Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։
  5. «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։

Պարարտանյութեր

Պարարտանյութեր, օրգանական, անօրգանական (հանքային) և կենսաբանական (հիմնականում բակտերիալ) նյութեր են, որոնք օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում սննդային, ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկական, քիմիական ու կենսաբանական հատկությունները, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերի արդյունավետությունը կախված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններից, հողում սննդատարրերի պարունակությունից, խոնավությունից, հողի լուծույթի ռեակցիայից և այլն։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի ագրոքիմիական հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Ըստ ազդման բնույթի՝ պարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա), անուղղակի (բարելավում են հողի հատկությունները) և բազմակողմանի ազդեցության։ Ըստ ծագման՝ օրգանական, հանքային և կենսաբանական։ Ըստ կազմության՝ պարզ, բարդ, համակցված։ Ըստ ագրեգատային ձևի՝ պինդ, հեղուկ, գազային։ Ըստ կիրառման ձևի՝ հիմնական, նախացանքային, ցանքակից, հետցանքյա (սնուցում)։

Օրգանական պարարտանյութեր

Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական ծագման սննդանյութեր, որոնց քայքայման ժամանակ մանրէների կենսագործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտիֆոսֆորիկալիումիկալցիումիծծմբի և այլ տարրերի միացություններ։ Օրգանական պարարտանյութեր են գոմաղբըբուսահողըգոմաղբահեղուկըթռչնաղբըտորֆըկոմպոստները և այլն։

Գոմաղբ

Հիմնական հոդված՝ Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Պարունակում է ազոտֆոսֆորկալիումկալցիում և միկրոտարրեր։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Բուսահող

Պարարտանյութերից վնասված տերև

Բուսահող ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Տորֆ

Հիմնական հոդված՝ Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։ Որպես պարարտանյութ՝ պիտանի է չեզոք ռեակցիայով և մեծ քանակությամբ կալցիում պարունակող տորֆը։

Տորֆագոմաղբ

Տորֆագոմաղբային կոմպոստը պատրաստում են տորֆի բոլոր տեսակներից, որոնց խոնավությունը չի գերազանցում 60%-ը։ Տորֆի և գոմաղբի հարաբերությունը 0,75։1 է։

Տորֆաֆեկալ

Հորդառատ անձրևի հետևանքով պարարտանյութի արտահոսք

Տորֆաֆեկալային կոմպոստն արագ ներգործող պարարտանյութ է, պարունակում է ազոտֆոսֆոր և կալիում։ Ֆեկալները տորֆի հետ կոմպոստացնելիս նվազում է ազոտի կորուստը, վերանում է տհաճ հոտը, ստացվում է սորուն, կիրառման համար հարմար պարարտանյութ։

Հանքային պարարտանյութեր

Հանքային պարարտանյութերը բույսերին անհրաժեշտ սննդատարրեր պարունակող անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա։ Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի։ Այդ փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և հանքային պարարտանյութի տեսակից։ Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցության հանքային պարարտանյութեր։ Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ համալիրը (ամոֆոս, նիտրոֆոսկա, նիտրոամոֆոսկա)՝ 2 և ավելի սննդատարրեր։

Ազոտական պարարտանյութեր

Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ) պարունակում է 34-35% ազոտ։ Լավ լուծվում է ջրում և արագ ներգործում բույսերի վրա։ Նպաստում է հողի թթվեցմանը, ուստի նպատակահարմար է կիրառել կրացված հողերում։ Միզանյութը (կարբամիդ) պարունակում է 46% ազոտ։ Լավ լուծվում է ջրում, գործածվում է որպես հիմնական պարարտանյութ, ինչպես նաև արտարմատային լրացուցիչ սնուցման համար։ Ամոնիումի սուլֆատը պարունակում է 20,5-21% ազոտ, լուծվում է ջրում։ Լավ պահպանվում է հողում, ուստի այն որպես հիմնական պարարտանյութ հող են ներմուծում աշնանը, իսկ բույսերի վեգետացիայի շրջանում օգտագործում են նաև սնուցման ձևով։ Ամոնիումի սուլֆատը թթվեցնում է հողը, ուստի դրանով պարարտացնում են կրացված հողերը։

Ֆոսֆորական պարարտանյութեր

Ճահճացման հետևանքով ջրի ծաղկում

Ֆոսֆորական պարարտանյութեր են հասարակ սուպերֆոսֆատը, (կալցիումի երկհիդրոֆոսֆատի և կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), որոնք պարունակում են լուծվող ֆոսֆորական թթու։ Հատկապես արդյունավետ են հիմնային և չեզոք հողերում կիրառելիս։ Ֆոսֆորիտային ալյուրը դժվարալույծ փոշի է, պարունակում է 19-30% լուծվող ֆոսֆորական թթու։ Օգտագործվում է որպես հիմնական պարարտանյութ։

Կալիումական պարարտանյութ

Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, որը պարունակում է մոտ 60% կալիումի օքսիդ։ Նպատակահարմար է հողին տալ աշնանը։ Կալիումական աղը կալիումի քլորիդի և սիլվինիտի (NaCl KCl) խառնուրդն է։ Պարունակում է 30-40% կալիումի օքսիդ։ Դրանով հողը պարարտացնում են աշնանը։

Կալիումի սուլֆատը պարունակում է 48% կալիումի օքսիդ, լուծվում է ջրում։

Կալիումի բորակը պարունակում է 44% կալիումի օքսիդ և 14% ազոտ։ Դյուրալույծ ազոտը չկորցնելու համար այն անպայման օգտագործում են գարնանը։ Մոխիրն արժեքավոր պարարտանյութ է. պարունակում է կալիումկալցիումմագնեզիումֆոսֆոր և միկրոտարրեր։ Մոխրի մեջ կալիումի մեծ քանակությունը թույլ է տալիս այն օգտագործել հողի չեզոքացման համար։ Այն կիրառում են աշնանը և գարնանը։

Համալիր պարարտանյութեր

Աշխարհում մեթանի կոնցետրացիան 2005 թվականի տվյալներով

Համալիր պարարտանյութերը հողին տալիս են գարնանը՝ բույսերի վեգետացիայի շրջանում՝ որպես օժանդակ սնուցում։ Ամոֆոսը պարունակում է 44-52% յուրացվող ֆոսֆորական թթուներ և 10-11% ազոտ, նիտրոամոֆոսկան՝ 13-17% ազոտ, 17-19% ֆոսֆորական թթու և 17-19% կալիումի օքսիդ, նիտրոֆոսկան՝ 11% կալիումի օքսիդ։

Միկրոպարարտանյութեր

Միկրոպարարտանյութերը պարունակում են միկրոտարրեր՝ բորպղինձերկաթմանգանցինկմոլիբդեն և այլն։ Կիրառվում են սերմերի նախացանքային մշակման, արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ։

Կենսաբանական պարարտանյութեր կամ բիոպարարտանյութեր

Սրանք հողի կենսաբանական հատկությունները բարելավող բակտերիաներ, սնկեր պարունակող պատրաստուկներ են, որոնց կենսագործունեությունը նպաստում է հողի հատկությունների կարգավորմանը և բույսերի սննդառությանը։ Հանդիսանում են անուղղակի ազդեցության պարարտանյութեր, քանի որ բույսերի համար սննդատարրեր չեն պարունակում, այլ պարունակում են կենդանի միկրոօրգանիզմներ, հիմնականում բակտերիաներ, որոնք հողում բազմանում են և կատարում մի շարք կարևոր գործառույթներ, որոնցից է մոլեկուլային ազոտի ֆիքսացիան, ամոնիֆիկացիաննիտրիֆիկացիան, օրգանական նյութերի տարրալուծումը, պոտենցիալ բերրիության մատչելիացումը (սննդատարրերի մոբիլիզացիա) և այլն։ Այս եղանակով հողը բնական ճանապարհով հարստանում է սննդատարրերով, ինչը միանշանակ ընդունելի է օրգանական երկրագործությունում։ Պետք է նշել, որ կենսաբանական պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը հիմնականում կախված է հողային պայմաններից։ Այս պարարտանյութերի կիրառման արդյունավետությունը մեծանում է, երբ հողը օդաջրաթափանց է լինում, միջավայրը չեզոք կամ չեզոքին մոտ, իսկ խոնավությունը բավարար է բույսերի և միկրոօրգանիզմների գործունեության համար։ Սկզբնական շրջանում գիտնականները առաջարկում էին բակտերիական պարարտանյութեր, որոնք պարունակում են միայն մեկ շտամ (միկրոօրգանիզմների գենետիկորեն միատեսակ գաղութ)։ Ներկայումս առաջարկվում է մեկ պատրաստուկի միջոցով հողը վարակել 5-10 տեսակ բակտերիաներով, ինչը անշուշտ, ավելի արդյունավետ է։ Բակտերիական պարարտանյութերը կարող են լինել որոշակի մշակաբույսերի (նիտրագին), ինչպես նաև ընդհանուր կիրառման համար (Բայկալ ԷՄ-1, Ազոտովիտ, ՄՄ, Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն)։ Վերջիններս պարունակում են տարբեր բակտերիաների շտամներ, ուստի կատարում են տարբեր ֆունկցիաներ։ Բակտերիական պարարտանյութերը առանձնանում են նրանով, որ հանդիսանում են շրջակա միջավայրի պարտադիր բաղադրիչ, ուստի էկոլոգիապես մաքուր են և անվտանգ բոլոր տեսակի օրգանիզմների համար։ Այս պարարտանյութերի կիրառման առանձնահատկությունն այն է, որ պահանջում է ճշգրիտ մոտեցում յուրաքանչյուր բակտերիական շտամի պահպանման և կիրառման ժամկետներին, պայմաններին։ Արտադրվում են շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում, օրինակ` Նիտրագին, ՄՄ, Ազոտովիտ, Ազոցեովիտ 1-ը Ֆոսֆազոտ, Ալքազոտ, Ֆոսֆոարմ և այլն։ Նշենք. որ բոլոր բակտերիական պարարտանյութերը կիրառվում են պարարտանյութի լուծույթով` ցանվող մշակաբույսի սերմերը թրջելով, հողը ջրելով (վարակելով)։ Յուրաքանչյուր պարարտանյութի կիրառման առանձնահատկությունները և ազդեցությունը հողում կենսաբանական ազոտի կուտակման և մշակաբույսերի բերքատվության վրա նշված են պիտակում։

Հանքային պարարտանյութերի չարաշահումը հանգեցնում է հողի, բնական և արհեստական ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից առավել նպատակահարմար է օրգանական և կենսաբանական պարարտանյութի կիրառումը։

Մաթեմատիկա թեսթ

  1. Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում է 6754 թիվը: 1) 4
    2) 5
    3) 7
    4) 6
  2. Գտիր ամենափոքր կենտ քառանիշ և ամենամեծ զույգ հնգանիշ թվերի գումարը: 1) 10999
    2) 10100
    3) 100999
    4) 101000
  3. Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին ու հանելին միաժամանակ մեծացնենք 27-ով: 1) կփոքրանա 54 -ով
    2) կմեծանա 27 — ով
    3) կփոքրանա 27 — ով
    4) կմնա անփոփոխ
  4. Ընտրիիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն կստանաս անհավասարություն. 7կմ 60դմ > 7կմ *մ: 1) 5
    2) 6
    3) 7
    4) 8
  5. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 72սմ է: Գտիր եռանկյան կողմերի երկարությունները: 1) 18
    2) 17
    3) 36
    4) 24
  6. Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 50000 կգ — ը ցենտներներով: 1) 5ց
    2) 50ց
    3) 500ց
    4) 5000ց
  7. Ընտրիր այն պատասխանը որն արտահայտում է 5/6 տարին ամիսներով: 1) 10
    2) 8
    3) 6
    4) 4
  8. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից քանիսով է ավելի: 1) 70
    2) 71
    3) 80
    4) 81
  9. Թվի 1/2 մասը հավասար է 60-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/4 մասը: 1) 15
    2) 30
    3) 60
    4) 12
  10. 84, 145, 7 և 30 թվերից յուրաքանչյուրը մեծացրու 100 անգամ: 1) 184, 245, 107, 130
    2) 840, 1450, 70, 300
    3) 8400, 14500, 700, 3000
    4) 8400, 1450, 700, 300
  11. Հատվածը ուղղի մաս է որն ունի ծայրակետեր։
  12. Ինչ թվաշանով վերջացող թիվ պետք է հանել 276-ից որպեսզի ստացված տարբերությունը լինի 5-ի բազմապատիկ:
    6 կամ 1:
  13. Հաշվիր 752×8-9102:6+821 արտահայտության արժեքը:
    752×8-9102:6+821 = 5320
    752×8 = 6016
    9102 : 6 = 1517
    6016 — 1517 = 4499
    4499 + 821 = 5320
  14. Կռահիր օրինաչափությունը և գրիր բաց թողած թիվը:
    3, 5, 9, 15, 23, 33.
  15. Աստղնիշերի փոխարեն գրի՛ր բաց թողնված թվանշանները:
    41070 + 4363 = 45433
  16. Վազքուղղին, որի երկարությունը 220 մ է, միաժամանակ իրար ընդառաջ վազեցին երկու տղա, նրանցից մեկը վազում էր 5մ/վ արագությամբ: Ինչ արագությամբ էր վազում երկրորդ տղան, եթե տղաները հանդիշեցին 20 վարկյան հետո:
    Լուծում
    20 x 5 = 100
    220 — 100 = 120
    120 : 20 = 6
    Պատ՝6մ/վ
  17. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 28 մ է, իսկ լայնությունը 22 մ: Հողամասը ցանկապատելու համար քանի՞ սյուն է հարկավոր, եթե սյուները պետք է կանգնեցնել միմյանցից 5 մետր հեռավորության վրա:
    Լուծում
    28 + 22 + 28 + 22 = 100
    100 : 5 = 20
    Պատ՝20

Մաթեմատիակ

Վարժ 608

ա) 3կգ 250գ + 3կգ 750գ = 6կգ 1000գ = 7կգ

8կգ 420գ + 3կգ 950գ = 11կգ 1370գ = 12կգ 370գ

բ)8կգ 650գ + 6կգ 350գ = 14կգ 1000գ = 15կգ

5կգ 870գ + 7կգ 430գ = 12կգ 1300գ = 13կգ 300գ

Վարժ 609

ա) 14գ 250կգ — 3գ 750կգ = 13գ 1250կգ — 3գ 750կգ = 10գ 500կգ

28ց 32կգ — 4ց 90կգ = 27ց 132կգ — 4ց 90կգ = 23ց 42կգ

22տ 200կգ — 640կգ = 21տ 1000կգ — 640տ = 21տ 360կգ

բ) 18կմ 650մ — 16կմ 350մ = 2կմ 300մ

15մ 25սմ — 7մ 40սմ = 14մ 125սմ — 7մ 40սմ = 7մ 85սմ

16դմ 7սմ — 8սմ = 15դմ 17սմ — 8սմ = 15դմ 9սմ

Վարժ 682

ա) 34կմ 85մ + 2կմ 35մ = 36կմ 120մ

42դմ 7սմ + 5դմ 8սմ = 48դմ 5սմ

բ) 12կգ 650գ + 6կգ 450գ = 19կգ 100գ

22տ 210կգ + 2տ 880կգ = 24տ 2090կգ = 25տ 90կգ

գ) 2օր 16ժ + 3օր 9ժ = 6օր 1ժ

12ժ 20ր + 2ժ 40ր = 15ժ

О профессиях

— Моя мама — врач, — говорит Наташа. — Все
хорошо знают, какая работа у врача: лечить людей.
Я люблю рассказывать о маминой работе.
— Мой отец — шофёр, — говорит Катя. — Все
знают, какая работа у шофёра: возить людей. Мой
папа редко говорит о своей работе, но он может целый час говорить об автомобилях, моторах, дорогах.
— Мой папа — геолог, — говорит Лена, и ребята
замолкают. Все смотрят на неё.
— А кто такой геолог? — спрашивает Катя.
— Геолог собирает дорогие камни! Однажды
и я нашла горный хрусталь, — с гордостью сказала Лена, — а мой папа нашёл мрамор, уголь и другие
камни.

Ջաննի Ռոդարի «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին
Վարդ
Տարօրինակ
Անգամ

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
——————————————
————————————————
————————————————
————————————————
5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

—————————————

———————————

—————————

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց —————————
բ/պետք է վճարեք————————
գ/ասաց————————————
դ/երազում էր—————————

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։
————————————————————————————————————————————————————————————————————————

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——————————:
բ/Խաչն իմն է ———————— ես գիտեմ:
գ/Փողոցում ———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
————————————

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

————————————————————————————

English

EX 2

This is me and my family. We are at the park. My sister is painting a picture. Can you see my two brothers? They are riding their bikes. My mum is sitting on a bench. She is reading a book. Look at my dad. He is writing an email. Can you see me? I’m under the tree. I am playing my guitar.

EX 3

This is Ann. She lives in a big house. Ann gets up early every morning. She brushes her teeth, has a shower and catches the bus to school. After school, Ann and her brother Sean go swimming. They love swimming

Թվական

Առաջադրանքներ

1.  Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

Հիսունչորս, ութ հարյուր քառասունյոթ, վեց հազար ինը հարյուր ութսունհինգ, տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց, վաթսունութ, իննսունհինգ, տասնհինգ, հիսունութ, վեց հարյուր իննսունյոթ, ութսունինը:

2. Գրեք, թե որ թվականներ են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին: Տասնմեկից մինչև իննսունինը գրվում են միասին, իսկ հարյուրից հետո գրվում են առանձին:

3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի:

Երեք- սուն, քառա — սուն, հիթ — սուն, վաթ — սուն, յոթանա — սուն, ութ — սուն, ինն — սուն:

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաե շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտր պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերր բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերր շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաե ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրեները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողր փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում: Սնկեր, բագտերիաներ, և այլն:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը: Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հումուսը բոլոր կենդանիների և բույսերի մնացորդն է:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի: Որովհետև հողում շատ հումուսներ կան:
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում: Հողը պարունակում է ջուր, և ածղաթթու գազ:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը: Եթե փխրեցումը չկատարվեր հողը թթվածնով չէր լցվի: