Հովհաննես Թումանյան ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը: Բարի, սիրող, ծեր, տանջված, հոգատար։
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:Տղան երազում էր գնալ և գտնել նոր, ավելի մեծ, հարմարավետ , շքեղ տուն։
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:Հին, փոքր, կիսաքանդ, գորշ, խրճիթ ։
  4. Նկարագրի՛ր քո տունը և տեղադրի՛ր բլոգումդ:Մեր տունը փոքր է բայց հարմարավետ ։ Մեր տունը գեղեցիկ է, բայց լավ կլիներ որ, միքիչ մեծացնեինք։
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել: Սա էլ իմ երազանքի տունն է ՝

Աքրոստիկոս մայրիկիս անունով։

Ա մեն օր դու գալիս ես

Ր ոպեն մեկ ինձ գրկում ես։

Ա սում ես ինձ ջերմ խոսքեր՝

Ք նքուշ, բարի, սիրունիկ ։

Ս իրում եմ քեզ իմ մայրիկ։

Մայրիկս

Ողջո՛ւյն ։ Այսօր ես կպատմեմ իմ մայրիկի մասին։ Մայրիկս գեղեցիկ, կարճ մազերով, և շագանակագույն աչքերով, միջին հասակի է։ Իմ մայրիկը շատ է սիրում ինձ ու Դավուլին պաչիկներ տալ։ Նա շատ համեղ է պատրաստում, բայց տատիկս ավելի համեղ է պատրաստում։ Մեկ մեկ մայրիկս բարկանում է, երբ չարություն ենք անում, բայց նա շատ բարի է և ուրախ։ Մայրիկս շատ է սիրում ինձ նոր շորիկներ գնել։ Մենք տանը գեղեցիկ երաժշտություն ենք լսում։ Մայրիկս ասում է, որ ես պետք է լավ դաշնամուր և կիթառ նվագել սովորեմ։ Երբ մեծանամ կդառնամ լավ և խելացի մարդ , ինչպես ասում են հայրիկս և մայրիկս։

Մաթեմատիկա

Լուծել խնդիրները

1. Վարուժանն ունի 780 դրամ, իսկ Լևոնը՝ նրանից 250 դրամով ավել։ Կարո՞ղ են տղաները գնել գնդակ, որն արժե 1300 դրամ։ Եթե ոչ՝ հաշվել, թե որքան դրամ է պակասում։ Լուծում՝ 780+250=1030 1300-1030=270 Պատ՝ Գնդակ գնելու համար պակասում է 270դրամ ։

2. Մեքենան երեք օրում անցավ 500 կմ ճանապարհ։ Հայտնի է, որ առաջին օրն անցավ 150 կմ ճանապարհ, երկրորդ օրը՝ 2 անգամ ավել, քան առաջին օրը։ Հաշվել՝

· Քանի՞ կմ ճանապարհ անցավ մեքենան երկրորդ օրը։ 150×2=300կմ

· Քանի՞ կմ ճանապարհ անցավ մեքենան երրորդ օրը։ 150+300=450 500-450=50 Պատ՝ երրորդ օրը անցավ 50կմ։

Լրացրո՛ւ աղյուսակները.

-10 թիվը +10

531 541 551

460 450 440

880 890 900

600 610 620

990 200 210

-100 թիվը +100

155 255 355

383 483 583

863 969 1063

52 152 252

540 640 740

711 811 911

x10 թիվը x100

190 19 1900

250 25 2500

780 78 780

640 64 6400

780 78 7800

5640 564 56400

9720 972 97200

:10 թիվը :100

51 510 5

840 8400 84

750 7500 75

120 1200 12

850 8500 85

7 00 7000 70

6000 60000 600