Երևանի Հովհ. Թումանյանիանվան պետական տիկնիկային թատրոն

Այսօր մենք ընկեր Էլիզաբեթի և ընկեր Թագուհու նախաձեռնությամբ գնացել էինք տիկնիկային թատրոն դիտելու՝ Երեք խոզուկները բեմադրությունը։Բեմադրությունը շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Ինձ շատ դուր եկան նաև երաժշտական համարները։ Այս հեքիաթը իմ ամենասիրելի հեքիաթներից մեկն է։ Բեմադրության մեջ ամենածիծաղելին գայլն էր, որովհետև նա երգում էր ինքն իր մասին ։ Եվ ես հասկացա, որ տունը պետք է կառուցել քարից, որպեսզի տունը լինի ամուր և պաշտպանված։

Թատրոնում մենք տեսանք նաև տիկնիկներ, կոլաժներ, որոնք շատ հետաքրքիր էին։ Ես շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցա։

Ծաղիկներ

ԳԻՄՆԱԿԱԼՑԻՈՒՄ

Ցանկալի է պահել լուսավոր տարածքում, սակայն արևի ուղիղ ճառագայթներից հեռու վայրում։  Բույսը պարարտացնել ամիսը 1 անգամ, կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով։գարնանը, ակտիվ աճի ժամանակահատվածում։

ԷԽԵՎԵՐԻԱ BLACK PRINCE

Սուկուլենտը, ըստ էության, անապատային բույսեր է, ուստի կա երկու հիմնական բան, որ դուք պետք է իմանաք դրանց մասին։ Դրանք սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Որքան կարող եք ստեղծել հարազատ կլիմա սուկուլենտի համար, այնքան ավելի հարմարավետ կզգա բույսը ձեր տան մեջ : Պարարտացնել բույսը ամիսը 1 անգամ՝ կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով։

ՍՈՒԿՈՒԼԵՆՏ MIX

Սուկուլենտը, ըստ էության, անապատային բույսեր է, ուստի կա երկու հիմնական բան, որ դուք պետք է իմանաք դրանց մասին. Դրանք սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Որքան նման եք ստեղծել հարազատ կլիմա սուկուլենտի համար, այնքան ավելի հարմարավետ կզգա բույսը ձեր տան մեջ :

ՍԱՆՍԵՎԵՐԻԱ CYLI

Սանսիվերիան չի մահանում ցածր լույսի պայմաններում, բայց չպետք է անընդհատ պահել այն սենյակի մութ մասում: Որպեսզի բույսը լինի գեղեցիկ, առողջ և պայծառ տերևներով, նրան պետք է շատ լույս, ներառյալ արևային: Միայն այն դեպքում, եթե բույսը տեղադրված է հարավային պատուհանի վրա, ամռան շոգ օրերին անհրաժեշտ կլինի ստվեր:

ԷԽԵՎԵՐԻԱ GEMENGD

Սուկուլենտը, ըստ էության, անապատային բույսեր է, ուստի կա երկու հիմնական բան, որ դուք պետք է իմանաք դրանց մասին։ Դրանք սիրում են չոր օդը և ջերմաստիճանի փոփոխությունները: Որքան կարող եք ստեղծել հարազատ կլիմա սուկուլենտի համար, այնքան ավելի հարմարավետ կզգա բույսը ձեր տան մեջ : Պարարտացնել բույսը ամիսը 1 անգամ՝ կակտուսների և սուկուլենտների համար նախատեսված պարարտանյութով։

Սասնա Ծռեր

Փառատոնի շրջանակներում ներկայացնում ենք մեր աշխատանքները։
Ողջու՛յն ։
Այսօր ես կպատմեմ ,
» Սասնա ծռեր» էպոսի, իմ ստեղծած քանդակների մասին։ Այս գեղեցիկ աշխատանքները պատրաստել ենք ընտանիքով։
Ընկեր Արևի խորհրդով, մայրիկիս և մորաքրոջս օգնությամբ պատրաստեցինք գեղեցիկ և հետաքրքիր քանդակներ։ Հաճախել եմ կավագործության պարապունքների և գիտեմ ինչպես պետք է աշխատել կավի հետ.
Նախ ես թրջեցի իմ ձեռքերը, հետո սկսեցի կավը հունցել։ Վերջացնելուց հետո սկսեցի պատրաստել փոքրիկ շրջանակներ և գործիքի օգնությամբ սկսեցի կավի վրա նկարել տառեր և դրանք ավելի գեղեցկացրեցի։ Տառերի վրա նկարեցի խաղողներ և տերևներ։
Հաջորդ աշխատանքում մենք պատկերել ենք Սասունցի Դավիթին՝ թուր-կեծակին ձեռքին և իր ձիուն , որի անունը Քուռկիկ Ջալալի էր։ Մենք շատ երկար ենք աշխատել և մեր նկարը սկսել ենք սուր գործիքով։ Ես փորում էի կավը, որ ստանայի ձիու գլուխը։ Իսկ երբ սխալ էի անում մատս թրջում էի ջրի մեջ և փակում իմ սխալը ։ Աշխատանքը շատ դժվար էր, բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվեց։
Ամառվա ընթացքում ես էլի կաշխատեմ և կանեմ ուրիշ աշխատանքներ։
Էկրանիս վրա փոքր է երևում։Մի հատ նայեք հո չեմ վրիպել:

 

https://youtu.be/UE67Z5JdCyc

106514729_295109461851446_1311267649660037522_n105571677_656194138301145_8793322823206987282_n105704400_304250737620895_7291045545883740142_n106314541_221692605485813_8212202055039770199_n106472081_258757018552989_2754968975586857933_n106314541_221692605485813_8212202055039770199_n84854650_267633587893337_2305518008352900247_n106472081_258757018552989_2754968975586857933_n106980341_280083316390638_6046221032791232259_n73416002_2604072119813776_5904813442697369220_n106177524_595055041141245_4380011650785557329_n75282255_1400458820343059_8785407725885873416_n84298335_3284309954960890_4559298832610695945_n