Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։
Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.
— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։
Հարցեր և առաջադրանքներ
Պատմի՛ր գրադարանի մասին:Գրադարանը շատ մեծ էր, այնտեղ կային շատ գրքեր:
Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում: Լայոնելը որոնում էր գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդկանց:
Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:Պետք է պահպանել լռություն, չխանգարել մյուսներին, և գիրքը կարդալ մտքում:
Ողջու՛յն ։ Սա իմ ցանած ածիկն է։ Ես այն ցանել եմ ապրիլի մեկին։ Ածիկ ցանելու համար ես օգտագործել եմ բամբակ, ցորեն, աման և ջուր։ Այն ջրել եմ ամեն օր և ստացել եմ այսպիսի գեղեցիկ ածիկ։ Ածիկը զատիկին զարդարում է բոլորի սեղանները։
Ջանի Ռոդարի Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս: _ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն: Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին. _ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել: _ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ… _ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին. _ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել: _ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է: _ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է: _ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: _ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն: _ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել: Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ: _ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք: _ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը: _ Երկու ապտակ՝ պարեկի՞ն: _ Պարեկին: _ Դա արդար չէ: Այդպես չի՛ կարելի: _ Իհարկե արդար չէ: Իհարկե՝ այդպես չի կարելի,-պատասխանեց պարեկը:-Դա այնքան անարդար և սարսափելի է, որ մարդիկ օրենքները չեն խախտում, այնպիսի բաներ չեն անում, որի համար տուգանք պիտի մուծվի. նրանք ամեն ինչ անում են, որ չապտակեն անմեղ պարեկներին: Դե՛, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ կլինեք: _ Բայց ես չեմ ուզում նույնիսկ Ձեր այտը ճմկտել, ուր մնաց՝ ապտակեմ: _ Այդ դեպքում ես պիտի խնդրեմ, որ գնաք մեր երկրից: Ես կուղեկցեմ Ձեզ մինչև սահման: Ջովանինոն, որ շատ էր ամաչում, ստիպված հեռացավ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Ինչ էլ լինի, մեկ է, մինչև հիմա նա երազում է վերադառնալ այնտեղ, որ ապրի աշխարհի ամենաքաղաքավարի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ, մի քաղաքում, որտեղ ոչ մի սուր բան չկա:
Հարցեր և առաջադրանքներ։
Տեքստից դու՛րս բեր անծանոթ բառերը և բացատրությունը գրիր օնլայն բառարանի միջոցով։Պարեկ- փոքրիկ զինված ջոկատ
գրչածայր-մետաղյա փոքրիկ սրածայր գոգավոր թիթեղիկ՝ թանաքով գրելու համար
Դու՛րս գրիր կարմիրով նշած բառերը և կազմիր դրանց հոգնակին։
երկիր-երկրներ
բան-բաներ
պուրակ -պուրակներ
բաճկոն-բաճկոններ
վարդ- վարդեր
մատ-մատեր
քաղաք-քաղաքներ
անդորրագիր-անդորրագրեր
տուգանք- տուգանքներ
ապտակ- ապտակներ
Տեքստից դուրս բեր ի՞նչ հարցին պատասխանող 7 բառ, դրանց ավելացրու հատկանիշ(ինչպիսի՞) ցույց տվող բառ և կազմիր նախադասություն, օրինակ՝
վարդ-կարմիր վարդ
Կարմիր վարդերի փունջն իսկական անակնկալ էր։
Պուրակ- գեղեցիկ պուրակ
Գեղեցիկ պուրակի ջուրը թռվռում էր
Թուր-սուր թուր
Սուր թուրը տանջվում էր։
Մեխ-ամուր մեխ
Ամուր մեխը հանգստանում էր։
սոսինձ-կպչուն սոսինձ
կպչուն սոսինձը սոսնձում էր
բանտ-մեծ բանտ
մեծ բանտը բացվում է
պատասխան-հետաքրքիր պատասխան
Գոհարիկը տվեց ճիշտ պատասխան։
Ի՞նչ կլիներ, եթե մեր երկրում էլ բոլոր սուր բաները վերանային։Մենք չէիք կարողանալ կառուցել, Ինչպիսինն էր պարեկը։Պարեկը սիրում էր բացատրեկ ընկերասեր։ Ինչու՞ Ջովանին զարմացավ։Նա չգիտեր որ այդպիսի աշխար կար։ Գրի՛ր փոքրիկ նամակ Ջավանիին։
Ողջո՛ւյն Ջավանինո։ Ես Գոհարն եմ։ Արի ընկերանանք և մի օր միասին գնանք այդ հրաշք երկիր հյուր։ Ես էլ եմ ուզում տեսնել, թե ինչպես են մարդիկ այնտեղ ապրում ։
Խանութում առաջին օրը վաճառվեց 250 կգ ձմերուկ, երկրորդ օրը վաճառվեց 70 կգ-ով ավել, քան առաջին օրը։ Երրորդ օրը վաճառվեց այնքան ձմերուկ, որքան առաջին և երկրորդ օրը միասին։ Որքա՞ն ձմերուկ վաճառվեց երրորդ օրը և երեք օրում միասին։
1օրը-250կգ ձմերուկ
2օրը-70կգ ավել
3օրը- 2 օրերը միասին
Որքա՞ն վաճ. երրորդ օրը և երեք օրերը միասին։
Լուծում
250+70=320
250+320=570
250+320+570=570+570=1140 Պատ 1140
· Արփին ուՆեր 600 դրամ, Մարին ուներ 420 դրամով ավելի։ Անին ուներ այնքան գումար, որքան Արփին և Մարին միասին։ Կարո՞ղ էին աղջիկները իրենց մոտ եղած գումարով գնել գիրք, որն արժե 3500 դրամ։
Արփին ուներ-600Դր
Մարի ուներ-420 Դր ավել
Անին ուներ այնքան ինչքան Արփին ու Մարին միասին
Կգնեի՞ն գիրք , որն արժե-3500դր
Լուծում
600+420=1020
600+1020=1620
600+1020+1620=2640 Պատ2640
· Երկու գրչատուփերում միասին կա 25 մատիտ։ Առաջին գրչատուփում կա 5-ով ավել մատիտ, քան երկրորդում։ Քանի՞ մատիտ կա յուրաքանչյուր գրչատուփում։
2Գրչատուփ-25մատիտ
1գրչատուփում-5-ով ավել
Քանի մատիտ կա յուրաքանչյուր գրչատուփում։
Լուծում
25-5=20
20:2=10
10+5=15 Պատ 15
· Աննան և Գոհարն ունեն 1500 դրամ։ Հայտնի է, որ Աննայի ունեցած գումարը 500 դրամով ավել էր Գոհարի գումարից։ Որքա՞ն ուներ նրանցից յուրաքանչյուրը։
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի. _ Ալիսա՜… որտե՞ղ ես: _ Այստեղ եմ, պապի՜կ: _ Որտե՞ղ՝ այստեղ: _ Եսիմ…: Զարթուցիչի մեջ: Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»: Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի. _ Ալիսա՜… Որտե՞ղ ես: _ Այստեղ եմ, պապի՜կ: _ Ո՞րտեղ՝ այստեղ: _ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…: _ Ինչպե՞ս ընկար այդտեղ: _ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ… ընկա մեջը… Էս Ալիսան ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված շարունակ ոտքերն էր շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ: _ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ: Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը: Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում: _ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը: _ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…: Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար: Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա: _ Այդպե՞ս եք երեխա խնամում: _ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում: Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»: _Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են: Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…: Դու պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…: Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:
Ինչպիսի՞նն էր Ալիսան, բնութագրի՛ր նրան։Ալիսան փոքրիկ , ճկուն, հետաքրքրասեր և խորամանկ աղջիկ էր։
Մտածի՛ր և գրի՛ր, թե նշված տեղերից բացի, որտեղ կարող էր գլորվել Ալիսան, մտածի՛ր մի քանի տարբերակ։
Ալիսան կարող էր գլորվել փոքրիկ տնակի մեջ, կոշիկի մեջ, ծաղկամանի մեջ, պայուսակի մեջ։ ։
Երբևէ քեզ հետ պատահե՞լ է նման արտասովոր դեպք, փորձի՛ր հիշել և պատմել։Ես մի օր դրսում խաղալիս մեկ րոպեով գնացել էի իմ ընկերուհու տուն։Այդ ընթացքում մայրիկս և հայրիկս կես ժամ ինձ էին փնտրում։Նրանք շատ էին վախեցել։Այդ օրվանից հետո ես առանձ զգուշացնելու ոչ մի տեղ չեմ գնում։
Գրի՛ր նամակ Ալիսային, ի՞նչ խորհուրդ կտաս նրան։
Ողջույն Ալիսա։ Ես Գոհարն եմ։Դու գիտե՞ս, որ ծնողներից չի կարելի թաքնվել, չէ որ նրանք մեզ սիրում են և անհանգստանում։ Էլ այդպես չվարվես քո հարազատների հետ։