Լեգենդ մշտադալար եղևնու մասին

Եղևնու հայտնվելու պատմությունը

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենը` աստծո շնորհ, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
 

Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մադկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակներով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.


— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը:
 

Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:


Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.


— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.


— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և բոլորը կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Ս. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում դեղինով նշված բառերը բացատրեք: Օժտված-տաղանդավոր, պտղաբերություն-բերքատվություն, ներդաշնակություն-համապատասխանություն , բարեկեցություն- ապահով կյանքի պայմաններ, խորհրդանշել-ցույց տալ մի բան , փառաբանել- գովաբանել, երախտագիտություն-շնորհակալություն, յուրովի-ինքն իրեն, ինքն իր հետ, խնարհվելով- կռանալ, ջանալ- ձհտել որևէ բանի, մսուր-մանկամսուր, կամենալ-մի բան ցանկանալ, ուզենալ։

Մայրենիի Հաշվետվություն

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Լեզվական աշխատանք

Բանաստեղծություններ

Մետաքսե-Նոր տարվա գիշեր

Ավետիք Իսահակըան — Մի մրահոն աղջիկ տեսա

Համո Սահյան — Հայաստան ասելիս

«Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ»

Համո Սահյան- Մշուշների շղարշի տակ

Համո Սահյան — Ձկնիկն առվին խուտուտ տվեց

Համո Սահյան — «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ձայնագրություններ և տեսանյութեր

Չարլին և շոկոլադի գործարանը

Համո Սահյան — բանաստեղծություններ

Պատմվածքներ

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Երեք մայրիների երազը

Լուցկիներով աղջիկը

Վախթանգ Անանյան — Թուխիկը

Վախթանգ Անանյան — Գիտնականը

Մահակը

Հացթուխի աղջիկը

Երջանիկ խրճիթը

Ավետիք Իսահակյան — Եղնիկը

Ավետիք Իսահակյան — Ո՞վ է ապրում

Ստեփան Զորյան — Չալանկը

Վիլյամ Սարոյան — Հյուսնի պատմություն

Վիլյամ Սարոյան — «Երկու արաբների պատմություն»

«Վիրավոր առյուծն ու կրիան»

Թագավորն ու ջուլհակը

Մասնակցել եմ մեկ ֆլեշմոբի

Իմ կարդացած գրքերը

Ջաննի Ռոդարի — Չիպոլինոյի արկածները

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի — Փոքրիկ իշխանը

Հովհաննես Թումանյան — Հեքիաթներ

Ալան Միլն — Վինի Թուխ

Ռոալդ Դալ — Չարլին և շոկոլադի գործարանը

Ռուբեն Մարուխյան — Չիկարելիի արկածները

Շուտով պատրաստվում եմ կարդալ՝ Լիլիթ Հակոբյանի , Թելեթրիփ վիպակը։

Այց Հայաստանի բնության պետական թանգարան

Բնության նկատմամբ սեր ու հոգատարություն քարոզող թանգարան... - ankakh.com
Ողջու՜յն։ Այսօր մենք մեր ուսուցիչների՝ ընկեր Շուշանի և ընկեր Հասմիկի նախաձեռնությամբ գնացինք Բնության թանգարան։ Այնտեղ կային շատ հետաքրքիր կենդանիներ, թիթեռներ։ Կային կենդանիներ, որոնք գրանցված էին Հայաստանի կարմիր գրքում օրինակ՝ գորշ արջը։ Տեսանք շատ բույսեր, որոնք շատ օգտակար են և ունեն բուժիչ հատկություն։

Բնության թանգարանում մեզ ներկայացրեցին կենդանիների մասին շատ հետաքրքիր փաստեր, օրինակ՝ շնագայլի մասին հետաքրքիր շատ բան իմացանք։ Նաև մեզ բացատրեցին, թե ինչպես է պետք պաշտպանվել օձերից ։ Մենք տեսանք, և թունավոր, և սովորական օձեր։ Մենք տեսանք շատ փոքր ձկնատեսակներ։ Նաև ծանոթացանք ոսկե ձկնիկի հետ։

Ես շատ հետաքրքիր ու գիտելիքներով հարուստ օր ունեցա ։

СТАРИК-ГОДОВИК

Вышел старик-годовик, стал махать рукавом и пускать птиц. Каждая птица со своим особым именем.
Махнул старик-годовик первый раз — и полетели
первые три птицы. Повеял холод, мороз.
Махнул второй раз — снег стал таять, на полях
появились цветы.
Махнул третий раз — полетела третья тройка. Стало жарко, душно.
Махнул четвёртый раз — полетели ещё три птицы.
Подул холодный ветер, пошёл дождь.
А птицы были не простые. У каждой птицы четыре крыла. В каждом крыле семь перьев. Одна половина пера белая, другая — чёрная.

Մաթեմատիկա

403) Կատարիր գումարում և արդյունքը Ստուգիր հանումով

ա) 3245+125=3370

3370-125=3245

բ) 3526+514=4040

4040-514=3526

404) Կատարիր հանում և արդյունքը ստուգիր գումարումով

ա) 6153-523=5630

5630+523=6153

բ) 2453-216=2237

2237+216=2453

405) Կատարիր բազմապատկում և արդյունքը ստուգիր բաժանումով

ա) 1560×6=9360

9360:6=1560

բ) 4200×50=210000

210000:50=4200

406) Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով

ա) 21500:50=430

430×50=21500

բ) 12420:30=414

414×30=12420

СКАЗКА А РЕПКЕ

Вы, наверное, знаете народную сказку о репке.
Посадил дед репку. Репка выросла большая-пребольшая. А вытянуть репку дед не мог . Позвал дед
бабку. И вдвоём с бабкой не могли вытянуть. Позвали внучку — не вытянули. Позвали Жучку, позвали
кошку, позвали мышку — и вытянули репку.
Умная сказка! И вовсе не о репке эта сказка,
а о дружной совместной работе.

Մաթեմատիկա

Վարժ 398

Անիի մտապահած թիվը եռանիշ կլոր տասնյակ է: Եթե այդ թվի 3-րդ կարգում մեծանա 7-ով, այն կմեծանա 200-ով, իսկ եթե 2-րդ կարգում գրված թվանշանը փոխարինվի 5-ով, այն կպոքրանա 20-ով: Ո՞ր թիվն է մտապահել Անին:

Լուծում՝

700-200=500

50+20=70

500+70=570

Պատ՝. 570

Վարժ 399 Փորձիր 4 ով և թվաբանական որոշ գործողություններով ստանալ 1-ից մինչև 5 թվերը։

( 4 — 4 ) : 4 + 4 = 4

( 4 : 4 ) + ( 4 : 4 ) = 2

( 4 + 4 + 4 ) : 4 = 3

( 4 — 4 ) + ( 4 : 4 ) = 1

( 4 x 4 + 4 ) : 4 = 5

Մաթեմատիկա

Վարժ 395

74, 36, 77, 18, 88, 33, 12, 26, 64 թվերից ընտրի՛ր այնպիսի երկու թիվ, որոնց գումարը 100 է:Ընտրի՛ր թվերի այդպիսի միքանի զույգ:

88+12=100

74+26=100

36+64=100

Վարժ 397

Ո՞ր թիվը պետք է լիներ դատարկ վանդակում։

ա)

24
39
416
525

բ)

214
321
428
535

գ)

221
331
441
551