Պանդաներ

Ամերիկյան փոքր պանդա

Առաջին անգամ պանդաները հայտնվել են Կայնոզովսկյան ծայրամասերում։Այնուհետև նրանց տարբեր ցեղատեսակները բավականին տարածվել են Եվրասիայում ,Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում։Մինչ այժմ գոյատևել է մի ցեղատեսակ՝ փոքր պանդան, որը պահպանվել է Հարավարևելյան Ասիայում։Փոքր պանդայի վարքը բնության մեջ քիչ է երևում։ Այդ պանդայից կա աշխարհի մի քանի կենդանաբանական այգիներում։ Նրա մարմնի երկարությունը կազմում է 51-64 սմ, իսկ պոչիկը՝ 28-48 սմ։ 

Մարմինը համաչափ է, ունեն խիտ մազոտ և խոշոր պոչ, լայն մարմին և կարճ դունչ։ Ականջները փոքր են և կլորացված։ Ականջներին բնորոշ է հիմնականում վառ շագանակագույն կամ սև գունավորումը։

Կենդանիների մեջքին կան նաև դեղին մազեր։ Փորի հատվածի մազածածկը փայլուն սև է, իսկ պոչիկը՝ կարմիր։

Փոքրիկ պանդան հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Ցերեկային ժամերին հիմնականում անցկացնում է ծառերի վրա քնելով։

Քնած ժամանակ փոքր պանդան իրեն ծածկում է պոչով։ Վտանգի պարագայում քողարկվում է ծառի վրա։ Գետնի վրա փոքր պանդաները շարժվում են շատ դանդաղ, իսկ ծառերի վրա նրանք ճկուն են և արագաշարժ։

Գետնին իջնում են հիմնականում սնվելու նպատակով։

Փոքրիկ պանդաները ապրում են 8-10 տարի, սակայն կան նաև մինչև 15 տարին ապրողներ։ Ամենաերկարակյաց փոքրիկ պանդան ապրել է 18,5 տարի։

«Սովորողի ինքնակրություն»

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զար—արել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին աման—րյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը: Խորհրդավոր բացատ- առեղծվածային բացատ, բուրմունք-բույր, հոտ, զգեստ- հագուստ, շոր, սոսափել-երգել, շշնջալ, պարծենալ-հպարտանալ մի բանով, դալար-կանաչ, բուսականություն, շքեղ-գեղեցիկ, հոյակապ, բու-գիշատիչ գիշերային թռչուն շատ խոշոր աչքերով։
  2. Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով: Փշատերև-փուշ, ընկերություն-ընկեր, տերևևակալում-տերև, ծաղկաթերթերով-ծաղիկ, մերկացան-մերկ, սնկեր-սունկ։

3.Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես: հագնում, երբ, առաջին, խնդրում։

4.Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:

5.Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:

Նա բարի էր, ազնիվ և հոգատար։

6.Ինչով էին աշնանը պարծենում անտառի ծառերը:

Նրանք պարծենում էին իրենց գունավոր տերևներով, բոլոր ծառերը պես-պես զգեստներ էին հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ։

7.Քո կարծիքով ինչու եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:

Իմ կարծիքով, նա զգում էր որ բոլոր ծառերը տխուր են։

8.Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը-արդար

Բ. Ինչ գույնի էր-կանաչ

Գ. Ինչ զգացիր-որախություն

Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Եղևնու հայտնվելու պատմությունը

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:


Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.


— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.


— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք: Օժտված-տաղանդավոր, պտղաբերություն-բերքատվություն, ներդաշնակություն-համապատասխանություն , բարեկեցություն- ապահով կյանքի պայմաններ, խորհրդանշել-ցույց տալ մի բան , փառաբանել- գովաբանել, երախտագիտություն-շնորհակալություն, յուրովի-ինքն իրեն, ինքն իր հետ, խնարհվելով- կռանալ, ջանալ- ձհտել որևէ բանի, մսուր-մանկամսուր, կամենալ-մի բան ցանկանալ, ուզենալ։

Երեք մայրիների երազը

Опубликовано 

Մայրի հիմալայան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:
— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:
— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:
Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:
Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:
Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:
Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:
Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:
Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:
Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:
Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։
  1. Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել: Գեղատեսիլ-գեղեցիկ տեսարան ներկայացնող, մտորել-մտածմունքների մեջ ընկղմվել, ոխերիմ-անհաշտ, բազմել-թառել, նստել , փառաբանություն-գովաբանություն, հենարան-հենվելու տեղ՝ հարմարանք։
  2. Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան: Երկրային արքան էր ամենահզոր արքան։
  3. Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ: Կարծում եմ մարդկանց շնորհիվ։
  4. Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը: Հավատալ երազանքներին։
  5. Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում: Նման դեպքեր շատ են եղել։ Ես ընկեր էի ուզում ունենալ, քանի որ շատ մենակ էի, և ծնվեց իմ եղբայրը։

ՆՈՐ ՏԱՐՎԱ ԳԻՇԵՐ

Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:

Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:

Մետաքսե

Առաջադրանքներ․

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրեք և բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։

Պանդուխտ-հայրենի երկրից հեռացած և օտար երկրում ապրող մարդ,ողջագուրվել-գրկախառնվել, իրար փայփայել,Սրբագործվել- նվիրագործվել,խնդություն-խինդ, ուրախություն, , համր-չխոսող,

2․Դո՛ւրս գրեք հականիշ բառեր։

 Փակ-բաց,լացող-ծիծաղող,չար-բարի,նախանձող-ներող,փշոտ-ծաղկած։

3․Բանաստեղծության մուգ նշված հատվածը սովորե՛ք անգիր։

Լուցկիներով աղջիկը

18051370_org_match01-1

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք:

Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Հանս Քրիստիան Անդերսեն

Առաջադրանքներ․

  1. Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք և սովորե՛ք։ Թանձր-Ոչ ջրիկ, պինդ, սլանալ-Արագորեն գնալ, ելուստ- Առարկայի վրա դուրս ցցված մաս, ձեղնահարկ-ներքնահարկ, շղարշ-  Քող, վեհաշուք- շքեղ, փառահեղ։
  2. Ո՞րն էր պատմվածքի ամենահուզիչ պահը։ Ինչո՞ւ։ Ամենահուզիչ մասը այն մասն է, երբ աղյիկը մահանում է։ Որովհետև նա դեռ փոքր էր ։
  3. Ի՞նչ կփոխեիր պատմվածքի մեջ։ Ինչո՞ւ։ Ես կփոխեմ այն մասը , որտեղ պատմում է այն մասին, որ աղջիկը ապրում էր աղքատ և երազում էր ունենալ տաքուկ տուն և ընտանիք։ Նա կապրեր շատ լավ իր տատիկի և մայրիկի հետ ։ Նա կլիներ շատ ուրախ և երջանիկ, քանի որ բոլոր երեխաները պետք է լավ ապրեն և չկորցնեն իրենց հարազատներին։

Վախթանգ Անանյան Թուխիկը

Վախթանգ Անանյան «Թուխիկը» | Տիգրան Գրիգորյանի բլոգ

  Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով  կապվել է տիրոջ հետ:

Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ:  Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:

Իսկ թանձր մառախուղին, անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:

Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան.

—         Դե՞, բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին:

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից.

—         Թուխի՜կ, Թուխի՜կ…

—         Ղա՜ ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:

Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:

—         Թուխի՜կ, քեզ եմ սպասում, — ձայն էր տալիս բժիշկը:

—         Ղա ՜ ղա ՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալի՜ս, — լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ գործում ու նստում իր տիրոջ ուսին:

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.

—         Վաղուց ես նստած, ինչո՞ւ ճաշ չես պատվիրում:

—         Ընկերոջս եմ սպասում…

Կարծեցին իրոք մարդու է սպասում:

Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:

—         Թուխի՜կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՜ն, ախր քե՛զ եմ սպասում, — սրտնեղած ձայն տվեց նա:

—        Ղա՜ ղա՜…լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:

Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ — բժիշկն ու իր փետրավոր ընկերը:

Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:

—        Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:

Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:

Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:

Հին, քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.

—        Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային…

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած:

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր–տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
  • Նշանավոր — Մեծ հռչակ ունեցող
  • Աղվամազ — Թռչունների փետուրների տակի նուրբ՝ փափուկ փետուրները
  • Թառել — Նստել բարձրադիր տեղում
  • Ծերպ — Գագաթ
  • Թախանձել — Սաստիկ խնդրել, աղաչել
  • Զառամել — Շատ ծերանալ
  • Քրթմնջալ — Քթի տակին փնթփնթալ
  • Կիսանդրի — Կիսարձան
  • Հնամենի — Հին, դարավոր 2. Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագիր` յուրաքանչյուր մասը:
  • « Փոքրիկ Թուխիկն ու բժիշկը»
  • « Խելացի Թուխիկը»
  • «Որսորդ Թուխիկը»
  • « Ճաշի լավ ընկերը»
  • « Հավատարիմ ընկեր» 3.Պատմիր բժշկի և Թուղիկի ընկերության մասին։
  • Բժիշկն ու Թուխիկը շատ լավ ընկերներ էին։ Նրանք իրար շատ էին սիրում։ Նրանք այնքան մտերիմ էին, որ ագռավը միշտ պատասխանում էր, երբ տերը կանչում էր նրան։ 4. Բացատրի`ր հետևյալ նախադասությունը`Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
  • Այսինքն Թուխիկը այնքան խելացի էր, որ բոլորը խոսում էին նրա մասին ։ 5. Որ հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը
  • Երբ բժիշկը մահացավ և ագռավը մնաց իր տիրոջը հավատարիմ մնալով նրա գերեզմանին։ Անգամ տարիներ անց նա գալիս և թառում էր իր տիրոջ կիսանդրու ուսին։ 6. Նկարագրիր Թուխիկին:
  • Թուխիկը սկզբում ծածկված էր աղվամազերով։ Մեծանալով նրա փետուրները դարձան թուխ։ Նա շատ խելացի, զգայուն , ընկերասեր, բարի և հավատարիմ ագռավ էր։ 7. Քո կարծիքով, իրական է այս պատմությունը:
  • Իմ կարծիքով այս պատմությունը իրական էր և այն շատ հավատարիմ ընկերների մասին էր։ 8. Գրիր պատմություն «Իմ աիրած կենդանին» վերնագրով:
  • Իմ սիրելի կենդանին շունն է ։ Ես շատ եմ սիրում շներին, որովհետև նրան իսկական ընկերներ են և միշտ օգնում են իրենց տերերին։ Շներն էլ են զգայուն ։ Նրանք սիրում են , որ մարդիկ իրենց հետ խաղում են, զբոսնում են։ Ես շատ եմ երազում ունենալ փոքրիկ շնիկ։
Աշխարհի ամենասիրունիկ շնիկը

ԴԱՐՁՎԱԾՔ

Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։

Առաջադրանք 1․

Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։

Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի

Արջի որս-արջի ծառայություն

Գայլի ախորժակ-գայլի պոչ

Գիրք առնել-թև առնել

Գրիչ գտնել-լեզու գտնել

Հացը կտրել-ճանապար կտրել

Ափսե կոտրել-սիրտը կոտրել

Առաջադրանք 2․

Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։

Կրակի գին- ջրի գին     

Լեղին պատառվել-գայլի սիրտ ուտել    

Լեզու առնել-լեզուն բռնվել   

Աչքի լույս-աչքի գրող          

Խելքից պակաս-խելքի ծով     

Անկողին ընկնել-առողջանալ     

Առաջադրանք 3․

Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։

Խելքը կտրել        

Սիրտը  դողալ

Քիթը կախել       

Մտքից  գնալ

Լեզուն      բռնվել

Սուր         ճոճել

Առաջադրանք 4․

Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Սեղան բացել, ձեռքերը լվանալ։

Իմ ծննդյան օրը մենք շատ գեղեցիկ սեղան ենք բացում։

Եղբայրս ջարդեց բաժակը, լվաց ձեռքերը և քաշվեց մի կողմ։

Վախթանգ Անանյան. Գիտնականը

1. Հետևայալ բառերն ու արտահայտությունները փոխարինիր այլ բառերով և արտահայտություններով. դրմբացնել-դղրդացնել,թնդացնել, մազեղեն մթերող գրասենյակ-մորթի մթերող գրասենյակ, խելքդ ի՞նչ է կտրում-,ի՞նչ ես մտածում, հորել-հողը փորելով մեջը բան դնել ու ծածկել, մեկին վառել-հոգու հետ խաղալ, ճար չկա-հնար չկա, ծեգը ծեգին-վաղ լուսաբացին, կածան-ոտքի նեղ ճանապարհ:

4. Բնութագրիր որսորդ Բալաբեկին։

Բալաբեկըկը շատ խորամանկ էր, և միամիտ։

5. Բնութագրիր Գաբոյի Եփրեմին օգտվելով տեքստի համապատասխան հատվածներից:

Գաբոյի Եփրեմն շատ խելացի էր, և բարի։

9. Ի՞նչ գիտես արգելանոցների և «Կարմիր գրքի» մասին:

Կարմիր գրքում ներառվում են բոլոր  անհետացած ու անհետացող, հազվագյուտ կենդանիների տեսակները։

Արգելանոցների հիմնական խնդիրն է  պահպանել տվյալ շրջանին բուսական ու կենդանական աշխարհը, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ։

Համեմատել «Մահակը» և «Ոսկի ձկնիկը»(նմանություններ, տարբերություններ)։

Մահակի և ոսկե ձկնիկի նմանությունն այն է, որ փայտահատն էլ, ծերունու կինն էլ երկուսն էլ ագահ էին և աղքատ, իսկ տարբերությունը այն է, որ Ոսկե ձկնիկի հեքիաթում կինը տանջում է ծերուկին, իսկ Մահակ հեքիաթում կինը փայտահատին չէր տանջում։