ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ «ԿԱՊՈՒՅՏ ԼՈՒՍԱՑՈՒՅՑԸ»

Մի անգամ Միլանի Դուոմոյի հրապարակի լուսակիրը  տարօրինակ բան արեց: Նրա բոլոր լույսերը հանկարծակի կապույտ դարձան, և մարդիկ չգիտեին` ինչպես վարվել:
-Փողոցն անցնե՞նք, թե՞ չանցնենք: Կանգնած մնա՞նք, թե՞ չմնանք:
Իր բոլոր «աչքերից» բոլոր ուղղություններով լուսակիրն անսովոր կապույտ ազդանշան էր տալիս, այնպիսի կապույտ, Միլանի երկնքից էլ կապույտ:
Մեքենաների վարորդները գոռգոռում էին և ազդանշան տալիս, մոտոցիկլետների ձայնը աշխարհ էր բռնել, իսկ շատ թմբլիկ մի հետիոտն բղավում էր.
-Դուք չգիտեք, թե ես ով եմ:
Սրամիտները կատակում էին.
-Երևի կանաչը պաշտոնյաներից մեկն է կերել, որ քաղաքից դուրս ամառանոց կառուցի:
-Կարմիրով էլ   «Ջարդինի» այգիների ձկներին են ներկել:
-Գիտե՞ք` ինչ են անելու դեղին գույնը: Ավելացնելու են ձիթապտղի յուղին:
Վերջապես ժամանեց մի ոստիկան և կանգնեց խաչմերուկի մեջտեղում` որ երթևեկությունը կարգավորի:   Մի ուրիշ ոստիկան կառավարման վահանակը գտավ, որ թերությունն ուղղի, և անջատեց հոսանքը:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

Առաջադրանքներ՝

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:
Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
2.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Կանաչը ցույց է տալիս ճանապարհը։ Դեղինը ցույց է տալիս սպասել։ Կարմիրը ցույց է տալիս ճանապար չկա։


3. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը:

«Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:
4.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:
ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջօղ, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

5. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար

Մարդիկ չէին իմանա, թե երբ պետք է անցումը անցնել։

Ճանապարհորդություն դեպի լուսին

Предварительный просмотр изображения
Լինում    է    մի    արև։   Նա   շատ  միայնակ   է   լինում։    Մի   օր    նա  տեսավ   երեխաներին։     Նա շատ էր ուզում  նրանց   հետ    ընկերանալ ,    բայց   երեխաները   նրան   չհասկացան։ Արևը  տխրեց   և    որոշեց   ճանապարհորդել ու գնալ հյուր իր ընկեր լուսնին ։   Առաջին   հերթին    արևը   ճնճղուկին   տեսավ,  բայց  արևը   չցանկացավ   ճնճղուկի   հետ   ընկերանալ, որովհետև ճնճղուկն  շատ էր ճղճղում։   Երկրորդ   հերթին   արևը   տեսավ   առյուծին, բայց   արևը   չցանկացավ  առյուծի   հետ էլ  ընկերություն    անել, որովհետև առյուծը մի քիչ  ջղայն էր։
Եվ    վերջապես    արևը   հասավ     լուսնին,  բայց  այս  անգամ  հենց  ինքը   տխրեց,  քանի  որ  լուսինն   էլ էր  գնացել     ճամփորդության։   

Ես սեբաստացի եմ


Բարև ձեզ  ես  Գոհարիկն   եմ։  Այսօր   ես   կպատմեմ  իմ    դպրոցի  մասին։Ես   սովորում  եմ    Մխիթար   Սեբաստացի  կրթահամալիրում։  Մեր  տանը  կան  երկու   սեբաստացի  ես   և   իմ   եղբայրը, բայց նա ապագա  սեբաստացի է։Մեր   դպրոցը  տարբերվում   է   նրանով  որ    մեզ  մոտ  կա  ընտրովի առարկա ։   Մենք  նաև   բլոգ   ենք   վարում,   գնում  ենք  ճանփորդության։   Մենք  տանը   տեսանյութեր   ենք   պատրաստում   և   դպրոցում ենք     տեսանյութ  պատրաստում։Ի դեպ  ես   գնացել    եմ    դպրոց    երկու   տարեկանում։ Ես   հիմա    ցույց    կտամ    մի  տեսանյութ ,    որտեղ    ես  դեռ   երկու տարեկան եմ։  

Օգտակար բանջարեղենները

Լոլիկը պարունակում է վիտամին A, որը լավացնում է տեսողությունը։ Վարունգը բաղկացած է բնական ջրից:

Այն պարունակում է թթուներ, որոնք չեզոքացնում են մեր օրգանիզմ մտնող ածխաջրերի ազդեցությունը՝ կանխելով ճարպային մասերի կուտակումը: Գազարի հյութը լավացնում է լյարդի աշխատանքը և նպաստում օրգանիզմից թունավոր նյութերի դուրս գալուն: Նրանք, ովքեր ցանկանում են ունենալ առողջ սիրտ,պետք է ուտեն այս բանջարեղենը: Ծաղկակաղամբը պարունակում է վիտամին K, որն ունի հակաբորբոքային հատկություններ: