Երևանի Հովհ. Թումանյանիանվան պետական տիկնիկային թատրոն

Այսօր մենք ընկեր Էլիզաբեթի և ընկեր Թագուհու նախաձեռնությամբ գնացել էինք տիկնիկային թատրոն դիտելու՝ Երեք խոզուկները բեմադրությունը։Բեմադրությունը շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Ինձ շատ դուր եկան նաև երաժշտական համարները։ Այս հեքիաթը իմ ամենասիրելի հեքիաթներից մեկն է։ Բեմադրության մեջ ամենածիծաղելին գայլն էր, որովհետև նա երգում էր ինքն իր մասին ։ Եվ ես հասկացա, որ տունը պետք է կառուցել քարից, որպեսզի տունը լինի ամուր և պաշտպանված։

Թատրոնում մենք տեսանք նաև տիկնիկներ, կոլաժներ, որոնք շատ հետաքրքիր էին։ Ես շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցա։

Մեր ընկեր շնիկը

Ողջույն։Այսօր ես և ընկերներս ձմեռային այգում հանդիպեցինք մի շնիկի, որին մենք շատ սիրեցինք։Նա շատ բարի էր և ընկերասեր։Նա շատ էր ուրախանում երբ ես և Աննան իր հետ խաղում էինք։Շնիկն իր մոտ պահում էր մի դույլ, որը կարծես իր խաղալիքը լիներ։Մենք կերակրեցինք շնիկին, կարծես նա մի փոքր մրսել էր։Նաև մենք կերակրեցին ճնճղուկներին, որոնք թռչկոտում էին այս ու այն կողմ։Իմ կարծիքով բոլորս պետք է հոգ տանենք և սիրենք բոլոր կենդանիներին։

Ճամփորդություն դեպի Ապարան

Մենք ունեցանք շատ հետաքրքիր ճամփորդություն դեպի Ապարան։ Այնտեղ մենք խաղացինք հետաքրքիր ձմեռային խաղեր, սահեցինք սահնակներով, վարեցինք դահուկներ, խաղացինք ձնագնդի։ Ձյունն այնքան շատ էր , որ ես մինչև ծնկներս խրվել էի ձյան մեջ, դրա համար ինձ կարելի էր շփոթել ձնեմարդու հետ։ Ես և ընկերներս շատ էինք ուրախացել, քանի որ այսքան շատ ձյուն դեռ չէինք տեսել։ Մենք այնքան մեծ և գեղեցիկ ձնեմարդ պատրաստեցինք։

Վերջում շատ հոգնած վերադարձանք տուն, և ես շտապեցի մայրիկիս և հայրիկիս պատմել իմ օրվա մասին։

Предварительный просмотр изображения

Իմ օրը ագարակում

Ողջույն։Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես ես անցկացրեցի իմ օրը ագարակում։Ես առավոտյան արթնացա, գնացի դպրոց, և արդեն դպրոցից մենք գնացինք ագարակ։ Ագարակում մենք ձի քշեցինք և նրանց կերակրեցինք։ Ագարակում կային նաև պոնիներ։Մենք նրանց էլ կերակրեցինք։Ձիերը ունեին անուններ։Դրանք են Գեներալ, Մաշա, Ջենի և խզբզ։Նրանք շատ ծիծաղելի էին։Իսկ հետո մենք վերադարձանք դպրոց։Մենք շատ հոգնած էինք։Ես եկա տուն և մի փոքր հանգստացա։Որոշեցի իմ տպավորություններով կիսվել ձեզ հետ։

Աննկարագրելի ճամփորդության դեպի Խոր Վիրապ

Ողջույն ։Մենք դասարանով ՝ ընկեր Լյովայի նախաձեռնությամբ գնացել էինք Խոր Վիրապ։ Այնտեղ մենք իջանք Խոր Վիրապի փոսը։ Փոսի մեջ կային սրբապատկերներ։ Եկեղեցում կային Աստված պապիկի նկարները, ինչպես նաև Ոսկե գիրք։

Ես կարդացել եմ որ Վիրապը օձերով, թունավոր միջատներով մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալներին։Այդ փոսում Գրիգոր Լուսավորիչը անցկացրել է 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան: Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Ինձ համար ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։ Ես անցկացրեգի շատ հետաքրքիր ժամանակ։Նաև հսսցրել եմ մի քանի նկար նկարել, որոնք կներկայացնեմ ձեզ։

Հովհանես Թումանյանի տուն թանգարանում…

Բարև ձեզ։ Այսօր մենք գնացել էինք Հովհաննես Թումանյանի տուն թանգարան ։Մենք տեղեկություներ ստացանք նրա կյանքի մասին։ Հովհաննես Թումանյանը շատ գրքեր է կարթացել ։ Նա ուներ վեց աղջիկ և չորս տղա։Հովհանես Թումանյանը ապրել է մի գյուղում, բայց հենց նա դարձավ տաս տարեկան գնաց ուրիշ տուն։Մեզ թանգարանում ցույց տվեցին անբան Հուռին մենք 3D ակնոցներ էինք դրել , որ նայեինք մուլտֆիլմը։Հովհանես Թումաննյանը գրել է շատ շատ հեքիաթներ։Մենք տեսանք Հովհանես Թումանյանի աղջիկների նկարները և տղաների նկարները իսկ տակը նրանց իրերը։Ինձ շատ դուր եկան Հովհանես Թումանյանի գրքերը։ Ես շատ ուրախ օր ունեցա։