Թեսթ 1 Ջանի Ռոդարի Տարօրինակ Հարցեր


Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ, անգամ, երբեք, դարձավ
  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը: ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ — լավ
  • Սովորական — անսովոր                
  • Պարզ է — բարդ է     
  • Ինչու՞ստվերը բարդի ունի։       
  • Ինչու՞ են ամպերը նամակ գրում։
  • Ինչու՞ են նամականիշները գարեջուր խմում։       
  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը              

բ/ հարցերին   

գ/ դարակները            

դ/ խրճիթ                     

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Ածական — Սովորական, պարզ։

Գոյական — գուլպաներ, սպասք։

Հովհ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Опубликовано 

Մաս 1

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Առաջադրանքներ․

  1. Գրել կանաչով նշված բառերի հականիշները։ Աղքատ — հարուստ, գոռալ — լռել, անգետ — խելացի , ճշմարիտ — սուտ։
  2. Բացատրել կարմիրով նշված դարձվածքները։ Աչքդ լո՛ւս — շնորհավորանք, աչքալուսանք, աչքերը չորս է բաց անում — ուշադիր նայել։
  3. Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։ Վարուցանք — վարել արմատ անք ածանց, թագավոր — թագ արմատ, ավոր վերջածանց։
  4. Ի՞նչու էր գյուղացիներից ամեն մեկը պնդում, թե ոսկու կարասը մյուսինն է և ոչ իրենը։ Մարդու ո՞ր հատկանիշի մասին է խոսում դա։Ոչ ոք չեր ցանկանում վերցնել ոսկին, որովհետև նրանցից ամեն մեկը մտածում էր որ կարասը դիմացինինն է։ Այդ արարքը խոսում է մարդու ազնվության մասին։
  5. Քո կարծիքով՝ ի՞նչու թագավորը կարասի մեջ օձեր տեսավ։ Որովհոտև կարասն իրենը չէր։

Գործնական աշխատանք

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)

Ածական — սիրելի

Գոյական — ընկերներ, հրամանատար, վտանգ:

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)

Ածական — փոքրիկ, վերջին:

Գոյական — լույսեր, շշուկ, Անահիտ:

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)

Ածական -Հորդառատ, հաճելի:

Գոյական — անձրև, հիշողություն:

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)

Ածական — Կրտսեր, ջերմ:

Գոյական — Սեր, Մարգարիտ, քրոջ:

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (4 գոյական, 3 ածական)

Ածական — Գունավոր, գեղեցիկ, հարսանեկան

Գոյական — Զարդ, ծաղիկ, տոն, զույգ:

Բառերը հոգնակի դարձնել:

Մարդ — մարդիկ, դաս — դասեր, սյուն — սյուներ, ձուկ — ձկներ , մատ — մատներ, ձեռ — ձեռքեր, ոտ — ոտքեր, հարս — հարսներ, գրատուն — գրատներ, ձեռագիր — ձեռագրեր, պատմագիր — պատմագրեր , հեռախոս-հեռախոսներ, մարդասպան- մարդասպաններ, տղա — տղաներ, աստղ — աստղեր, գնդակ — գնդակներ, գլուխ-գլուխներ:

3. Առանձնացրեք անձնանիշ և իրանիշ գոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Իրանիշ — քաղաք, Հայաստան, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն:

Անձնանիշ — Ռուսներ, մայրիկ, դասընկեր։

Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով

6. — Մաքուր- ավելի մաքուր , ամենամաքուր

կաղ — ավելի կաղ, ամենակաղ ,

հին-ավելի հին, ամենահին

կարմիր- ավելի կարմիր, ամենակարմիր

դաժան- ավելի դաժան, ամենից դաժան

կարճ- ավելի կարճ, ամենակարճ:

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Բնութագրի՛ր հերոսին մի քանի նախադասությամբ:

Մյունխհաուզենը կարճահասակ, երկար քթով մի ծերուկ էր, ով սիրում էր պատմել իր արկածների մասին։

Ո՞ր պատմությունը քեզ ամենից շատ համոզեց, որը՝ ոչ։ Ինչո՞ւ։

Ինձ համար այդ պատմության մեջ սուտ էր Զարմանալի որսորդություն պատմությունը, որովհետև հենց աստեղ, երբ Մյունխհաուզենը գնում է որսորդության, ընդամենը մեկ կտոր խոզի ճարպով նա որսում է բոլոր բադերին։ Վերջում նրան թռցրեցին բադերը երկնքով դեպի տուն։

Քեզ դուր եկած հատվածը դուրս գրիր և պատճառաբանիր, թե ինչո՞ւ է այն քեզ դուր գալիս։

 Աղվեսը կանգնած էր ծառի մոտ, այդ պատճառով ասեղը նրա պոչն ամուր մեխեց ծառի բնին։Ես առանց շտապելու մոտեցա աղվեսին և սկսեցի մտրակել։Նա ցավից նեղվելով, հավատո՞ւմ եք, դուրս թռավ իր մորթուց և տկլոր փախավ։

Այս հատվածը ինձ ամենից շատ դուր եկավ, որովհետև աղվեսը այնքան վախկոտ էր, որ իր մորթու միջից ելավ և փախավ։

Տեսանյութ կամ ռադիոնյութ պատրաստիր՝ համառոտ պատմելով հեքիաթի մասին։

Նկարիր քեզ դուր եկած հատվածը և կցիր նկարները քո պատրաստած նյութին։

Մի պատմություն էլ դու հորինիր՝ հետևելով Մյունխհաուզենի օրինակին։

Լինում է չի լինում մի երկար ականջներով նապաստակ։ Նա բոլորին սիրում էր պատմել, որ ինքը կենդանիների թագավորն է և ոչնչից չի վախենում։ Բայց ոչ ոք նրան չէր հավատում, որովհետև նա շատ փոքրիկ էր և վախկոտ։Նա նաև պատմում էր, որ անտառում որսորդ է տեսել և առանց վախենալու մոտեցել է նրան։ Երբ որսորդընապաստակին տեսավ, փախավ անտառից, քանի որ շատ վախեցավ։ Նա նաև պատմում էր, թե ինչպես է մի անգամ առյուծ որսացել և գայլ, բայց իհարկե նրա վրա բոլորը ծիծաղում էին։ Մի օր նապաստակը բարկացավ և որոշեց ապացուցել, որ ինքը առյուծի պես ուժեղ է։ Բոլորը զարմացել էին, երբբարկացած նապաստակը գնաց և առյուծին խփեց, իսկ առյուծը այնքան ուժեղ էր ջղայնացած, որ չդիմացավ և վազեց նապաստակի ետևից։ Նապաստակը այնքան վախեցավ, որ թռվլալով ետ գնաց իր տուն և դողալով թաքնվեց։ Բոլորը ծիծաղեցին նրա վրա և ասացին, որ նրանք ճիշտ էին անում երբ չէին հավատում նապաստակին։

Գոյականի հոլովում

Առաջադրանքներ

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Մոտենալով կարկաչուն գետակին տղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

ծառին — Տրական

Հայրենիքից — Բացառական

քաղաքից — Բացառական

բլրի — Սեռական

գետակին — Տրական

փայտով — Գործիական

ոտքը — Հայցական

ջրի — Սեռական

Երկնքի — Սեռական

երևում — Ներգոյական

շողերը — Հայցական

օր — Ուղղական

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Ուղղական ով, ինչ- Քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն։

Սեռական ում, ինչի — Քարի, քաղաքի, սահնակի, մայրիկի, աշունի, գլխի, բնությունի։

Տրական ում, ինչին — Քարին, քաղաքին, սահնակին, մայրիկին, աշունին, գլխին, բնությունին։

Հայցական ում, ինչը — Քարը, քաղաքը, սահնակը, մորը, աշունը, գլուխը, բնությունը։

Բացառական ումից, ինչից — Քարից, քաղաքից, սահնակից, մայրիկից, աշունից, գլխից, բնությունից։

Գործիական ումով, ինչով — Քարով, քաղաքով, սահնակով, մայրիկով, աշունով, գլխով, բնությունով։

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ — Քարի մեջ, քաղաքի մեջ, սահնակի մեջ, մայրիկի մեջ, աշնան մեջ, գլխի մեջ, բնության մեջ։

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վհայրիկ, մայրիկ, եղբայր ուղղական
Ո՞ւմ հայրիկին, մայրիկին, եղբորը տրական
Ինչի՞ցբաժակից, աթոռից, համակարգչից բացառական
Ինչո՞վբաժակով, աթոռով, համակարգչով գործիական
Ո՞ւմ մեջ հայրիկի մեջ, մայրիկի մեջ, եղբոր մեջ ներգոյական
Ինչի՞ բաժակի, աթոռի, համակարգչի սեռական
Ինչի՞ն բաժակին, աթոռին, համակարգչին տրական

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Առաջադրանքներ․

1․Բառարանի օգնությամբ բացատրել կարմիրով նշված բառերը և սովորել։ Ճահճուտները անհունի — անվերջ ճահիճներ, թախիծ — տխրություն, հրճվանք — մեծ ուրախություն:

2․Գրել, թե որ հոլովին են  պատկանում աշխարհով, անհունի, կյանքում, բառերը։ Աշխարհով — Գործիական ումով

Անհունի — սեռական ում

Կյանքում — Ներգոյական ում մեջ

3․Դուրս գրիր 7 գոյական։

Աշխարհ, ճահճուտ, կյանք, հոգի, հրճվանք, թախիծ,գանգատ։

4․ Ինչի՞ մասին է բանաստեղխությունը, ո՞րն է նրա գլխավոր միտքը։ Պատասխանդ հիմնավորիր։ Բանաստեխծությունը պատմում է որ մենք պետք է խնամենք և սիրենք մեր աշխարհը։

5․Բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել, տեղադրել բլոգում։

ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ «ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ»

sddefault

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք: ջաղացպան —  Ջրաղացի տեր, փոստալ — Մորթե հնամաշ գլխարկ, բաղարջ — հաց, լինգ — մետաղյա ձող, կոտ —  Փայտե աման, վեզիր — պալատական։
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք: ալրոտ — ալյուր — ոտ վերջածանց, կիսավեր — կիսատ — ավերված, մոխրոտ — մոխիր — ոտ վերջածանց, լավություն — լավ — ություն վերջածանց, թագավորի աղբանոցում — թագ — ավոր վերջավորություն աղբ — անոց վերջավորություն։ 
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք: Վազ է տալիս — վազել, աչքը կուշտ — Իր ունեցածով գոհ:
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը: Հեքիաթի վերնագիրը պատմում է որ թագավորը շատախոս է։
  5. Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում: Հը՞, գո′ղ անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ Այս նախադասության մեջ ջրաղացպանը խոսում է աղվեսի հետ։
  6. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական: աղբանոցում, ջաղացում , շեմքում, ճեղքում

Բ

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվե′ս ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դաոնում է քավոր։

Առաջադրանքներ

  1. Հատվածը սովորել շատ լավ կարդալ։
  2. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք: խնամախոս — Հարսնախոս, նժույգ — ձի, կողոպտեցին — թալանել
  3. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ: պատրաստություն — պատրաստակամ,
  4. Կանաչով նշված դարձվածքների իմաստները բացատրել:  աշխարհքով մին է լինում — շատ ուրախանալ,  բերանը բաց — զարմացած, միտք է անում — մտածում է։
  5. Մուգ կարմիրով նշված նախադասության կոչակնն ու նրա լրացումը գտնել, դրանց դիրքը փոխել՝ դնելով սկզբում, մեջտեղում և կետադրել:
  6. Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք գործիական հոլովով դրված 5 բառ: Կոտով, գանգեսով, պատվով, փառքով, մեծամեծներով։

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված: հանդեսով — Գործիական, թագավորի — Սեռական, դաշտում — Ներգոյական, թագավորը — Հայցական, ոչխարի — Սեռական, պալատին — Տրական, երկրից — Բացառական, զուռնով, թմբուկով, երգով — Գործիական, ձիավորները — Հայցական, թագավորից — Բացառական։
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել։ նախիր — անասունների հոտ՝ խումբ, խոտհարքներ — Մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում որպես ձմեռվա անասնակեր, թմբուկ — երաժշտական գործիք։
  • Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։ գլխիդ ճարը տես — ինքդ քո խնդիրները լուծիր, խելքը թռցնի — Խելագարվել։
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին: Աղվեսը խորհամանկ էր, ջաղացպանը բարի, իսկ Շահ-Մարը միամիտ։
  • Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք: Իմ կարծիքով Շահ մարը կհավատար աղվեսին։

Գոյականի հոլովումը

Հայերենը ունի 7 հոլով:

Ուղղական ով, ինչ- տղա, սեղան

Սեռական ում, ինչի-տղայի, սեղանի

Տրական ում, ինչին-տղային, սեղանին

Հայցական ում, ինչը-տղային, սեղանը

Բացառական ումից, ինչից-տղայից, սեղանից

Գործիական ումով, ինչով-տղայով, սեղանով

Ներգոյական ում մեջ, ինչի մեջ կամ ինչում-տղայի մեջ, սեղանի մեջ կամ սեղանում

Առաջադրանք

  1. Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենայով-մեքենա , ավազից-ավազ, անտառում-անտառ, քաղաքից-քաղաք, տառերին-տառ, սեղանի-սեղան, լուսամուտից-լուսամուտ, մարդկանցով-մարդ, երեխաների-երեխա, գրչատուփին-գրչատուփ, մատներով-մատ, ստեղնաշարին-ստեղնաշար:
  • Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
  • ածանց ունեցող գոյական — Գրքային, անգլուխ, մսոտ, քաղաքային, յուղոտ, անբախտ, գլխավոր, անմարմին։
  • վերջավորություն ունեցող գոյականներ — Գրքից, մեքենայով, քաղաքացի, մսից, բաղտից, գլխով, մարմնին։
    Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:
  • Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
    Լավանալ-լավություն, մեծանալ-մեծութուն, թանկանալ-թանկություն, չորանալ-չորություն, բարձրանալ-բարձրություն, տաքանալ-տաքություն, գեղեցկանալ-գեղեցկություն, վատանալ-վատություն:
  • Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: 
    Բացառական
    — Փողից, գրքից, Գործիական — ձեռքով, փայտով, Սեռական— փշին, ոտքին,  Ներգոյական-սրտում, կյանքում, Սեռական-աչքի, զգեստի:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։

Սիրտ, կրակ, բոց, փողոց, վարդ, շրթունք, գարուն։

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։

Զ(ը)նգոց, շ(ը)րթեր, ս(ը)րտեր, կ(ը)րակ։

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։

Ծաղիկները բացվում են, ծառերը ծաղկում են, ծիտիկները ծլվլում են, մեղմ քամին փչում է, և դսում ամեն բան կանաչ է։

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

Տերևի ծնունդը

Առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրեք 7-րդ նախադասությունը և համառոտագրեք: Փչում էր քամին։
  2. Տեքստում ընդգծեք կոչական ունեցող նախադասություն: Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նարանով։
  3. Դուրս գրեք հոդակապով երկու բարդ բառ, դրանց իմաստն արտահայտեք բառակապակցությամբ: Սառնաշունչ քամի, սոսկալի ցուրտ
  4. Դուրս գրեք քամի, շող, ցանկանալ, դյութիչ բառերի հոմանիշները: Ցանկանալ — ուզել, շող — ճառագայթ, քամի — օդի թեթևակի շարժում, դյութիչ-գեղեցիկ։