Ամեն մի սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով: Աղը միակ սննդամթերքն է, որը ոչնչով չի փոխարինվում, առանց աղի ապրել հնարավոր չէ: Բժիշկները պարզել են, որ կենդանի էակը աղ չստանալով’ մահանում է:
Բարեբախտաբար, բնությունը բավականաչափ աղ Է կուտակել: Աղի պաշարները գտնվում են գետնի տակ, երբեմն աղի շերտերը հասնում են մինչև մեկուկես կիլոմետր հաստության: հազարավոր տարիների ընթացքում գետնի տակ գտնվող աղը այնքան է պնդացել, որ այն անվանում են քարաղ: Գետնի տակից աղը հանելու համար խոր հանքահորեր են փորում:
Աղը արդյունահանում են ոչ միայն գետնի տակից, ալյև ցամաքած լճերի հատակից և նույնիսկ դեռևս չցամաքած աղի լճերից: Հայաստանի հանրապետությունում աղ արդյունահանում են երևանի հյուսիսային մասում գտնվող Ավանի աղահանքից:
Աղի մասին կան իմաստուն խոսքեր: Ժողովրդի մեջ լայն տարածված է «աղ ու հաց» արտահայտությունը, որը խորհրդանշում է բարեկամություն, հյուրընկալություն:
Կոտեմը Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։
Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբերին) և վաղ գարնանը։
Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։
Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է:19-րդ դարում, երբ հայկական պետություն գոյություն չուներ, Արարատը խորհրդանշում էր հայկական պետականությունը։Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Արարատ լեռը Հայաստանի կարևոր ազգային խորհրդանիշներից է և համարվում է «սուրբ լեռ»։
Պիզայի թեք աշտարակ
Պիզայի թեք աշտարակ կամ էլ պարզապես Պիզայի աշտարակ։Աշտարակը Իտալիայում է։ Գտնվում է Պազա քաղաքում։Հայտնի է իր թեքությամբ և այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է աշտարակը կփլվի:Աշտարակի շինարարության համար պահանջվել է մոտ 200 տարի, այն սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ին և երկու ընդմիջումներով շարունակվել է մինչև 1360 թվականը։Նախագծի հեղինակն էր Բոնանո Պիզանոն։Նախատեսված է եղել, որ աշտարակը պետք է լինի ուղղաձիգ, սակայն շինարարների սխալի պատճառով հիմնվելուց կարճ ժամանակ անց սկսել է թեքվել։
Լուվր
Լուվր նախկինում ֆրանսիական թագավորական պալատ։ ։ Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարան։ Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնէաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի«Մոնա Լիզան» (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի«Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թվականին Լուվր է այցելել շուրջ 8.5 միլիոն մարդ[9]։ Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35.000 ստեղծագործություն
Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 1248—1437 թվականները և 1842—1880-ական թվականները[5]: Կառուցումից հետո տաճարը ունեցավ 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։
Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Ամեն օր, միջինացված տվյալներով, այցելում են շուրջ 20000 այցելուներ:
«Ոսկե կամուրջ»
(վիետ․՝ ՝ Cầu Vàng), 150 մետր երկարությամբ (490 ֆուտ) հետիոտնային կամուրջ է ՎիետնամիԴանանգի մերձակայքում գտնվող «Բա Նա Հիլզ» հանգստավայրում [2][3]: Այն նախագծվել է որպեսզի միացնի մալուխային կայանը այգիների հետ (կտրուկ թեքումից խուսափելը) [4] և ապահովի գեղատեսիլ տեսարան և գրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: Կամուրջը գրեթե պտտվում է ինքն իր շուրջը, որը պահում են երկու հսկա ձեռքեր, որոնք պատրաստված են ապակեպլաստի և մետաղալարի ցանցից, որոնք նման են կառուցվածքին աջակցող քարե ձեռքերի:
Ծրագրի պատվիրատուն Sun Group ընկերությունն էր: Կամուրջը նախագծվել է TA Landscape Architecture-ի կողմից (Հո Չի Մինի Սիթի քաղաքի ճարտարապետական Համալսարան): Ընկերության հիմնադիրը՝ Վյու Վիետ Աննը, ծրագրի հիմնական դիզայներն էր, իսկ Տրեն Քանգ Հանգը կամուրջի ձևավորող էր, իսկ կամուրջի նախագծման մենեջերը Նյեն Քանգ Հու Թուանն էր: Շինարարությունը սկսվել է 2017 թվականիի հուլիսին և ավարտվել 2018 թվականիի ապրիլին[5]։ Կամուրջը բացվել է 2018 թվականիի հունիսին[6][7]:
Ճշմարտության տաճար
փայտե տաճար` տեղակայվածՊատտայայիհյուսիսային հատվածում՝ Չոնբուրիգավառում (Թաիլանդ)[2]: Փայտի ամենաթանկ չորս տեսակներից կառուցված տաճարի մակերեսը կազմում է 3200 մետր քառակուսի, բարձրությունը՝ 105 մետր: Համարվում է աշխարհի ամենամեծ փայտե տաճարը, որի կառուցումն իրականացվում է առանց որևէ մեխի օգտագործման:
տաճարի կառուցման գաղափարը եղել է միլիոնատեր Լեկ Վիրիապհանինը, որը 1981 թվականին սեփական միջոցներով սկսում է տաճարի կառուցումը: Համաձայն լեգենդի, նրան հուշել էին, որ տաճարի կառուցումից անմիջապես հետո նրան մահ է սպասում: Դա տեղի է ունենում 2000 թվականին, սակայն տաճարը մինչ օրս էլ կառուցվում է, իսկ դրա ավարտը նախատեսվում է 2050 թվականին: Տաճարի անդադար կառուցումը հեղինակի մտահղացումներից մեկն է, որն արտացոլում է ճշմարտության վերամիավորումն ու զարգացումը:
Կառուցվել է ծովափնյա ամենաբարձր վայրում, որպեսզի հնարավոր լինի դիմադրել արևի կիզիչ ճառագայթներին և ծովային հզոր քամիներին: Կառույցի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսին զարդարված է Չինաստանի, Թաիլանդի, Հնդկաստանի և Կամբոջայի առասպելներն ու կրոնական սյուժեները պատկերող փայտե քանդակներով ու զարդանախշերով: Այն արտացոլում է արևելյան փիլիսոփայությունը[3], հնագույն աշխարհընկալումն ու գիտելիքները: Դրա գլխավոր խնդիրն է օգնել մարդկանց ճանաչել անցած սերունդների կյանքը, կյանքի շրջանների սկզբունքները, տիեզերքի հետ մարդու կապը, համընդհանուր ձգտումը դեպի ուտոպիան:
Տաճարի կառուցումը հիմնված է եղել այն գաղափարի վրա, որ մարդկային ցեղը կարողացել է հասնել այդպիսի բարձունքների միայն շնորհիվ իր իսկ զարգացման համար հիմք հանդիսացող փիլիսոփայական և կրոնական ճշմարտությունների:
Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է[2]։ Ըստ կաթոլիկ ավանդությա՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։
Սուրբ Պետրոսի բազիլիկի ողջ ինտերիերը լիովին զարդարված է մարմարով, ցայտաքանդակներով, ճարտարապետական քանդակներով և ոսկեգործությամբ։ Եկեղեցին պարունակում է մեծ թվով պապերի և այլ նշանավոր մարդկանց դամբարաններ, որոնցից շատերը համարվում են արվեստի բացառիկ գործեր։ Խորշերում և մատուռներում ևս կան մի շարք քանդակներ, որոնցից է Միքելանջելոյի «Պիետան»։ Կենտրոնական առանձնահատկությունը ամպհովանին է Պապական խորանում, որը ձևավորել է Լորենցո Բերնինին։
Մի դիտորդ գրել է. «Սուրբ Պետրոսի տաճարն է պատճառը, որ Հռոմը դեռևս քաղաքակիրթ աշխարհի կենտրոնն է։
Պատ Արամ Աշոտ-34կգ , Նարեկ Աշոտ-36կգ, Նարեկ Արամ-35կգ
Վարժ 508
Արան ավտոբուսով գնում էր Երևանից Գավառ։ Նրա այն հարցին, թե քանի կիլոմետր է մնում մինչև Գավառ, վարորդը պատասծանեց, որ Երևանից Գավառ հեռավորությունը 98կմ է։ Եվս 12կմ անցնելուց հետո կմնա այնքան, որքան արդեն անցել են։ Դրանից հետո Արային պարզ էր իր հարցի պատասծանը։ Արան ինչպե՞ս հաշվեց մնացած ճանապարհի երկարությունը։
Սոնան գնեց գրիչ, մատիտ ու քանոն և վճարեց 750 դրամ։ Աննան գնեց գրիչ ու քանոն և վճարեց 550 դրամ։ Անին գնեց գրիչ ու մատիտ և վճարեց 500 դրամ։ Ի՞նչ արժե այդ իրերից յուրաքանչյուրը։
Վաղուց թողած բարձր ու կանաչ Գահը իրենց հանգըստության, Երկու սև ամպ, հողմի առաջ Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով Բաժնել, ջոկել չէր կարենում, Ինչքան նըրանց լայն երկնքով Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ, Իրար կըպած ու միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Առաջադրանքներ՝
Բանաստեղծությունից դուրս գրել 8 գոյական:
Ամպ, հողմ, գահ, հանգստություն, երկինք,, բարձր
4 ածանցավոր բառ:
Կատաղությամբ, հալածական, հանգստության, անդադար։
Երկու սև ամպ իրենց հանգիստ գահը թողնելով հողմի առաջ հալածվելով գնում էին։ Սակայն հողմը իր չար հոսանքով նրանց բաժանել չէր կարողանում, ինչքան նրանց դես ու դեն էր քշում։ Նրանք անդադար գնում էին՝քշված հողմի կատաղությամբ, իրար կպած ու միասին։