2007 թվականին ընտրվել են աշխարհի նոր 7 հրաշալիքներ. 1. Պետրա 2. Չինական մեծ պարիսպ 3. Հռոմի Կոլիզեում 4. Չիչեն-Իցա 5. Մաչու-Պիկչու քաղաքներ 6. Թաջ Մահալ դամբարան 7. Հիսուս Քրիստոսի արձան Եգիպտական բուրգերին՝ որպես Հին աշխարհի միակ կանգուն հրաշալիքի, տրվել է պատվավոր հրաշալիքի կարգավիճակ:
Հնագույն Հայաստանում կյանքը եռում էր։ Հողը հարուստ էր թանկարժեք պաշարով։ Մարդիկ զբաղվում էին առևտրով՝ ուրախ ու անհոգ կյանք էին վարում։ Չկար մի ընտանիք , որ կարիքի մեջ ապրեր։ Բոլորն իրար հավասար էին, չկային հարուստներ և աղքատներ։ Սա էր պատճառը, որ հարևան թագավորությունները միշտ նախանձում էին հայերին և ամեն կերպ փորձում էին տիրանալ այդ սուրբ հողերին։
Հայաստանի գյուղերից մեկում մի փոքրիկ պատանի էր մեծանում։ Նա ի վերուստ օժտված էր գերբնական ուժով, շատ խելացի էր և շատ սուր միտք ուներ։ Քարը քարին զարկելով նա րոպեների ընթացքում մեծ պատնեշներ էր կառուցում, իսկ բահի մեկ հարվածով՝ խոր հորեր էր փորում։ Ցանկացած անելանելի վիճակից հեշտությամբ ելք էր գտնում։
Մի անգամ հարևան թագավորության սևազգեստ տիրակալները մեծ զորք հավաքեցին, և մութ գիշերով, երբ բոլորը քնած էին, հարձակվեցին Հայաստանի վրա։ Նրանք ջարդեցին երկրի պարիսպները և ներս ներխուժեցին։ Պատանին լսելով այդ մասին, առանց վարանելու շտապեց հայրենիքը փրկելու։ Մինչև զորքը կհավաքվեր, նա արդեն միայնակ կանգնած էր թշնամու առաջ։ Նա բահի մի հարվածով այնպիսի հորեր փորեց, որ սևազգեստ ձիավորների մի մասը վայրկենապես հայտնվեցին խոր անդունդում, որից էլ ելք չկար։ Մյուս մասն էլ այս ամենը տեսնելով՝ իսկույն փախուստի դիմեց։ Դրանից հետո պատանին քարերի մի երկու զարկով իսկույն վերականգնեց երկրի պարիսպները։
Այս ամենից հետո նա դարձավ Հայաստանի հերոսը, հպարտությունն ու պարծանքը։ Նրա անունը լսելիս այլևս ոչ մի թշնամի չէր համարձակվում մոտենալ Հայաստանի պարիսպներին։
Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Վան
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:
Արմավիր
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։ Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:
Երվանդաշատ
Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։ Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:
Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:
Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում: Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։
Վաղարշապատ
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:
Դվին
Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:
Բագարան Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։
Շիրակավան
Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։
Կարս
Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:
Անի
961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ: Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:Երևան
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:
Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:
Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։
Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։
Անկախության վերականգնումը
7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։ Անկախության համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը: Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի: Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։ Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։
Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։
Աշոտ II Երկաթ
10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։ Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։ Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի, որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց, կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:
Գագիկ Առաջին Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100 հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր զորավար Վահրամ Պահլավունուն։ Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ, տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները` հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։ Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր ապրում։
Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։ Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։ Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի, Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։
Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։
Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին`Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի`Դվինի հիմնադիրը եղավ։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։ Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ I Արշակունու օրոք (66-88թթ.)։ Այն նվիրված էր հայոց հեթանոսական Միհր աստծուն:
Տրդատ Առաջին Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի նշանակած մարդիկ: Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած` Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան` 65թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար` Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը:Ներոն կայսրը հասկանում էր, որ էլ չի կարող գրավել Հայաստանը և ստիպված էր գոնե լավ հարաբերություններ ունենալ հայ թագավորի հետ: Տրդատ III Մեծ Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը(298–330թթ.): Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշկողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոս է դառնում Գրիգոր Լուսավորիչը:
Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։ Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։
Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։
Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։
Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.) Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը, կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը, ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։ Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։
Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան… Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ… Անունների այս շարքը կարելի է շարունակել։ Նրանցից շատերը մեզ ծանոթ են։ Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, նաև քաղաքներ, օրինակ` Արտաշատն ու Վաղարշապատը։ Հայոց արքաների և արքայատոհմերի անունները այսօր էլ շարունակում են ապրել։ Ժողովրդին կազմակերպող ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը։ Հայոց մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախ և առաջ պետության ամրապնդումն ու հզորացումն են եղել։ Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և օրինակ ծառայել հետագա սերունդների համար։ Մենուա և Արգիշտի Առաջին Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է։ Նրան տարեկից քիչ քաղաքներ կան։ Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել։ Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա. 782 թվականին։ Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը Հայկական լեռնաշխարհում ստեղծված մեծ պետություն էր, որ կարողացավ միավորել լեռնաշխարհի համարյա ամբողջ տարածքը։ Վանի թագավորությունը նրա հարավային հարևան և գլխավոր հակառակորդ երկրում` Ասորեստանում հայտնի էր Ուրարտու անունով։ Բացի դրանից` մեզ հասած ուրարտական արձանագրություններում այն կոչվում է Բիայնիլի, այսինքն` Բիայնա երկիր։ Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես «մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա»:
Կենաց նշանակում է մաղթանքի արտահայտություն։ Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն ՝ խնջույքի ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս մարդիկ միմյանց բարեմաղթում են հաջողություն և առողջություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը։
Կենացները տարբեր բնույթի են լինում։ Ես ձեզ կներկայացնեմ դրանցից մի քանիսը։
Երկու վարդ են լինում՝ կարմիր և դեղին։ Անապատով գնում են ու շատ ծարավում։Չարն ասում է․ << Եկեք ջուր տամ, բայց փոխարենը ինձ ձեր թերթիկներից մեկ հատ պիտի տաք։ Դեղին վարդը համաձայնում է և տալիս, իսկ կարմիրը ծարավ-ծարավ շարունակում է։ Գնում են, գնում։ Էլի չարը դուրս է գալիս ու էլի մի թերթիկ ուզում ջրի դիմաց։ Դեղինը տալիս է, կարմիրը՝ ոչ։ Ու մինչև տեղ են հասնում, դեղինի վրա ոչ մի թերթիկ չի մնում, և երկուսն էլ թոշնում են, բայց կարմիրը անգամ վերջին պահին լինում է գեղեցիկ և առողջ, իսկ դեղինը մի չորացած ճյուղի պես։ Խմենք ճիշտ ու գեղեցիկ կյանքի կենացը։ Կյանքում էլ ապրենք ազնիվ ու մաքուր։>>
Ծերունին հիվանդ պառկած է լինում․․․ Դուռը ծեծում են ․
-Ո՞վ է․․, — Հարցնում է ծերունին․․․
— Երջանկություն-լսվում է
-Ես կյանքում երջանիկ եղել եմ, շնորհակալ եմ․․
Ժամանակ անց նորից ծեծում են
-Ո՞վ է, — հարցնում է ծերունին․․
-Հարստությունը,- լսվում է պատասխանը․․
-Ես հարստություն չեմ ցանկանում, շնորհակալ եմ․․
Քիչ անց նորից ծեծում են․․
-Ո՞վ է,- հարցնում է ծերունին․
-Երիտասարդությունը,-լսվում է ի պատասխան․․
-Ես իմ երիտասարդությունն ապրել եմ, շնորհակալ եմ․․
Ժամանակ անց նորից ծեծում են․
-Ո՞վ է,-նորից հարցնում է ծերունին․
-Ընկերներդ են, բաց դուռը,-լսվում է դռան մյուս կօղմից․
Ծերունին դժվարությամբ վեր է կենում և բացում դուռը, ընկերները ներս են գալիս․․
Նրանց հետ միասին ներս են գալիս երիտասարդությունը, երջանկությունն ու հարստությունը․․
Նշանակում է խմե՜նք լավ ընկերների կենացը, որոնք մեզ համար ոչ միայն ընկեր են , այլ նաև երջանկություն, հարստություն և երիտասարդություն ։