«Վիրավոր առյուծն ու կրիան»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Հավակնություն — իր արժանիքների՝ հատկությունների գերագնահատում, մեծամտություն։

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան

Առակի գլխավոր հերոսն առյուծն է։ Առյուծը ուժեղ է, հզոր և խելացի։

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Ծույլ Նարեկը

Լինում են երկու ընկեր՝ Արմենը և Նարեկը։ Արմենը խելացի էր, գրագետ, սիրում էր սովորել։ Նարեկը ծույլ և ալարկոտ էր ինչի պատճառով նրա բոլոր տնային աշխատանքները Արմենն էր անում։

Մի օր դպրոցում Նարեկի գրավոր աշխատանքն անելով Արմենը չհասցրեց կատարել իր աշխատանքը ։Արդյունքում Նարեկը ստացավ բարձր գնահատական , իսկ դասարանի մեծ մասը ցածր, քանի որ առաջադրանքը դժվար էր։Նարեկը ծիծաղելով նայեց բոլորին և ասաց

_ Ինձ նման լավ սովորեք և ինձ նման խելացի եղեք՝ ծույլեր։

Տնային առաջադրանք.Սեպտեմբերի 2

Մեքենան անցավ 140 կմ, իսկ մոտոցիկլավարը նույն ժամանակում անցավ 50 կմ-ով պակաս: Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը:

Մեքենան անցավ — 140 կմ

մոտոցիկլավարը-50 կմ-ով պակաս

Քանի՞ կմ անցավ մոտոցիկլավարը:

Լուծում

140-50=90

Պատ՝ 90 կմ անցավ մոտոցիկլավարը

 Հեծանվորդն անցավ 140 կմ, իսկ ավտոբուսը նույն ժամանակում անցավ 60 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ ավտոբուսը:

Հեծանվորդն անցավ -140 կմ

ավտոբուսը-60 կմ-ով ավելի

Քանի՞ կմ անցավ ավտոբուսը:

Լուծում

140+60=200

Պատ՝ 200 կմ

Գուրգենն ունի 300 դրամ, իսկ Արմենը՝ 20 դրամով քիչ: Որքա՞ն փող ունեն երկու տղաները միասին:

Գուրգենն ունի-300 դրամ

Արմենը-20 դրամով քիչ

միասին-?

Լուծում

300-20=280

300+280=580

Պատ՝580դր

Մոտոցիկլավարը առաջին օրը անցավ 130 կմ, երկրորդ օրը՝ 80 կմ, իսկ երրորդ օրը նա անցավ առաջին և երկրորդ օրերում անցած ճանապարհից 7 կմ-ով ավելի: Քանի՞ կմ նա անցավ երրորդ օրը:

Առաջին օր -130 կմ

երկրորդ օր — 80կմ

երրորդ օր-7 կմ ավելի

Լուծում

130+80=210

210+7=217

Պատ՝217 կմ

800 դրամով կարելի է գնել 4մ գործվածք: Այդ նույն գործվածքից 6մ գնելու համար որքան պետք է վճարել:

4մ -800դր

6մ արժե-? դր

Լուծում

800։4=200

200×6=1200

Պատ՝1200դր

Ուղղանկյան կողմերից մեկը մյուսից 2 անգամ մեծ է: Հաշվիր այդ ուղղանկյան մակերեսը, եթե փոքր կողմը 15 սմ է:

Լուծում

15×2=30

30×15=450

Պատ՝ 450սմ

Տնային հանձնարարություն. սեպտեմբերի 3

Երկու գումարելիներից մեկը մեծացրին13 -ով: Որքանո՞վ մեծացավ գումարը:

Լուծում՝

Գումարը մեծացավ 13-ով

Հաշվել արտահայտության արժեքը.

ա) 250:250+3* (570-570)+8* (272-271)=9

570-570=0

272-271=1

3×0=0

8×1=8

8+0=0

250։250=1

1+8=9


բ)   23 *(4000+20*50)=115000

20×50=1000

4000+1000=5000

23×5000=115000


գ)  (880-432)* (27-27)* (348-116)=0

880-432=450

27-27=0

348-116=232

450×0×232=0

Հայկը ձմերուկի համար վճարեց 2440 դրամ, իսկ սեխի համար՝ 2 անգամ պակաս: Հայկը որքա՞ն է վճարել այդ գնումների համար:

Ձմերուկ -2440դր

Սեխ-2×պակաս

Որքա՞ն վճ. գնումների համար

Լուծում

2440։2=1220

2440+1220=3660

Պատ՝ 3660դր

Հայկն ուներ 1460 դրամ: Նա այդ դրամի կեսը վճարեց գնդակի համար , իսկ մյուս կեսը տվեց Արամին: Հայկը որքա՞ն դրամ տվեց Արամին:

Ուներ-1460դր

Կեսը վճ. գնդակի համար

Մյուս կեսը տվեց Արամին

Որքա՞ն դրամ տվեց Արամին

Լուծում

1460։2=730

պատ՝ 730

  1. Դիր փակագծեր այնպես, որ ստանաս հավասարություն:
    ա) 80-(60-40):20=79         բ ) 80-(60-40:20)=22

գ) 80:(40-20)+20=24           դ) 80:(40-20+20)=2

Ուսումնական պլան

8:30– Արթնանալ
9:30 – Նախաճաշել
10:00-12:30 – Մասնակցում եմ առցանց դասերին, միանում են տեսազանգերին, կատարում տրված առաջադրանքները։

Ըտրովի գործունեություն- Կենդանիներ և բույսեր


12:30-13:00- Ընդմիջում
13:00-19:00 – Կատարում եմ առաջադրանքները, պատրաստում եմ նյութեր և հրապարակում բլոգում։

19:00-20.30 Ինքնակրթություն՝ համակարգչային խաղեր եմ խաղում, տրամաբանական կամ բակային խաղեր եմ խաղում, ընթերցանությամբ  եմ զբաղվում, մուլտֆիլմ կամ ֆիլմ եմ դիտում, զբոսնում ե եղբորս հետ։

Ուրախ Վարդավառ

Ողջու՛յն։ Այս տարի իմ սիրելի տոներից՝ Վարդավառը նշվում էր հուլիսի տասնինին։ Ամեն տարի մեծ շուքով ենք նշել, սակայն այս տարի ամեն բան սահմանափակ է՝ ինչը շատ է տխրեցնում։ Բայց դա չխանգարեց, որ մենք ունենանք ուրախ Վարդավառ։

Վարդավառը իմ ամենասիրած, ուրախ և սպասված տոներից է։ Այն նշվում է սուրբ Զատկից 98 օր հետո: Վարդավառը նշում են գրեթե բոլորը, առանց տարիքային սահմանափակման: Տոնի ամենասպասված սովորությունը ծանոթ և անծանոթ մարդկանց վրա ջուր լցնելն է: Հրաշալի է, քանի որ գրեթե ոչ ոք չի նեղանում,   որովհետև Վարդավառին ջուրն ունի մաքրող, սուրբ ուժ և  խորհուրդ։  Միայն տատիկներն են մի քիչ բարկանում, իրենց վրա աշխատում ենք քիչ ջուր լցնել։

Սասնա Ծռեր

Փառատոնի շրջանակներում ներկայացնում ենք մեր աշխատանքները։
Ողջու՛յն ։
Այսօր ես կպատմեմ ,
» Սասնա ծռեր» էպոսի, իմ ստեղծած քանդակների մասին։ Այս գեղեցիկ աշխատանքները պատրաստել ենք ընտանիքով։
Ընկեր Արևի խորհրդով, մայրիկիս և մորաքրոջս օգնությամբ պատրաստեցինք գեղեցիկ և հետաքրքիր քանդակներ։ Հաճախել եմ կավագործության պարապունքների և գիտեմ ինչպես պետք է աշխատել կավի հետ.
Նախ ես թրջեցի իմ ձեռքերը, հետո սկսեցի կավը հունցել։ Վերջացնելուց հետո սկսեցի պատրաստել փոքրիկ շրջանակներ և գործիքի օգնությամբ սկսեցի կավի վրա նկարել տառեր և դրանք ավելի գեղեցկացրեցի։ Տառերի վրա նկարեցի խաղողներ և տերևներ։
Հաջորդ աշխատանքում մենք պատկերել ենք Սասունցի Դավիթին՝ թուր-կեծակին ձեռքին և իր ձիուն , որի անունը Քուռկիկ Ջալալի էր։ Մենք շատ երկար ենք աշխատել և մեր նկարը սկսել ենք սուր գործիքով։ Ես փորում էի կավը, որ ստանայի ձիու գլուխը։ Իսկ երբ սխալ էի անում մատս թրջում էի ջրի մեջ և փակում իմ սխալը ։ Աշխատանքը շատ դժվար էր, բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։
Ամառվա ընթացքում ես էլի կաշխատեմ և կանեմ ուրիշ աշխատանքներ։
Էկրանիս վրա փոքր է երևում։Մի հատ նայեք հո չեմ վրիպել:

 

106514729_295109461851446_1311267649660037522_n105571677_656194138301145_8793322823206987282_n105704400_304250737620895_7291045545883740142_n106314541_221692605485813_8212202055039770199_n106472081_258757018552989_2754968975586857933_n106314541_221692605485813_8212202055039770199_n84854650_267633587893337_2305518008352900247_n106472081_258757018552989_2754968975586857933_n106980341_280083316390638_6046221032791232259_n73416002_2604072119813776_5904813442697369220_n106177524_595055041141245_4380011650785557329_n75282255_1400458820343059_8785407725885873416_n84298335_3284309954960890_4559298832610695945_n