Ողջու՛յն ։ Սա իմ ցանած ածիկն է։ Ես այն ցանել եմ ապրիլի մեկին։ Ածիկ ցանելու համար ես օգտագործել եմ բամբակ, ցորեն, աման և ջուր։ Այն ջրել եմ ամեն օր և ստացել եմ այսպիսի գեղեցիկ ածիկ։ Ածիկը զատիկին զարդարում է բոլորի սեղանները։
Ջանի Ռոդարի Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս: _ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն: Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին. _ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել: _ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ… _ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին. _ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել: _ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է: _ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է: _ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: _ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն: _ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել: Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ: _ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք: _ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը: _ Երկու ապտակ՝ պարեկի՞ն: _ Պարեկին: _ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի: _ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք: _ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ: _ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման: Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Հարցեր և առաջադրանքներ։
Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- փոքրիկ զինված ջոկատ
գրչածայր-մետաղյա փոքրիկ սրածայր գոգավոր թիթեղիկ՝ թանաքով գրելու համար
Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
երկիր-երկրներ
բան-բաներ
պուրակ -պուրակներ
բաճկոն-բաճկոններ
վարդ- վարդեր
մատ-մատեր
քաղաք-քաղաքներ
անդորրագիր-անդորրագրեր
տուգանք- տուգանքներ
ապտակ- ապտակներ
Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝
վարդ-կարմիր վարդ
Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։
Պուրակ- գեղեցիկ պուրակ
Գեղեցիկ պուրակի ջուրը թռվռում էր
Թուր-սուր թուր
Սուր թուրը տանջվում էր։
Մեխ-ամուր մեխ
Ամուր մեխը հանգստանում էր։
սոսինձ-կպչուն սոսինձ
կպչուն սոսինձը սոսնձում էր
բանտ-մեծ բանտ
մեծ բանտը բացվում է
պատասխան-հետաքրքիր պատասխան
Գոհարիկը տվեց ճիշտ պատասխան։
Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային։Մենք չէիք կարողանալ կառուցել, Ինչպիսինն էր պարեկը։Պարեկը սիրում էր բացատրեկ ընկերասեր։ Ինչու՞ Ջովանին զարմացավ։Նա չգիտեր որ այդպիսի աշխար կար։ Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։
Ողջո՛ւյն Ջավանինո։ Ես Գոհարն եմ։ Արի ընկերանանք և մի օր միասին գնանք այդ հրաշք երկիր հյուր։ Ես էլ եմ ուզում տեսնել, թե ինչպես են մարդիկ այնտեղ ապրում ։
2. Պարզի՛ր, թե նշված թվերից, որը կարող ես դնել աստղանիշի փոխարեն։
60×8=480 8, 80, 9, 90
835-35=800 15, 25, 35, 45
270:30=9 30, 50, 40, 5
450+350= 800 150, 250, 350
1. Համառոտագրի՛ր և լուծի՛ր։
·
Մարիամը գրիչի համար վճարեց 270 դրամ, իսկ տետրի համար 70 դրամով ավել։ Որքա՞ն վճարեց նա գնումների համար։
Մարին վճարեց-270դր
տետրի համար-70դր ավել
որքա՞ն վճարեց գնումների համար։
Լուծում
270+70=340
270+340 =610 Պատ 610դրամ
· Երեք բաքում միասին կա 500լիտր ջուր։ Հայտնի է, որ առաջին բաքում կա 110լ ջուր, երկրորդում՝ առաջինից 150լ-ով ավել։ Քանի՞ լիտր ջուր կա երկրորդ և երրորդ բաքերում։
Ես շաբաթվա ընթացքում տեսազանգ եմ արել իմ ուսուցիչների և ընկերների հետ ։ Մենք Ընկեր Մարիամի հետ տեսազանգով զատիկի համար ածիկ ենք ցանել։ Մենք կատարել ենք մաթեմատիկական աշխատանքներ Ընկեր Անահիտի հետ, նկարել ենք թէ ինչպես ենք զատկական բացիկներ պատրաստում, մասնակցել ենք ֆլեշմոբի։Ես ուզում եմ գնալ դպրոց որովհետև ես կարրոտում եմ իմ ընկերուհիներին ։
Խանութում առաջին օրը վաճառվեց 250 կգ ձմերուկ, երկրորդ օրը վաճառվեց 70 կգ-ով ավել, քան առաջին օրը։ Երրորդ օրը վաճառվեց այնքան ձմերուկ, որքան առաջին և երկրորդ օրը միասին։ Որքա՞ն ձմերուկ վաճառվեց երրորդ օրը և երեք օրում միասին։
1օրը-250կգ ձմերուկ
2օրը-70կգ ավել
3օրը- 2 օրերը միասին
Որքա՞ն վաճ. երրորդ օրը և երեք օրերը միասին։
Լուծում
250+70=320
250+320=570
250+320+570=570+570=1140 Պատ 1140
· Արփին ուՆեր 600 դրամ, Մարին ուներ 420 դրամով ավելի։ Անին ուներ այնքան գումար, որքան Արփին և Մարին միասին։ Կարո՞ղ էին աղջիկները իրենց մոտ եղած գումարով գնել գիրք, որն արժե 3500 դրամ։
Արփին ուներ-600Դր
Մարի ուներ-420 Դր ավել
Անին ուներ այնքան ինչքան Արփին ու Մարին միասին
Կգնեի՞ն գիրք , որն արժե-3500դր
Լուծում
600+420=1020
600+1020=1620
600+1020+1620=2640 Պատ2640
· Երկու գրչատուփերում միասին կա 25 մատիտ։ Առաջին գրչատուփում կա 5-ով ավել մատիտ, քան երկրորդում։ Քանի՞ մատիտ կա յուրաքանչյուր գրչատուփում։
2Գրչատուփ-25մատիտ
1գրչատուփում-5-ով ավել
Քանի մատիտ կա յուրաքանչյուր գրչատուփում։
Լուծում
25-5=20
20:2=10
10+5=15 Պատ 15
· Աննան և Գոհարն ունեն 1500 դրամ։ Հայտնի է, որ Աննայի ունեցած գումարը 500 դրամով ավել էր Գոհարի գումարից։ Որքա՞ն ուներ նրանցից յուրաքանչյուրը։