Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն: Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող գեղեցիկ լինել:
Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:
- Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.
բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սա, մեր, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,
ճանապարհ, շնորհոավորել
- Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա։ –Սիրելի վարդ արի չվիճենք մենք երկուսս ել գեղեցիկ ենք։ –Ճիշտ ես ասում սիրելի ժամացույց։

Սովորական մի օր, երբ ես կիսաքուն բռնել էի դպրոցի ճամփան՝ լսեցի ինչ-որ ձայն։ Շրջվելով ես տեսա կլոր աչուկներվ, շագանակագույն ականջներով և սպիտակ մորթիով մի շնիկի։ Նա այնքան անմեղ հայացք ուներ, որ ես չկարողացա նրան թողնել ճամփեզրին։ Եվ այսպես ես ստիպված դասին մասնակցեցի շնիկի հետ։ Մինչ դասը սկսվելը ես խնդրեցի շնիկին , որ չաղմկի և փակեցի պայուսակս ՝ մի փոքր անցք թողնելով շնչելու համար։ Ամբողջ դասի ընթացքում ես շունչս պահած, անշարժ նստել էի, երբ հանկարծ շնիկը հաչեց.