Փարիզը

  Այդ օրը Փարիզում էր։ Ամեն տեղ հնչում էր LA BOHÈME ստեղծագործությունը Շառլ Ազնավուրի կատարմամբ։ Եվ ես տեսա Փարիզի իրական գեղեցկությունը։ Մարդիկ նկարում էին շատ գեղեցիկ նկարներ։ Հենց Փարիզը նման էր նկարի, որի հեղինակը շատ հայտնի նկարիչ էր։Ես զարմացել էի։ Այնտեղ բոլորը երջանիկ էին և սիրված։ Անգամ ցուրտ եղանակին ոչ ոք չէր մրսում։ Նրանք ժպտում էին և թեյում։ Տարիներ անց ես էլ կնկարեմ Փարիզի փողոցներից մեկում և կլինեմ հայտնի նկարչուհի։

Շառլ Ազնավուրը և Փարիզի Աստվածամոր տաճարը - Հայոց պատմության ակումբ /  Armenian history club | Facebook

«Շառլ Ազնավուր»

Առաջադրանքներ
1.      Ինպչպե՞ս պատահեց, որ փոքրիկ Ազնավուրին Շարլ կոչեցին:
Մայրիկը ցանկանում  էր Շարլին տալ  Շահնուր անունը,  բայց  մանկաբարձուհին  մտածեց, որ Շահնուր  անունը  դժվար անուն է  և տվեց Շարլ անունը;
2.     Քանի՞ տարի է ապրել Ազնավուրը:  
Շարլ Ազնավուրը ապրել է 94 տարի։
3.     Ի՞նչ էր Շարլի մայրիկի և հայրիկի անունները:
Միշա և Քնար Ազնավուրյաններ։
4.     Տեքստից դուրս գրեք 10 գոյական: 
Մամկաբարձուհի, կոճակ, տաբատ, մանչ, թմբլիկ, մազ, աչքեր, այտեր, նկարներ, թռիչք։
5.      Ինչո՞ւ մանկաբարձուհին չէր կարողանում արտասանել Շահնուր բառը:
Որովհետև  մանկաբարձուհին չէր տիրապետում օտար լեզուների հնչյունաբանությանը։

Առաջադրանքներ՝

  1. Ո՞վ էր Աիդան և ինչպիսի՞ն էր նա:Աիդան Շառլի քույրիկն էր ։ Նա ուներ սև աչքեր,Աիդան հոգատար էր և շատ էր սիրում իր եղբորը։
  2. Ինչո՞ւ էր Ազնավուրների ընտանիքում հաճախ բժիշկ հայտնվում:Ազնավուրների ընտանիքում հաճախ բժիշկ էր հայտնվում, որովհետև Աիդաի ձեռքը ինչ ընկնում էր նա խցկում էր Շառլի բերանը, նաև բժիշկը փորձում էր բացատրել Աիդաին որ ստամոքսը աղաց չէ։
  3. Ինչպիսի՞ երեխա էր Շարլը, դուրս գրեք նրան նկարագրող հատվածները:Նա գունատ էր բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով,կարճ կտրած մազերով։
  4. Տեքստից դուրս գրեք մեկ դարձվածք: Աչքերը թերահավատությամբ հառել։
  5. Ինչո՞ւ էր Շարլի քույրիկն ամեն ինչ տալիս, որ նա ուտեր:Շարլի քույրիկն ամեն ինչ տալիս էր, որ նա ուտեր որովհետև Աիդան չէր սիրում նիհարներին։

Յ-ի ուղղագրությունը

Հայերենում յ-ն հանդես է գալիս ձայնավորների հետ և այդ կերպ կազմում երկհնչյուններ, ինչպես օրինակ – յա, յու, ույ — Հայաստան, ծայր, արյուն, անկյուն,  քույր, ընկույզ

Յ տառն երբեմն կոչում ենք ձայնակապ, որովհետև կապում է երկու ձայնավոր հնչյուններ: Հայերենում շատ հաճախ երկու ձայնավորների միջև լսվում է “Յ”տառը, օրինակ տեսնեի գրում ենք բայց լսում ենք տեսնեյի, ուղիով գրում ենք բայց լսում ենք ուղիյով: Լսվող Յ-ն գրվում է միայն “Ա” և “Ո” ձայնավորներից հետո, օրինակ` երեխա- երեխայի, խաղա-խաղայի, սարո-Սարոյին, երեկո-երեկոյան:

Բառավերջում գրվում է “Յ” մի քնաի օտար բեռերում, օրինակ` Սերգեյ, Ալեքսեյ, հոքեյ, լիցեյ:

Կան մի շարք հատուկ անուններ, որոնցում լսում ենք “Յ” հնչյունը, օրինակ Վիկտորիա, Ասիա…: Այս կապակցությամբ պետք է հիշել. եթե տվյալ բառը աշխարհագրական անուն է, ապա գրվում է “Ի”-ով, օրինակ` Իտալիա, Ասիա, Վիկտորիա, Ֆրանսիա, Սոֆիա, Անտալիա իսկ, եթե մարդու անուն է, ապա գրվում է “Յ”-ով, օրինակ` Ասյա, Վիկտորյա, Սոֆյա….:

Պետք է հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը

Ունենք միմիայն- միայն և ունենք միմյանց-իրար, մեկմեկու

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Յ”- Մատյան, ատյան, լռելյայն, վայրկյան, իշայծյամ, եղյամ, հայելի, խարտյաշ, դղյակ… 

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ի”-հեքիաթ, միլիոն, ակադեմիա, օվկիանոս, կրիա, քամելիոն, խավիար, ռադիո, ամբիոն, օրիորդ, միլիարդ…

Կան մի շարք բառեր, որտեղ լսվող “Յ”-ն գրվում է “Ե”-քվեարկել,հրեա, իդեալական, պատանեական…

Վարժություն 1: լրացրեք բաց թողած տառերը

Հեքիաթ, ակացիա, Սոֆյա (աղջկա անուն),բամիա, այծյամ, եղյամ, էքսկուրսիա, Ասյա (աղջկա անուն), խավիար, կղզյակ, կրիա, միլիարդ, Վիկտորիա (ջրվեժ), վայրկյան, մումիա, քիմիա, օվկիանոս, անցյալ,միլիոն, Սոֆիա (քաղաք), չեմպիոն, Ֆրանսիա (քաղաք),քամելեոն,  հաճելի, նայեել:

Վարժություն 2: լրացրեք բաց թողած տառերը

Մարիամ, Ասիա(աշխարհագրական անուն), հայելի, երեխայի, Սերգեյից, դղյակ, գնայի, բամիա, կրիա, վերարկույով, կարկաչուն (պատասխանում է ինչպիսի՞ հարցին), ղոփյուն (ի՞նչ հարցին է պատասխանում), Վիկտորյա (աղջկա անուն), Ֆրանսիա, Անգլյա, անասնաբույժ, ափսեյից, արքային:

Ով է ապրում (Ավետիք Իսահակյան)

2. Զրույցի մեջ գտիր մեկ նախադասություն , որն արտահայտում է ստեղծագործության հիմնական ասելիքը ։

Իրեն անձի համար ապրած օրերը նժարի մեջ կշիռք չունին, բարիք գործած օրերն են ապրած համարվում։

3. Ւնքդ ձևակերպիր զրույցի գլխավոր միտքը։

Մարդը պետք է լինի բարի, բոլորին պետք է օգնի։ Չի կարելի ամեն ինչ անել միայն քեզ համար, այլ դու պետք է ամեն ինչ անես քո հարազատների և ընկերների համար։

5. Քեզ համոզո՞մ է ցրույցի ավարտը։ Պատճառաբանիր պատասխանդ։

Այո համոզում է։ Քանի որ իշխանը հասկանում է, որ բարի գործ անելով ինքը նոր միայն կապրի։

7. Այլ կերպ վերնագրիր զրույցը։

Բարին միշտ կապրի։

և- ուղղագրությունը

 Բառասկզբում լսվող և տառը գրվում է Ե, Վ տառերի միջոցով, օրինակ` եվրոպական, Եվա, Եվգենի…

Բառամիջում լսվող և-ը գրվում է Ե, Վ տառերով, եթե այն նրանում վ-ով սկսվող արմատ կա, օչինակ` հոգեվիճակ- հոգե-վիճակ, Ոսկեվազ, դափնեվարդ, տարեվերջ…..

Բառամիջում և-ը գրում ենք Ե, Վ տառերով նաև այն դեպքում, եթե բառի մեջ ունենք Եվրոպա արմատը, օրինակ` արևմտաեվրոպական:

Բառամիջում լսվող և-ը գրվում է և, օրինակ` տերև, արևային, Լևոն, Սևան….

Լրացնել բաց թողած տառերը` գրելով և կամ ե, վ

ագեվազ, տարեվերջ, կարևոր, թեթևություն, դափնեվարդ, եղրևանի, գինեվաճառ, ոսկեվաճառ,  ուղեվճար, հետևորդ, հետևանք, ունևոր, ուղևոր, օթևան, հոգեվիճակ:

Բարև, արևային,եվրոպական, հոգեվիճակ, թևավոր, ոսկեվարս, գինեվաճառ, երևույթ, հնդեվրոպական, Երևան, ալևոր, գերեվարել, սերկևիլ, դափնեվարդ, բարևագիր

Համո Սահյան

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  • Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.
  1. Մշուշների շղարշի տակ- մռայլ եղանակին, փոշու, ծխի,ամպի մեջ ։
  2. Ամպը լեզուն կուլ է տվել- ամպը տխրել է։
  3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել- Արև չկա, ցրտել է։
  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը: Քամու ձեռքերն անհամարձակ, Ամպի փեշերն են քաշքշում:
  • Բացատրիր վարդագույնով նշված բառերը:մշուշների շղարշ-փոշու, ծխի, ամպի և այլն նուրբ զանգված օդի մեջ, խաշամ — անտառում տարվա ընթացքում թափված տերևները, ճյուղերը, կեղևը, պտուղները և բուսական այլ մնացորդները:  Որոտալ- դղրդալ, ուժքին ձայնով՛ աղմուկով պայթել՝ բանել շարժվել,թնդալ, բարձր ձայնով հնչել,

Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում- դպիտակ , մոխրագույն
  2.  ի՞նչ ձայներ ես լսում- խշխշան ձայներ։

1․Գտի՛ր բազմավանկ բառերը և վանկատի՛ր:

Ուրագ-ուր-ագ, գույն, աշուն-ա-շուն, ուսուցիչ-ու-սու-ցիչ, դանակ-դա-նակ, գետ, թաշկինակ-թաշ-կի-նակ, թռչուն-թըռ-չուն, այգեպան-այ-գե-պան,
աստղ-աս-տըղ, կրակ-կ-րակ, փայտ, կիրակի-կի-րա-կի, երեխաներ-ե-րե-խա-ներ, բանջարեղեն-բան-ջա-րե-ղեն, սիրտ, օտարական-օ-տա-րա-կան,
հողագործ-հողա-գործ, օդաչու-օդա-չու, գարնանային-գարնա-նային, հեռախոս-հեռա-խոս, կառապան-կառա-պան, մուկ, մկնիկ-մկ-նիկ, շուն,
շնիկ-շն-իկ, փոքրիկ-փոք-րիկ, հերթապահ-հերթ-ապահ, բանալի-բա-նա-լի, կայծ, կայարան-կա-յարան, Երևան-եր-ևան, ելակ-ե-լակ,
եղանակ-ե-ղա-նակ, սիրասուն-սի-րա-սուն, վրան-վ-րան, խնդիր-խն-դիր, բռնակ-բռ-նակ, մկրատ-մկ-րատ, գլուխ-գլ-ուխ, խնձոր-խն-ձոր, բարձր-բար-ձր,
շրջան-շր-ջան, թխվածք-թխ-վածք, մթնել-մթ-նել, թանձր-թան-ձր, պտույտ-պտ-ույտ, մանր-մա-նր, վագր-վա-գր, սղոց-սղ-ոց, նվեր-նվ-եր, չմուշկ-չմ-ուշկ,
պտուղ-պտ-ուղ, թմբուկ-թմ-բուկ, բարևել-բա-րև-ել, երևալ-երև-ալ, կարևոր-կար-ևոր, արևաշող-արև-աշող, սևագիր-սև-ագիր, սերկևիլ-սեր-կևիլ,
տերևաթափ-տե-րև-ա-թափ, Իջևան-ի-ջև-ան, անձրևանոց-ան-ձրև-անոց, թևավոր-թև-ավոր, ուղևոր, -ուղև-որ,Սևան-սև-ան, շատրվան-շա-տր-վան:

2․Գրել տրված բառերի հոմանիշները.

կառուցել-սարքել, լուսամուտ-պատուհան,֊ քնել-ննջել, կարդալ-ընթերցել, դասատու-ուսուցիչ, գուրգուրել-սիրել, քաղցած-սոված, հոտավետ-բուրավետ , իմաստուն-գիտուն, ջանասեր-աշխատաստր, զվարթալ-ուրախալի,  վճիտ-պարզ, երփներանգ-գունավոր, ճերմակ-սպիտակ, խիզախ-ուժեղ,  տապ-շոգ, աքլոր-աքաղաղ,  ըմպել-խմել։

Ը-ի ուղղագրությունը

  • Բառասկզբում լսվող Ըն գրվում է Ը տառով
  • Օրինակ`ընձուղտ, ընկույզ, ընկնել, ընթացք, ըմբիշ
  • Բառամիջում գրվում է Ը, եթե դրանով սկսվող արմատ կա:
  • Օրինակ` անագընթաց, անընդունելի, նախընտրել, համընկնել:
  • Հին հայերենում ունեցել ենք ԸՆԴ և ԸՍՏ նախդիրները, որոնք այժմ գործածվում են բառամիջոիմ, օրինակ` օրըստօրե, մեկընդմիշտ, քայլընդքայլ
  • Բառավերջում լսվող Ըն անպայման գրվում է, օրինակ` սեղանը, գիրչը, մարդը, տունը
  • Մնացած դեպքերում Ը-ն լսվում է, բայց չի գրվում
  • Օրինակ` գնդակ, ստել, անխնա, վագր…

Պետք է հիշել

  • Կան ձայն արտահայտող բառեր, որոնցում Ը-ն միակ ձայնավորն է և անպայման գրվում է, օրինակ` շըրխկ, դըրխկ, գըմփ….
  • Մեկընդմիշտ, համընդհանուր, լուսընկա, հոտնկայս, օրը.նդմեջ, հատընտիր, չնդունել, կնկնի, շրջակա, գնդացիր, առընթեր, անընդմեջ, մերթընդմերթ, օրըստօրե, անընկերասեր, չտեսնվել, կնկատի, կրնկակոխ, սրտամոտ, զուգընկեր, ընչաքաղց:

Համո Սահյան

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ

  • Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  • Ինչպիսի՞ն էր առուն. պատմիր նրա մասին: Առուն պարզ էր և անբիծ։
  • Հորինիր վերնագիր բանաստեղծության վերաբերյալ: Անհանգիստ առուն։
  • Ինչպե՞ս կնկարազարդիր բանաստեղծությունը, պատմիր: Երբ ձկնիկը ուրախ , զվարթ խուտուտ տվեց և առուն արագ դիպչելով քարերին լցվեց ծովը։
  • Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև: Երբ առուն ու ձկնիկը հանդիպեցին ձկնիկն ասաց․ — Առու ես ուզում եմ քեզ խուտուտ տալ։
  • — Իսկ ինչու՞
  • —Որ մի փոքր զվարճանանք։

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ «ՉԱԼԱՆԿԸ»

1․

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։

– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է

։— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…Ու նորից բարկացավ. -Դե, կորի՛, անպետք։ Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։ Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։ Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել: Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ․

  1. Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր շների մասին և մեկը տեղադրիր բլոգումդ։ Շները կարողանում են հասկանալ մարդկային զգացողությունները:
  2. Գրիր Չալանկին բնութագրող 8 հատկանիշ։Չալանկը շատ հավատարիմ ,խելացի , խելոք և բարի, նա բոլոր շներից տարբերվում էր նրանով որ նա տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր կերպ ։Նա շատ հասկացող էր և անիմաստ չեր հաչում։Չալանկը սիրում էր օգնել բոլորին։
  3. Ըստ քեզ՝ ի՞նչ էր պատահել դրսում։ Ինչո՞ւ էր շունը հաչում։Իմ կարծիքով Չալանկը հաչում էր որովհետև գող էր մտել գոմի մեջ։