Գրադարանում Վիլյամ Սարոյան

 

 

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին:Գրադարանը   շատ  մեծ  էր, այնտեղ կային   շատ գրքեր:
  2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:  Լայոնելը որոնում  էր   գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդկանց:
  3. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:Պետք  է  պահպանել  լռություն,  չխանգարել   մյուսներին, և  գիրքը  կարդալ  մտքում:

 

 

 

10 փաստ երկնքի մասին

Իսկ հիմա ներկայացնեմ տաս փաստ երկնքի մասին։

Tests: Izvēlies savas debesis un uzzini, kāds cilvēks tu esi


  1. Երկինքը երկիրը շրջապատող տարածություն է։
  2. Նրա վրա հաճախ երևում են ամպեր։
  3. Արևի ծագման և մայր մտնելու ժամանակ հայտնվում են դեղինի, նարնջագույնի և կարմիրի երանգներ։
  4. Գիշերը երկնքի կապույտ գույնը փոխվում է համարյա սևի։
  5. Գիշերը կարող են հստակ երևալ Լուսինը, աստղերը ։
  6. Երկնքի գույնով կարելի է որոշել այդ օրվա եղանակը։
  7. Եթե առավոտյան երկինքը կարմրած է, ապա այդ օրը քամոտ, վատ եղանակ է լինելու։
  8. Եթե առավոտյան երկինքը ջինջ ու կապույտ է, ապա լավ եղանակ է սպասվում։
  9. Եթե երկինքն ավելի գորշ դեղին է, ապա անձրև կտեղա։
  10. Եթե մայրամուտին երկնքի գույնը դեղին է, ապա եղանակը քամոտ կլինի։

10 փաստ ուղեղի մասին

d06f3d53fcc09a1f25d18Ողջո՛ւյն։Այսօր ես կներկայացնեմ տաս փաստ ուղեղի մասին։

10+ հետաքրքիր փաստ ուղեղի մասին, որը ...

1.Ուղեղը մարմնի քաշի միայն 2% է կազմում։ 

2.Մեկ օրում մարդու ուղեղն ավելի շատ էլեկտրական իմպուլս է հղում։

3.Տարիքի հետ ուղեղի զարգացումը չի դադարում։

4.Տղամարդու ուղեղը 10 տոկոսով մեծ է կնոջ ուղեղից։

5. ուղեղը կշռում էր 1 կգ 230 գ։

6.Ուղեղի հիշողությունն այնքան ինֆորմացիա է տեղավորում, որն արտահայտվում է 8432 զրո ունեցող թվով:

7.Ուղեղը սպառում է մարմնի էներգիայի 17% և թթվածնի 20%-ը։

8.Եվս մեկ հետաքրքիր փաստ` ուղեղը ցավ չի զգում, քանի որ ուղեղում չկան ցավի ռեցեպտորներ։

 9.Աջ կիսագունդը 200 միլիոն նեյրոն ավել ունի, քան ձախը։

10. Մոռանալն ուղեղի համար օգտակար է։ Անպետք տեղեկության վերացումը նպաստում է նյարդային համակարգի ճկունության պահպանմանը։

 

 

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:

— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Առաջադրանքներ

  • Դու՛րս բեր տեքստում կարմիրով նշած բառերը, օնլայն բառարանի միջցով, փորձիր բացատրել։ Վիճել -առարկել, ընդդիմանալ, խոսքով կռիվ տալ , պնդել-համառել, համառորեն իր ասածը կրկնել, Արոր- գործիք, հող հերկելու համար, Ջաղաց-Նույնն է՝ Ջրաղաց, ջաղացի քար, շատ խոշոր ու ծանր, շինել- Շինություն կառուցել՝ սարքել, ժրաջան-ջանասեր, աշխատասեր, գործունյա, գերդաստան- ընտանիք, ընտանեկան համայնք, ուրանալ-հանձն չառնել, թաքցնել, ժխտել։ 
  • Գրի՛ր ևս հինգ ընտանի կենդանու անուն: Կատու, ծովախոզուկ, ճուտիկ, այծիկ , կով, ձուկ։
  • Ինչպիսի՞նն էր հեքիաթում կենդանիների տերը։Հասկացող, խելացի, մի քիչ ջղային ։
  • Ինչպիսի՞նն էր շունը։Վիճող, մի քիչ անհասկացող։
  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով

ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր որ ամենաշատը սիրում է կովին,

բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս;

գ)պատկերացրու վեճի պահին նրանց միանում է պոչատ աղվեսը, ի՞նչ կասի աղվեսը, ինչպե՞ս կշարունակվի հեքիաթը։