Բառքամոցի

49056fe0b30b0c5a6a6f5011fc8089b7cc

  • Սխրագործություն

Գործ , սխրագործ, թույն, գութ, անգութ , սուր, խորթ , խորան, խոսք , ութ , ուր, թագ , ախր, որ, ծայր, թունագործ, սոխ, թուխ, գութան, նոր, նորույթ, թան, ծուխ , ծանր, գրություն , յոգա, յոթ , ծրար, սար, նոսր, ուս, այգ, սագ, խյուս , գույն, խոր, նյութ , խայծ, այծ։

  •  Հասարակագիտություն 

Հասարակ , Տիգրան , հասկ, Սահակ, տանկ, կարաս, տիրույթ ,տաս, կար, տակ, սակայն , գիտություն , գարի, Կարս, թույն, սրահ, նյութ , տհաս, հարս, ութ, ուս, տուն , տուր , սահնակ, սար, գիրկ, Արտակ , կարագ , կատար, կարաս, սա, կարգ, գրական , ասա, կարգին, Հրանտ, հատիկ, գին, տնակ, գույն, թագ, գահ, հագուստ, հասակ։

Դ. ԲԻՍԵԹ «ՓԻԼԻՍՈՓԱ ԲԼՈՃԸ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԸ

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:

Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

  • Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.

բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սա, մեր, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,

ճանապարհ, շնորհոավորել

  • Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա։                                       –Սիրելի  վարդ   արի  չվիճենք   մենք  երկուսս  ել  գեղեցիկ  ենք։                                              –Ճիշտ  ես  ասում  սիրելի  ժամացույց։

«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»

Ժամանակով մի ջրաղացպան է լինում։Էս ջրաղացպանը որոշում է մի էշ առնել, որ ամեն շաբաթ էշին նստած գնա քաղաքի շուկան։ Որոշում է ու առնում է։ Էշն իր համար հանգիստ ապրում էր։ Շաբաթվա մեջ միայն մի օր էր աշխատում ՝ շաբաթ օրը։ Հենց որ շաբաթը գալիս էր՝ էշը ջրաղացպանին ու նրա աղջկան տանում էր քաղաք, իսկ իրիկունը նրանց շալակած նորից վերադառնում էր գյուղ։ Դա շատ հեշը ու հանգիստ կյանք էր։Ախոռում էշը մի ընկեր ուներ՝ մի նիհար, խեղճուկրակ եզ: Էս խեղճ անասունի կյանքն էլ մի կյանք չէր, դեռ ավելի դժվար էր: Ամեն օր, լույսը չբացված, եզը գյուղից դուրս էր գալիս, գնում ջրաղացպանի արտերը վարում, մութն ընկնելուն պես, հոգնած-ջարդված իրեն մի կերպ ախոռ էր գցում, վեր ընկնում: Ու եզն անընդհատ սրտնեղում էր աշխարհքի բանից, անարդարությունից, աշխատանքի անհավասար բաժանումից: Մի օր էլ նա էշին ասում է.

— Դու շատ բախտավոր էշ ես, դու քո գլխի տերն ես. ցերեկը պառկում ես, իրիկունը քո քեֆին ման ես գալիս, իսկ իմ հալը չի. արևի տակ աշխատացնում են, անձրև է գալիս՝ աշխատացնում են, հանգիստ-դադար չեն տալիս: Միայն շաբաթ օրն եմ հանգստանում, երբ դու ջրաղացպանին քաղաք ես տանում: Չէ, բախտավոր են քեզպեսները, որ քիչ են աշխատում:

Էշը, որ էությամբ ավելի խորամանկ է, քան սովորաբար կարծում են, պատասխանում է.

— Եզ ախպեր, արի քեզ մի խորհուրդ տամ: Եթե չես ուզում աշխատել, հիվանդ ձևացիր: Իրիկունը, երբ ախոռապանը քեզ վարսակ բերի, մի կեր: Մի քանի օր որ չուտես, կնիհարես, հալից կընկնես: Տերը որ տեսնի թույլ ես ու հիվանդ, քեզ գործի չի դնի ու դու հանգիստ կմնաս: Քո ուզածն էլ էդ է:

— Էշ ախպեր, ճիշտ ես ասում, ոնց որ ասում ես, էնպես էլ կանեմ:

Իրիկունը ախոռապանը մտնում է ախոռ, տեսնում է եզի տրամադրությունը լավ չի, ախորժակ էլ չունի: Գնում է ջրաղացպանին ասում: Սա էլ իր հերթին է գնում ախոռ, որ իր աչքով տեսնի: Տեսնում է, իսկապես, եզի հալը հալ չի: Եվ ախոռապանին ասում.

— Լսի՜ր, այ տղա, վարը հո չե՞նք կարող կիսատ թողնել: Պետք է շուտ վարենք, պրծնենք, արդեն ցանք անելու ժամանակն է: Քանի որ եզը հիվանդացել է, էգուց էշին կլծենք:

— Ի-ա՜, ի-ա՜, — կամաց զռում է էշը, — էս ի՞նչ օյին բերի իմ գլխին:

Հաջորդ առավոտյան էշին են լծում: Ամբողջ օրը վար է անում, քրտինքի մեջ կորչում: Երեկոյան հոգնած, ջարդված, ծնկները թուլացած գալիս է, մտնում ախոռ: Նրա ընկերը, եզի երանությունը դեմքին, սկսում է ծաղրել էշին: Էշը որոշում է որքան հնարավոր է շուտ գլխի ճարը տեսնել: Իսկ եզը ծիծաղելով ասում է.

— Հը՞, ո՞նց է, էշ ախպեր: Աշխատանքդ հո շատ ծանր չէ՞: Հիմա դու զգո՞ւմ ես իմ ու քո տարբերությունը: Դու աշխատում ես, ես՝ հանգստանում: Էգուց դու էլի կաշխատես, ես էլի կհանգստանամ:

— Է՜, հանգստացի՜ր, հանգստացի՜ր, — պատասխանում է էշը: — Բայց իմացած եղիր, որ դա երկար չի տևի: Էսօր դաշտում ջրաղացպանը ախոռապանին ասում էր. «Եթե եզը ոչինչ չուտի ու չկարողանա աշխատել, հենց էգուց սպանդանոց կտանես: Թող մորթեն, պրծնենք»:

— Վա՜յ, էդ ի՞նչ ես ասում, — անհանգստանում է եզը: — Ես չեմ ուզում, որ ինձ մորթեն: Ավելի լավ է ուտեմ ու աշխատեմ: Արի միասին ուտենք, ուժներս տեղը գա:

Երեկոյան, երբ ախոռապանը կեր է բերում, սոված եզը վրա է ընկնում և սկսում այնպես խժռել, որ կարծես նրան օրերով կեր չէին տվել: Ախոռապանը ուրախ-ուրախ վազում է և տիրոջն ամեն ինչ պատմում: Դրանից հետո էշը նորից սկսում է ապրել իր անհոգ կյանքով: Իսկ եզը ամեն առավոտ, հոժարակամ լծվելով, գյուղից դուրս է գալիս ու գնում դաշտերը:

Առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա հեքիաթը և հերոսներին խորհուրդներ տուր: Եցին խորհուրդ կտամ, որ իր աշխատանքհ շատունակի, իսկ էշին, որ անխելք խորհուրդներ չտա։
  2. Նշված առած-ասացվածքներից, ո՞րն է առավել համապատասխանում այս հեքիաթին: Ընդգծի’ր ասացվածքը և հիմնավորի’ր պատասխանդ:
  • Կաքավի ձուն հավի տակ չի մնա:
  • Անխելքի չվանով հոր մի մտնի:

    Վատությունը վատություն անողին կմնա:

Լրացնել բաց թողնված տառերը

Շատ տարիներ առաջ թուղթը դեռևս հայտնի չէր: Մարդիկ գրում էին մագաղաթի վրա: Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց: Հայերեն ամենափոքր գիրքը լուցկու տուփից էլ փոքր է: Այն պատրաստված է նորածին ուլի մորթուց: Այժմ գրում են թղթի վրա , որովհետև այն ավելի հարմար է և էժան:

Սարգիսը ձկնորս է: Նա Արեգի քեռորդին է: Մի օր Սարգիսն ու Վարդգեցը որոշեցին գնալ գետափ ձկնորսության: Երեկոյան տղաները հանկարծ անորոշ ձայներ լսեցին: Հետո պարզվեց , որ գայլերի ոհմակն է ոռնում:

Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը: Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերթ ձնծաղիկները: Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում: Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում է զմրուխտե մարգագետինը։

Շոգ ամառ էր: Մուգ կապույտ ծովի վրա լողում էր շոգենավը: Նա   օգնություն էր տանում ծովափին անձօնական մնացած նավաստիներին: Շոգենավը խորտակվել էր: Նրանք ութ հոգով փրկվել էին, որովհետև հանել էին փրկագոտիներ: Նավաստիները զույգերով կարողացել էին լողալ դեպի ափ:

Անգետիկը խնդրեց ընկերներին իրեն էլ վերցնել ճամփորդության: Երեխաների հետ միասին նա զարդարեց օդապարիկը: Ընդամենը մի րոպեից հետո օդապարիկը սավառնում էր, իսկ մարդիկ հիանում  էին ճամփորդների քաջությամբ : Անգետիկը օդում ուրախ երգում էր։

ԱՌԱԿՆԵՐ

Ագռավն ու աղվեսը
Խնկո Ապեր
Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:իերտեը
Ժլատը
Եզոպոս
Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեցձուլածո ոսկի առավթաղեց պատի տակԱմեն օր գալիս նայում էր ու գնում իր բանինՄոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավոր սա ամեն օր գալիսգնում էգլխի ընկավթե ինչն ինչոց է ու ոսկին գողացավԵրբ ժլատը եկավտեսավ դատարկ տեղըվայվույ դրեց ու սկսեց մազերը փետելՄի մարդ տեսավ նրա հուսահատությունըեղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրումոսկու տեղը մի քար դիր և պատկերացրուոր ոսկի էմեկ էդու նրանից չէիր օգտվում»:Без имени.pngիտի
Աղավնին և մրջյունը
 Ժան Լաֆոնտեն
Աղավնին մոտենում է առվակին, որպեսզի ջուր խմի և տեսնում է ջրի մեջ հայտնված մրջյունին: Աղավնին խոտի կտոր է նետում նրան, և մրջյունը բռնվելով դրանից փրկվում է: Առվակի մոտ հայտնվում է հրացանով մի մարդ: Նշան է բռնում, որ կրակի աղավնուն: Սակայն մրջյունը կծում է նրա ոտքը և աղավնին կարողանում է փախչել:Без имени.pngip[i
 
Եզն և Ձի
Վարդան Այգեկցի
«Եզըևձինխոսեցինմիմյանցհետ։Եզնասաց. —Դուո՞վեսկամինչի՞պետքես։Ձինասաց. —Եսձիեմևինձթագավորներըիշխաններըևպարոններըզարդարումենոսկովարծաթովևբազմումենինձվրա։
Եզնասաց. —Ամբողջաշխարհիբարեկեցություննեմեսորովհետևեսեմվաստակումևչարչարվումևհոգնումևապադուևքոթագավորնուտումեք։Եվբոլորմարդիկուտումենիմվաստակըևեթեչվաստակեմդուէլքոթագավորնիսկույնկմեռնեք։Եվդուերախտամոռմիլինիր»:ггы5гффт6й
Եզոպոս

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:Без имени.png9y796t9gt6

Եզոպոս

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

ԵՂԵՒՆԻՆ

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր
  2. Արահետ-ոտքով բացած նեղ ճանապարհ ,     բացատ-բաց, ազատ տեղ, դատարկ տեղ,  Վաղորդյան-վաղ առավոտյան. աբրեշում-մետաքս, մետաքսակտոր
  3. Ի՞նչ էր հիշում եղևնին:Պատմի՛ր եղևնու անունից:

    _Հիշում եմ կանաչ իմ ընկերներին, երկինքն եմ հիշում, իմ մայր անտառն , հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,

    խարույկն եմ հիշում անտառապահի։

  4. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին  մենակություն   էր   զգում։
  5. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:Ոչ  նա  չեր   ափսոսում։
  6. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Որովհետև ինքը կարողացել էր ձմռան ցրտին մարդկանց  գարուն  պարգևել՝ իր կանաչ թևերով։
  7. Նամակ գրի՛ր եղևնուն: Ողջու՛յն   սիրելի  եղևնի, ես  Գոհարն  եմ։ Ես   շատ   կուզենայի քեզ   տեսնել   բայց   ես   չեմ   կարող , որովհետև հիմա գարուն է ։ Բայց , երբ գա ձմեռը մենք անպայման կհանդիպենք։ Ես կզարդարեմ քեզ, իսկ դու կզարդարես մեր տունը։ Արի   ընկերներ   դառնանք։  Ցտեսություն  սիրելի  եղևնի։

ՎԱՐԴԸ

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ։

Գնաց   մոտիկ  ու   ասաց-այ  կարմիր  վարդ   այ   սիրուն  վարդ,   քեզ   կսիրեմ  ու   կպահեմ,

Վարդնել   ասաց-շնորհակալություն    փոքրիկ  տղա   դու   շատ   բարի   ես։

Ու   այդպես  բարի   փոքրիկ    տղան   պահում   էր   կարմիր   վարդին։

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. ____քնքուշ_____________ վարդ

բ. ___փշոտ____________ վարդ

գ. ___գեղեցիկ______________ վարդ  դ. ___կարմիր______________ վարդ

  1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը։Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
    Տեսավ մի վարդ դաշտի միջին.
    Վարդը տեսավ, ուրախացավ,
    Մոտիկ վազեց սիրուն վարդին.      ճքճքըհնըհըհճհհհհեհեհեհե
  2. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:  Ես  կնտրեմ  դեղին գույն
  3. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:Վարդերն  փշեր ունեն     որպեսզի   դժվարությամբ  պոկվեն  ։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Փշերն  վարդեր ունեն   որովհետև    վարդերը    փշոտ    են։

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

968970459_0_128_2538_1565_600x0_80_0_0_d255d728a42581714d6d8098402cedb8(մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:Եթե  մենք   շատ  գրքեր  կարդանք,  մենք  գրագետ  կխոսենք։
  2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:Նրանք   տեսան    աղջկա   նկար։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:  Նրանք   սովորեցին  մի  տառ դրա համար ուրախ էին։
  4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:Ես  չունեմ Յուլիսիսի   նման   ընկեր։

ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Վիլյամ Սարոյան

 

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին: Գրադարանավարուհին    լավն  էր,  բայց  մի քիչ  չար,  նա  շատ  հետաքրքրասեր էր։
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:Գրքերը  նրա  համար  են, որպեսզի մենք  դրանք կարդանք,  որպեսզի  գիտելիքներ  ձեռք  բերենք։
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր: Եթե կարդանք մենք  խելացի  կխոսենք և կարդալով  մեր  ուղեղը  կզարգանա։
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:Վինի Թուխը,  Չիպոլինոյի  արկածները,  Հ.Թումանյանի  հեքիաթները։
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես,

Չիպոլինոյի արկածները, Վինի Թուխը, Փոքրիկ իշխանը , որը նոր եմ պատրաստվում կարդալ։