ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ «ՀՅՈՒՍՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:

– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:

Ընկերը ժպտում է և գրկում նրան:

– Ասում է, – սիրելի ընկերս, – մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:

– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:

– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:

Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:

Եվ բացում է դուռը:

– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:

Նրա համար դագաղ սարքիր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: Այս առակը ինձ սովորեցրեց, որ չի կարելի հույսը կորցնել։
2.Բնութագրի՚ր թագավորին: Թագավորը չար էր։ Նա նաև անխելք էր, որովհետև նա մտածում էր, որ ինքը շատ խելացի է։

Լեզվական աշխատանք

  1. Լրացրու  բաց թողնված տառերը. Օ-Ո

Օրինակ

 օգնական

 նորոգել

 անօգնական

 այսօր

որոնել

 կեսօր

օճառ

օղ

որսորդ

ականջօղ

ոչինչ

օղակաձև

որևէ

օրնիբուն

օգոստոս

օրորոց

բոլոր

օգնություն

կլորիկ

անօգուտ

շորորալ

օգուտ

ոզնի

2․Առարկա ցույց տվող բառերը խմբավորիր ըստ պահանջվող հարցերի:

Կղզի, Արմեն, երազ, ուսանողներ, թոռնիկ, ժպիտ, կատուներ, մեքենավար, Վահրամ, սկյուռ, զայրույթ, տատիկ, վերմակներ, ձկնորս, փողոցներ, երգչուհիներ, խոզանակներ, աղջիկներ, նուռ, վախ, ծիծաղ, սփռոց, վիշտ, մանուշակներ, ջութակահար, տանիք, հարգանք, կատուներ:

Օրինակ՝

ի՞նչ տանիք, կղզի, երազ, ժպիտ, զայրույթ,նուռ, վախ, ծիծաղ,սփռոց,վիշտ,տանիք,հարգանք։

ինչե՞ր  վերմակներ, փողոցներ,խոզանակներ,մանուշակներ։

ո՞վ տատիկ Արմեն, թոռնիկ, մեքենավար, Վահրամ, սկյուռ,ձկնորս,ջութակահար։

ովքե՞ր  աղջիկներ, ուսանողներ, կատուներ,երգչուհիներ:

3․Միացրու երկու մասերը  և կազմիր նոր բառեր։

ընկերուհի, առվակ, հերոսական, տոնակ, մրգեղեն, փողոցային։

-ուհի, -վակ, -ական, -ակ, -եղեն, -ային

Օ-Ո ուղղագրություն ։ Գործնական աշխատանք։

1)Թրչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզոծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ, անօգնական, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն։

2)Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Ոլգոգրատ։

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:Աշնանը ջրվեժը, առուն, ծառը, քամուց խշխշում են, իսկ ծիտիկները երգում են։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, ոսկի են թվում տերև ու ճյուղ։ Այս հատվածը ինձ դուր եկավ, որոհետև այստեղ պատմում է աշնան գույների և գեղեցկության մասին։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա: Իմ կարծիքով բանաստեղծությունը աչքի է ընկնում շարժումով։ Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը: Բանաստեղծությունը աշնան մասին է։ Աշնանը ամեն բան դեղնում է, քամուց ամեն ինչ խշխշում է։ Եվ աշունը շատ գեղեցիկ է։
  • Բանաստեղծությունը սովորիր անգիր։

Ձայնավորների ուղղագրությունը

Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Որևէ, ինչևէ, երբևէ, բայց որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ

1․ Լրացրեք Ե կամ Է

Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ,էջանշան,  որևիցէ,  գոմէշ,  վերելակ,  մեջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էջ, ամենէժան, չէինք, էկրան, Էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, ծովեզր,  հրեշ,  նրբերշիկ, ամենաերկար, լայնէկրան,  եգիպտացորեն, զարկերակ:

2․Լրացրեք Ե կամ Է

Աներևույթ, առէջ, ամենաէժան, գոմեշ, ինչևիցէ, հնեաբան, վերելակ,  երփներանգ, ենք, էի, որևէ,  ես, նորեկ, մանրէ:

Վիլյամ Սարոյան «Երկու արաբների պատմությունը»

Փառասիրությամբ ու երազանքներով տարածված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։ Առակը սովորեցրեց, որ չի կարելի գլուխ գովել, չի կարելի ժամանակից շուտ ասել մի բան ինչը դեռ չես արել։
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ Փառասիրություն- Փառքի ձգտում,
  • Ժայռ-գետնից սեպաձև բարձրացած քարեղեն զանգված
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։
  • երազանք-յերազանք, ես-յես, ետևից-յետևից, Երբ-յերբ, երկու-յերկու, եմ-յեմ։ որսալ-վորսալ, որ-վոր ոտք-վոտք ով-օվ։
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։

Լեզվական աշխատանք

  1. Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։

Քիթը կախել

ոտքերն ընկնել

սիրտ տալ

աշխարհով մեկ լինել

2. Գրիր մեկ բառով

Նվեր տալ-նվիրել

Խղճահարություն զգալ-խղճալ

Լույս տալ-լուսավորել

Ուտելու համար պիտանի-ուտելիք

Փոստը բաժանող մարդ-փոստատար

3. Վերականգնիր առածները։

Շատ կարդաս, շատ բան կիմանաս։

Լավ անես քեզ կանես, վատ անես քեզ կանես։

Աղքատը հացի կարոտ է , հարուստը ամեն բանի։

Արա ուրիշի համար, սովորիր քեզ համար։

Շատի հետևից ընկնողը , քիչն էլ կկորցնի։

4. Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։

Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող

սևաչյա-սև աչքեր ունեցող

Շիկահեր- շեկ մազեր ունեցող

թիկնեղ-լայն թիկունք ունեցող

«Վիրավոր առյուծն ու կրիան»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

— Ի՞նչդ է ցավում:

— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

Հավակնություն — իր արժանիքների՝ հատկությունների գերագնահատում, մեծամտություն։

2. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան

Առակի գլխավոր հերոսն առյուծն է։ Առյուծը ուժեղ է, հզոր և խելացի։

3. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Ծույլ Նարեկը

Լինում են երկու ընկեր՝ Արմենը և Նարեկը։ Արմենը խելացի էր, գրագետ, սիրում էր սովորել։ Նարեկը ծույլ և ալարկոտ էր ինչի պատճառով նրա բոլոր տնային աշխատանքները Արմենն էր անում։

Մի օր դպրոցում Նարեկի գրավոր աշխատանքն անելով Արմենը չհասցրեց կատարել իր աշխատանքը ։Արդյունքում Նարեկը ստացավ բարձր գնահատական , իսկ դասարանի մեծ մասը ցածր, քանի որ առաջադրանքը դժվար էր։Նարեկը ծիծաղելով նայեց բոլորին և ասաց

_ Ինձ նման լավ սովորեք և ինձ նման խելացի եղեք՝ ծույլեր։

Ուրախ Վարդավառ

Ողջու՛յն։ Այս տարի իմ սիրելի տոներից՝ Վարդավառը նշվում էր հուլիսի տասնինին։ Ամեն տարի մեծ շուքով ենք նշել, սակայն այս տարի ամեն բան սահմանափակ է՝ ինչը շատ է տխրեցնում։ Բայց դա չխանգարեց, որ մենք ունենանք ուրախ Վարդավառ։

Վարդավառը իմ ամենասիրած, ուրախ և սպասված տոներից է։ Այն նշվում է սուրբ Զատկից 98 օր հետո: Վարդավառը նշում են գրեթե բոլորը, առանց տարիքային սահմանափակման: Տոնի ամենասպասված սովորությունը ծանոթ և անծանոթ մարդկանց վրա ջուր լցնելն է: Հրաշալի է, քանի որ գրեթե ոչ ոք չի նեղանում,   որովհետև Վարդավառին ջուրն ունի մաքրող, սուրբ ուժ և  խորհուրդ։  Միայն տատիկներն են մի քիչ բարկանում, իրենց վրա աշխատում ենք քիչ ջուր լցնել։