
Մայրիկիս դիմանկարը

Անձնական բլոգ

1. Լրացրո՛ւ ներկված վանդակները.
140։ 7=20 x 8=160 : 4=40 X 9=36 : 6=6
140
2. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.
280 : (42 :6) x 5 =7×5=35 280։35=8
*3. Լրացրո՛ւ աղյուսակը.
Ապրանքի անվանումը 1 հատի արժեքը 2 հատի արժեքը 3 հատի արժեքը
գնդակ 60 դրամ 120 դր 180դր
ցատկապարան 80 դր 160 դրամ 240դր
օղակ 90 դր 180 դր 270 դրամ
4. Թվերը գրի՛ր թվանշաններով.
ա) հազար երկու հարյուր տասնչորս 1214
բ) յոթ հազար ութսունութ 7088
գ) չորս հազար հինգ հարյուր քառասունվեց 4546
դ) հինգ հազար վեց հարյուր տասնմեկ 5611
5. Կարգային գումարելիների գումարը ներկայացրո՛ւ թվի տեսքով.
3000 + 200 + 50 + 7 =3257
4000 + 700 + 20 + 9 =4729
1000 + 500 + 80 + 3 =1583
9000 + 100 + 40 + 6 =9146
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։
Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ
Հարցեր և առաջադրանքներ
1.Փորձի՛ր բացատրել:
գործը ձախ գնալ- ձախողվել
միտք անել- մտածել
ձենի վրա վեր են կենում- վեր թռնել
տակն անել- վախենալ
ճամփան ծռել- ճամփից շեղվել
քեֆի տաք ժամանակն է- քեֆի թեժ ժամանակ
վրա տալ- հարձակվել
մթան հետ- մութն ընկնելուն պես
գլուխը քարը- կարևոր չէ, ոչինչ
դես Փանոս, դեն Փանոս—-այստեղ , այնտեղ Փանոս
Գնացի ծառ կտրելու։ Եզներիս կանգնացրեցի ծառի տակ։ Ես ինչ իմանայի որ ծառը կընկնի հենց եզներիս վրա։ հետո որոշեցի գնամ տուն ։ Ճանապարհին լճում վայրի բադեր տեսա, որոշեցի մի հատբռնեմ տանեմ կնոջ ս տամ։ Ախր ես ինչ իմանայի , որ բադերին կացինով չեն բռնում։ Մինչև մտա կացինիս հետևից շորերս մեկը գողացավ տարավ։ Մնացի տկլոր։ Գիշեերը ասեցի գնամ ախպորս տուն։ Դրանք էլ նտածեցին շուն եմ տվեցին աչքիս թայը հանեցին։ Հիմա էլ գնացել եմ հեռու շատ հեռու ։Էլ հետ չեմ գա։

1. Առաջին ընտելացված կենդանին է։
2.Աշխարհում շունը ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։
3.Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից։
4.Շներն ունեն լավ զարգացած լսողություն, տեսողություն և հոտառություն:
5. Լավ վազում և լողում են:
6.: Ծնում են 1–2 (երբեմն՝ 12–18) կույր, խուլ և անատամ ձագեր:
7. Շներին պահում են բներում, ցանացապատ վանդակներում, տներում:
8.Շներն օգտագործվում են ոստիկանական, ծառայողական` մարդկանց հետ ընկերանալու, հաշմանդամներին օգնելու համար։
9.Շները չեն սիրում կատուներին։
10. Կան շների տարբեր ցեղատեսակներ։
։

1. Կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։
2. Բնակվում է հիմնականում անտառներում, սակայն հանդիպում է նաև քարանձավներում, թփուտներում ։
3.Սնվում է ձկներով, միջատներով, մրգերով, խոտաբույսերով, երբեմն հարձակվում են ընտանի կենդանիների վրա։
4. Ձմռանը քուն է մտնում (կան արջեր, որոնք թափառում են մինչև գարուն) որջում ։
5.Հայաստանում տարածված գիշատիչներից ամենախոշորն է։
6.Խոշոր գազաններ են. ունեն հզոր, ծանր մարմին, մեծ գլուխ, կարճ պոչ, փոքր ականջներ:
7.Արջը մեղրի մեծ սիրահար է:
8.Գորշ արջերի հետքը երբեմն կարելի է շփոթել մարդու հետքի հետ: Օրորուն քայլվածքի համար նրան ծուռթաթ են անվանում:
9.Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցել և լողալ։
10.Արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։
Դդումը դեռ շատ փոքրիկ էր ու չարաճճի։ Նա ամբողջ օրը վազվզում էր, և չէր լսում հայրիկին և մայրիկին։ Մի անգամ էլ նա գնաց առաջին դասարան։ Դպրոցում դդումն իրեն շատ լավ էր զգում , բայց չէր հասկանում , որ պետք է դասերը սովորի։ Շուտով ընկերները սկսեցին դդումի հետ ընկերություն չանել, և ծույլ ու չարաճճի դդումը մնաց մենակ։ Այդ ժամանակ դդումը հասկացավ,որ ընկերներին հետ բերելու համար պետք է խելոքանա և դասերին պատրաստ լինի։ Այդպես դդումը դարձավ խելոք ու խելացի ։

։
Խնդիր. 1
Արան գնեց դդում, որը կշռում էր 4 կգ. : 1 կգ . արժեքն 200դր։ Ինչքա՞ն վճարեց Արան 2 կգ դդումի համար։
Խնդիր. 2
Կար 2 արկղ դդում։ Առաջինը կշռում էր 25 Կգ, իսկ երկրորդը 30 կգ։ Յուրաքանչյուր արկղից վաճառվեց 10֊ ական կգ դդում։ .Որքա՞ն դդում մնաց յուրաքանչյուր արկղում։ .Որքա՞ն դդում կար երկու արկղում միասին։
