ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքներ

  1. բանաստեղծությունից դուրս գրել 18 գոյական։                                                Քար, գլուխ, վըտակ, ծերունի, ժայռ, ավազ, բնություն, համերգ, ջուր, փըրփուր, միտք, ուկնդիր, աղմուկ, անտառ, թոռնիկ, երգ, ձայն, արձագանք։

2. 6 ածանցավոր բառ։

Հավերժական, բնության, արձագանք, անհանգիստ, անխոս։

3. 2 բարդ բառ: Ձայնակցել, մտախոհ։

4. բանաստեղծությունը սովորել անգիր, ձայնագրել

Հովհաննես Թումանյան

1869 թվականին ծնվեց Հովաննես Թումանյանը։ Հովաննես անունը սուրբ անուն է։ Նրա ծնողները ունեցան նաև 4 եղբայր և 3 քույր։ Նրանք երջանիկ էին։ Հովաննես Թումանյանը չարաճճի և լացկան էր։ 4 դասարանը չավարտած Հովաննեսը թողնում է դպրոցը և սկսում է շատ գրքեր կարդալ։ Նա 17 տարեկանում հորինում է Շունն ու Կատուն։ Երբ Թումանյանը մի քիչ հիվանդ էր գնում է Աբասթուման առողջավայր, փշատերև անտառի հոտը շնչելով նա հորինում է Սասունցի Դավիթը, Փարվանը և այլ բանաստեղծություններ։Հովանես Թումանյանի ծննդյան օրը նրան ձերբակալում են նրա հայրենասիրության պատճառով։Այնտեղ նա հորինում է Մի կաթիլ մեղրը։ Երբ նա մահանում է նրա փոքր տղան Արեգը վերցնում է բժիշկներից իր հոր սիրտը և տանում տուն։ Ժամանակին Հովանես Թումանյանի տունը դառնում է թանգարան։

«ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ» ՀՈՎՀ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:   Դերվիշ — թափառական մարդ, կարպետ-գորգ, զվարճանալ-հաճույք, փինաչի- անշնորհք, մունետիկ- լրաբեր, բիզ- Օգտագործվում է ձևարարների և կոշիկների վարպտների կողմից, վզակոթի-ծոծրակի ստորին մասը, տիկ-տոպրակ՝ գինի և այլ կարգի հեղուկներ լցնելու համար։
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:  Խոնարհ+ություն, տան+տիրոջ, ամենա+չնչին ապր+ուստ, ան+պակաս, ան+հնազանդ+ներ, կես+գիշեր, ջրկիր+ներ:
  • Բնութագրեք Հասանին: Հասանը բարի էր, մեծ սիրտ ուներ, կամեցող էր և շատ աշխատասեր։ Նա կիսվում էր իր մի կտոր հացով։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ՝ 

 Բանաստեղծությունից դուրս գրել 8 գոյական:

Ամպ, հողմ, գահ, հանգստություն, երկինք,, բարձր

4 ածանցավոր բառ:

Կատաղությամբ, հալածական, հանգստության, անդադար։

Երկու սև ամպ իրենց հանգիստ գահը թողնելով հողմի առաջ հալածվելով գնում էին։ Սակայն հողմը իր չար հոսանքով նրանց բաժանել չէր կարողանում, ինչքան նրանց դես ու դեն էր քշում։ Նրանք անդադար գնում էին՝քշված հողմի կատաղությամբ, իրար կպած ու միասին։

Առաջադրանք

3. Առանձնացրեք գոյականները

Երգելով, երգ, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Երգ, աշխատանք, հիշողություն, գեղեցկություն, տնտեսուհի, հաճելի:

4. Գրեք՝ գոյականների թիվը, իրանիշ են թե անձնանիշ

Մահճակալից — եզակի թիվ, իրանիշ գոյական

Տաբատով — եզակի թիվ, իրանիշ գոյական

Ոտքերին — հոգնակի թիվ, իրանիշ գոյական

Բերանում — եզակի թիվ, իրանիշ գոյական

Սենյակի-եզակի թիվ, իրանիշ գոյական

Պատերի-հոգնակի թիվ, իրանիշ գոյական

Մորը-եզակի թիվ, անձնանիշ գոյական

Քեռակնոջ-եզակի թիվ, անձնանիշ գոյական

Նամակով-եզակի թիվ, իրանիշ գոյական

Խոսքերից-հոգնակի թիվ, իրանիշ գոյական

5. Եզակի գոյականները դարձրեք հոգնակ

Գիրք — գրքեր

Սիրտ — սրտեր

Մարդ — մարդիկ

Տղամարդ — տղամարդիկ

Ռուս — ռսներ

Մուկ — մկներ

Տետր — տետրեր

Ձուկ — ձկներ

Գլուխ — գլուխներ

հույն — հույներ

Անձնանիշ և իրանիշ գոյականներ

Այն գոյականները, որոնք ցույց են տալիս անձ և պատասխանում են ո՞վ, ովքե՞ր հարցերին, կոչվում են անձնանիշ գոյականներ, օրինակ՝ բժիշկ, պարուհիներ, տղաներ…

Ի՞նչ, ինչե՞ր հարցին պատասխանող գոյականները համարվում են իրանիշ գոյականներ: Իրանիշ գոյականների մեջ են մտնում նաև մի շարք շնչավոր գոյականներ, ինչպիսիք են բոլոր կենդանիները:

Կրկնություն

Գոյական

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Գոյականները լինում են եզակի և հոգնակի:

Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….

Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝ սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…

Հայերենում գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:

Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:

Այս ընդհանուր օրինաչափությունից կան մի շարք շեղումներ, որոնք կուսումնասիրենք ավելի ուշ:

Գոյական

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Առարկա ասելով հասկանում ենք՝

  • իրեր, oրինակ՝  պատ, աթոռ, ծաղիկ,
  • կենդանիներ, oրինակ՝ արջ, կրիա,
  • երևույթներ, օրինակ՝ երազանք, ամպրոպ
  • անձինք, oրինակ՝ մարդ, աղջիկ

Գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ո՞վ հարցերին։

Առաջադրանք 1

1. Առանձնացրեք գոյականները

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Աշխատանք, հիշողություն, մազեր, գեղեցկություն, գրիչ, խոսք, վազք, սեղան, անտառ, խոսք, տնտեսուհի։

2. Եզակի գոյականները դարձրեք հոգնակի

Գիրք-գրքեր

Սիրտ-սրտեր

Գազան-գազաններ

Մեխ-մեխեր

Կարիճ-կարիճներ

Շուն-շներ

Մեքենա-մեքենաներ

Նստարան-նստարաններ

Տուն-տներ

Սեղան-սեղաններ

Հայ-հայեր

Առաջադրանք 2

Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

մարդ-իկ, հանելուկ-ներ, մատ-ներ, կապիկ-ներ, ժամացույց-ներ, կաշի-ներ, լար-եր, պատուհան-ներ, նախագահ-ներ, տնակ-ներ, հոգի-ներ:

Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք

Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:

ԵՐ-ով ավարտվողներՆԵՐ-ով ավարտվողներ
 Դասեր, լուրեր, քարեր, տետրեր, վագրեր,  Գրիչներ, հիշողություններ, տղաներ, ցուցատախտակներ,
արկղեր, հուշեր, մազեր, փայտեր, սնկեր, կողմնացույցներ, լեզուներ, կակաչներ։
 աչքեր։ 

Խաղ-վիկտորինա մայրենիից

Առաջին փուլ

Գրել տասական բառ.

  1. որոնց հնչյունները ու տառերը հավասար են։ սար, օձ, կետ, մատ, մազ, սիրտ, շոր, լաց, ցավ, վառ։
  2. որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը։ Արև, սև, արևմուտք, երազ, երկինք, ոզնի, երակ, ոտք, որսորդ, տերև։

Երկրորդ փուլ

Բառքամոցի

Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:

Թույն, նյութ, կարագ, թան, կարգ, գարուն, կրակ, թագ, գաթա, կաթ, գրություն, ակ, անուն, թակ, թանկ, ութ, գույն, նույն, Արա, Աննա, նկար, նանա, արագություն, գութ, արյուն, թուր։

Երրորդ փուլ

  1. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա-մաշկ, սափե-ափսե, կիճավ-կավիճ, վգաառ-ագռավ, վակտ-վտակ, կտմրա-մկրատ, րպակ-պարկ, ակվ-կավ:
  2. Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ: Մեր տան բակում կա շուն։
  3. Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի: Արև, արկղ, անձրև, արևելք, անվտանգ, անձրևանոց, անկրկնելի։

Չորրորդ փուլ

  1. Ով է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակը: Եղիշե Չարենց
  2. Ո՞վ է համարվում հայ երաժշտության Մեսրոպ Մաշտոցը: Կոմիտաս

Հինգերորդ փուլ

3 տողով շարունակեք հատվածը

Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…

Մի ժառանգ չունեմ իմ անցման ետև

Իմ թուրը կապի, Սասուն պահպանի․․․

ՈՒ միտք էր անում հսկան ծերունի։

Սասունցի Դավիթը (Հովհաննես Թումանյան)

«Հաբրբան է, հաբրբան»․ «Հայերենը՝ երգով»

Արև ելավ փոխէ,

Լուսնակ ելավ փոխէ,
Կարմիր ելէ սև ջուխ է,
Հաբրբան, հաբրբան,

Հաբրբան է հաբրբան, ջանե ջան, ջան ղուրբան:

Աղջի քո անուն սար է, Յար ջան քո անուն սար է,
Քո սերն ընձի կվառե, քո սերն ընձի կվառե, հաբրբան, հաբրբան,
Հաբրբան է հաբրբան, ջանե ջան, ջան ղուրբան

Աղջի քո անուն Շուշան,
Յար ջան քո անուն Շուշան,
Արի երթանք սուրբ Նշան,
Ոսկե մատնիք քիզ նշան,
Հաբրբան, հաբրբան:

Հաբրբան է հաբրբան, ջանե ջան, ջան ղուրբան:

Բառարան

Հայերենը՝ երգով․»Հաբրբան» Կոմիտաս

Տղա.
Հաբրբա՛ն:

Աղջիկ.
Ջանե՜, ջա՜ն:

Տղա.

Սիրել եմ սերն երեսին,
Անթառամ թերն երեսին.
Ով իմ սիրածն ինձ չի տա,
Աստըծու կերն երեսին:

Աղջիկ.

Հաբրբա՛ն:
Տղա.

Ջանե՜, ջա՜ն:

Աղջիկ.
Սարի թրթնջուկ թազա.
Մեղր ու շաքար քեզ մազա,
Ինձ պես նազանի աղջիկ,
Քեզ պես տղին ո՞նց սազա:

Տղա.
Պզտի՛կ աղջիկ, համ ունիս,
Չորեք դիմաց ծամ ունիս.
Խունջիկ-մունջի մի՛ անի,
Ինձ առնելու կամ ունիս:

Աղջիկ.
Հաբրբա՛ն:
Տղա.

Ջանե՜, ջա՜ն:
Աղջիկ.

Աշուղի պես տա՛ղ ասա,
Բլբուլի պես խա՛ղ ասա.
Ինչքան որ գովես՝ արժեմ,
Իմ մոր գովակա՛ն փեսա։

Բառարան՝

Հաբրբան՝

  1. ժողովրդական երգերի մեջ՝ դիմացինին դիմելու արտահայտություն
  2. բացականչություն որով պարերգն սկսողը հրավիրում է դիմացինին, իրեն պատասխան տալու, պատասխանն է, ջանեջան

Թեր-ծաղկի թերթ

Թրթնջուկ-բույս, որի թթվաշ տերևները գործ են ածում ապուրների մեջ, ավելուկ

Թազա-նոր, թարմ

Մազա— 1. Աղանդեր:
2. Խմիչքի հետ ուտելու որևէ բան:

Աշուղ— մի շարք ժողովուրդների (հայեր,վրացիներ և այլն) մեջ, Մերձավոր Արևելքի որոշ երկրներում` ժողովրդական երգիչ-բանաստեղծ-երաժիշտ

Բլբուլ- սոխակ, քաղցրաձայն, քաղցրախոս, որի խոսելը կամ երգելը բլբուլի ձայնի նման անուշ է

Տաղ— 1․ոտանավոր, բանաստեղծություն

2․երգ, խաղ,