Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:
Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր
Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից:
Առաջադրանքներ
Հետևյալ արմատներին նոր արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր: Փող-փողասեր, սև-սևազգեստ, ձեռք-ձեռնափայտ, փուշ-փշատերև, սիրտ-բարեսիրտ, աչք-աչքածակ, օր-օրացույց, հայր-կնքահայր:
Առանձնացրեքգոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով: Մեքենայով-մեքենա, ավազից-ավազ, անտառում-անտառ, քաղաքից-քաղաք, տառերին-տառեր, սեղանի-սեղան, լուսամուտից-լուսամուտ, մարդկանցով-մարդկանց, երեխաների-երեխաներ, գրչատուփին-գրչատուփ, մատներով-մատներ, ստեղնաշարին-ստեղնաշար:
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին, Հորդ մազերը— գետ գիշերվա, ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև, Արևների պես անշեջ, Գալարվում էր մեջքը թեթև Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին, Ու գլուխս կախեցի, Ժպտաց ժպտով առեղծվածի, Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. Տառապանքս փորձ ունի.— Մի մրահոն կույս էր քեզ պես, Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:Ծաղկանկար — Ծաղիկ+նկար -Ծաղկաձոր, ծաղկաման, Ծաղկավանք, ծաղկաթերթ։ Հավերժական- հավերժ+ական — հավերժություն, հավերժահարս։
Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք: մրահոն -սև հոնքերով, Հորդ- ճոխ, հակինթներ- կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար, անշեջ-անմար, գալարվել- ոլորվել, պտույտներ գործել, պատանի-երիտասարդ։
Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:Աչքերը սև— արևներ սև- սև և գեղեցիկ , արևի պես պայծառ աչքեր։ Աչքս դիպավ աչքի բոցին- իրար նայեցին։
Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է):
կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները:
5. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Այս բանաստեղծությունը գողեցիկ աղջկա մասին է, ով կանգնած էր կամրջին և ուներ գեղեցիկ աչքեր, երկար մազեր և գեղեցիկ ժպիտ։
Դուք գիտե՞ք, թե ինչու է բուն գիշերները այդպես զայրացած կանչում․ «Հե՜հ, հե՜հ»։ Եթե ոչ, մենք ձեզ կպատմենք։
Հին ժամանակներում, դա ո՛չ իմ ապրած ժամանակն է, ո՛չ ձեր և ընդհանրապես ոչ ոքի ապրած ժամանակն էլ չէր, Անգլիայում կառավարում էր չարիքը։ Կային տարբեր տեսակի էլֆեր, անտառային հոգիներ, հսկաներ, խոսող դոդոշներ և այլն։ Եվ իհարկե փերիները, որոնք ամենակարող էին և օժտված էին մեծ ուժով։ Նրանք հաճախ ընդունում էին մարդկանց կերպարանք և իմանում մարդկային բոլոր գաղտնիքները։ Բայց ամենից շատ փերիները սիրում էին մարդկանց պատժեր անխելք արարքների համար և պարգևատրել բարի արարքների համար։
Մի երկեկո, այդպիսի մի ամենակարող փերի գալիս է մի գյուղ, հայտնվում հասարակ, աղքատ տան առաջ և թակում հացթուխի դուռը։ Դուռը, պարզվում է, փակ չէ, և փերին մտնում է ներս։ Այնտեղ բավականին մութ էր, բուրում էր թարմ հացով, իսկ խորքում վառվում էր հսկայական վառարանը։ Վառարանի առջև աշխատում էր մի գեղեցիկ, կոկիկ աղջնակ՝ հացթուխի դուստրը։ Նրա կողքին՝ մեծ նեղ սեղանի վրա գտնվում էին թարմ, խրթխրթան հացերը։
Փերին հիանում էր աղջկանով՝ տեսնելով, թե ինչպես է նա հմտորեն հանում վառարանից պատրաստի հացը և նորերը դնում կրակի վրա։ Թխված հացերին մատերով թխթխկացնում է՝ ստուգելու համար արդյոք նրանք լավ են թխվել և հետո նոր դնում սեղանի վրա։
— Աղքատ կնոջը մի կտոր հաց տվեք,- դողացող ձայնով խնդրեց փերին՝փոխակերպվելով թափառական պառավի կերպարանքով։
Հացթուխի աղջիկը ,շարունակելով զբաղվել իր գործով, հայացքով զննեց պառավին։ Մի փոքր սպասելով, պառավին ոչ մի լավ խոսք չասալով, կտրեց հին խմորից մի կտոր և շպրտեց պառավին։
-Բայց ես իմ քողտիկում կրակ չունեմ, որպեսզի թխեմ այն,- ասաց պառավը՝ գետնից վերցնելով խմորի կտորը,- թույլ տուր ինձ այն թխել քո հացերի հետ։
Հացթուխի աղջիկը չափից ավելի հպարտ էր, որպեսզի պատասխաներ ինչ-որ աղքատ պառավի։ Միայն, երբ հերթը հասավ նոր հացերը վառարանում դնելուն, թույլ տվեց պառավին փայտե տախտակին դնել նաև իր խմորի կտորը։
Երբ հացը արդեն թխվեց, աղջիկը հանեց այն վառարանից։ Եվ այնպես սացվեց, որ այդ փոքր կտորից ստացվել էր ամենամեծ և կարմրաթուշ հացը։ Պառավը ձեռքը մեկնեց հացին, բայց աղջիկը խանգարեց նրան։
— Հեռացի՛ր, կեղտոտ մուրացկան,-բղավեց աղջիկը,- սա քո հացը չէ։
Եվ որքան էլ պառավը խնդրեց, աղջիկը աչ մի կերպ չուզեց տալ հացը, իսկ դրա փոխարեն փերիի առաջ շպրտեց հում խմորի կտոր՝ նախորդից էլ ավելի փոքր։ Բայց երբ պառավը այն դրեց վառարանի մեջ, այն նույնպես վերածվեց մեծ ու կարմրաթուշ հացի, ավելի մեծ ու կարմրաթուշ, քան առաջինը։
Միայն թե աղջիկը նորից չթողեց պառավին վերցնել այդ հացը և նորից ուզեց վռնդել նրան, բայց պառավը խնդրեց իրեն տալ վերջին՝ երրորդ խմորի կտորը, որ բախտը փորձի։ Եվ աղջիկը նրան շպրտեց աննշան մի կտոր, որը նույնիսկ տեսանելի չեղավ պառավին։ Եվ շատ իզուր․․․
Ինչպես արդեն ասացինք, հացթուխի աղջիկը շատ գոռոզ էր, որպեսզի նայեր, թե ինչպիսին է աղքատ պառավը։ Բայց եթե նայեր, երբ երրորդ անգամ հանեց ամենամեծ, ամենակարմրաթուշ հացը, որը ստացվել էր խմորի աննշան կտորից, որը նա շպրտել էր պառավին երրերդ անգամ, նա չէր վռնդի պառավին և չէր բղավի՝ չարությունից կակազելով․ «Հե՜հ, հե՜հ․․․ հեռացի՛ր», այլ կնկատերկ մուրացկանի զարմանալի փոփոխությունը։
Գերեզմանային պառավից նա վերածվեծ բարձրահասակ, երիտասարդ կնոջ, պատռված ցնցոտիների փոխարեն նրա ուսերից իջնում էր փայլուն թիկնոց, իսկ ձեռննափայտը վերածվեց առկայծող կախարդական փայտիկի։
Բայց աղջիկը, չնայելով նրան, հանում է վառարանից մեծ, կարմրաթուշ հացը, կոպիտ հրում փերինն և չարացած կակազելով բղավում․
-Հե՜հ, հե՜հ․․․
Բայց, չհասցնելով վերջացնել, հանկարծ դառնում է մոխրագույն բու և դուրս ռռչում պատուհանից՝ կանչելով հե՜հ, հե՜հ․․․
Ահա, հիմա դուք արդեն գիտեքք, թե ինչու են բվերը չարացած կանում․ «Հե՜հ, հե՜հ»։
Թարգմանությունը ռուսերենից՝ Անուշ Ներսիսյանի
Առաջադրանքներ․
Դուրս գրե՛ք անծանոթ բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ և սովորեք։ քողտիկ-փոքրիկ տուն, տնակ, խրճիթ, ցնցոտի- պատառոտված՝ քրքրված շոր, թիկնոց-թիկունքի վրա ցելու զգեստ, առկայծող- շողալ, պլպլալ :
Ի՞նչպիսին էր հացթուխի աղջիկը։ Բնութագրի՛ր նրան։ Հացթուխի աղջիկը, գեղեցիկ և կոկիկ աղջիկ էր։ Բայց նա շատ գոռոզ էր ու չար, քանի որ չէր սիրում մարդկանց օգնել, և չօգնեց նաև ծեր կնոջը։
Ի՞նչիսին էր կախարդուհին։ Բնութագրի՛ր նրան։ Կախարդուհին բարձրահասակ, երիտասարդ, գեղեցիկ հագուստով կին էր։
Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Որ պետք թ լինել բարի, օգնել դիմացինին և բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն օգնության կարիք։ Չի կարելի լինել գոռոզ և անկուշտ։
Փոխի՛ր հեքիաթի ավարտը քո պատկերացմամբ։ Աղջիկը կհասկանար իր սխալը և դրանից հետո ամեն օր թարմ հաց կտար բոլոր կարիքավոր մարդկանց։ Իսկ փերին դրա փոխարեն նրան հարստություն և երջանկություն կտար։
Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։ Իմ ամենամեծ ձեռք բերումը դա բլոգավարությունն է։
Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։ Իմ ամենասիրելի վայրը դպրոցի ագարակն է, որովհետև ես շատ եմ սիրում կենդանիներ։
Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։ Իմ դպրոցի ամենասիրելի վայրը դպրոցի բակն է, այնտեղ մենք խնամում ենք բույսեր։
Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։ Իմ դպրոցը տարբերվում է նրանով, որ մենք հաճախ աշխատում ենք համակարգիչներով։Նաև մենք ունենք մեր բլոգը։
Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։
Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։ Ես ոգեշնչվում եմ ընկեր Վիկտորիայից, որովհետև նա շատ ընկերական է և բարի։Բայց իմ բոլոր ուսուցիներն էլ բարի են։
Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։ Իմ ընտանիքում սեբաստացի եմ՝ ես, իսկ եղբայրս ապագա սեբաստացի է։
Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։ Ես կցանկանայի , որ մեր կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերը լինեին մեկ շենքում ։ Շատ կցանակայի, որ մեր ագարակը ավելի մեծ լիներ և այնտեղ ավելի շատ կենդանիներ ապրեին։
Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։ Իմ ամենասիրելի գործունեությունը բույսերի խնամքն է, քանի որ ես շատ եմ սիրում աշխատել բույսերի և ծաղիկների հետ։
Ինձ այսբանաստեղծությունը դուր եկավ, որովհետև այն պատնում է Հայաստանի մասին և պատմում է, թե ինչքան շատ մարդը կարող է սիրել իր հայրենիքը։
«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»
Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, Ախր ուրիշ տեղ հորովել չկա, Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում Սեփական հոգին խորովել չկա, Ախր ուրիշ տեղ Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա, Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած` ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ, Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ, Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Ինձ այս բանաստեղծությունը դուր եկավ, որովհետև այն պատմում է հայրենի հողի մասին և, թե ինչքան դժվար է ապրել հայրենիքից հեռու՝ օտարության մեջ։
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշկամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևու էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրում մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդու ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր ըերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
Հե~յ մեր որդին էլ չի գա:
-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժին է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշկամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևու էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրում մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդու ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր ըերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…
Հե~յ մեր որդին էլ չի գա:
-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժին է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի:
1.Հետևյալ բառերը,բառակապակցություններն ու արտահայտություները փոխարինիր իմաստով մոտ բառերով,բառակապակցություններով ու արտահայտություններով։
Թիկն տալ-հենվել
Վեր առնել- բարձրացնել
Մտքի մեջ ընկած-մտածկոտ
Սեր ունենալ-սիրել
Ալևոր մարդ-ծեր մարդ
Մտախոհ- մտքերի մեջ ընկած
Հացի նստել- հաց ուտել
Պատի տակ կուչ գալ- վախից կծկվել
ՈԻրիշի ձեռքին նայել-հույսը մեկի վրա դնել
Բաժին տալ- որոշ մաս բաժին տալ
Գրկների մեջ առնել- գրկել
Կրակը թևին տալ- վառվել
4.Մանրամասն նկարագրիր խրճիթն ու տունը,որտեղ մեծացավ տղան։
Խրճիթն փոքրիկ փայտե խրճիթ էր։Իսկ հարուստ ուղևորի տունը մեծ հսկայական տուն էր։
5.Որն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը։
Պատմվածքի հիմնական իմաստը այն է, որ եթե երեխա ենք տեսնում, որը կորել է պետք է երեխայի ծնողներին գտնել։
8.Գտիր նոր վերնագիր այս պատմվածքի համար։ Նոր վերնագիրը այս պատմվածքի լինելու է՝ Ընտանիքի Կարոտ։
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները: «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ: Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի: Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ… Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ… Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով: Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես: Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ… Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Հարցեր և առաջադրանքներ
Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։Ոսկեգեղմ-Ոսկեգույն տերևներ ունեցող,խարտյաշ-շեկ,ուշագրավ-աչքի ընկնող,խորասույզ-ջրի մեջ սուզված,մի բանով տարված, վերջալույս-հորիզոնի մայրամուտային վառ լուսավորությունը,ծլկվել-սուսիկ-փուսիկ փախչել,շառաչ-աղմկալից ձայն,խավար-բացարձակ մթություն։
Եղնիկին նկարագրիր։մի մատաղ ու խարտյաշ եղնիկ, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկար, նուրբ թարթիչների տակ։
Դուրս գրիր եղնիկի հոգեվիճակն արտահայտող նախադասությունը։ Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Դուրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը։ Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը։ Չի կարելի ոչ ոքի իր տնից հեռու տանել, քանի որ ամեն մեկը ուզում է լինել իր մայրիկի և հայրիկի հետ, խաղալ իր բակում իր ընկերների հետ և տեսնել իր հարազատներին։