Месяц: Апрель 2020
Մաթեմատիկական աշխատանք
Պատմի՛ր 538 թվի մասին։
Թիվը գրի՛ր տառերով-հինգ հարյուր երեսունութ
538-ն ունի 5 հարյուրյակ 3 տասնյակ 8 միավոր ։
Հարևան թվերն են՝ 537 539
Հաջորդող թիվն է՝ 539
Նախորդող թիվն է՝ 538
Մեծացրո՛ւ 3-ով: 541
Մեծացրո՛ւ 20-ով: 558
Մեծացրո՛ւ 200-ով:728
Փոքրացրո՛ւ 7-ով:531
Փոքրացրո՛ւ 50-ով:512
Փոքրացրո՛ւ 500-ով:38
Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:540
Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:520
538-ի թվանշաններով կազմի՛ր այլ եռանիշ թվեր:853, 583 385
Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով։ 385, 583, 853,
Այդ թվերից կապույտով նշի՛ր կենտ թվերը: 385, 853, 583,
Մայրիկիս մասնագիտությունը
Իմ մոնտաժը
I would like to be a …

Hello. My name is Gohar . I am 8 years old. I like to paint and I would like to be a painter, because it’s very interesting and nice job.
Եղևնին և վարդը

ԵՂԵՒՆԻՆ
Համո Սահյան
Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
Հարցեր և առաջադրանքներ
- Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր
- Արահետ-ոտքով բացած նեղ ճանապարհ , բացատ-բաց, ազատ տեղ, դատարկ տեղ, Վաղորդյան-վաղ առավոտյան. աբրեշում-մետաքս, մետաքսակտոր
- Ի՞նչ էր հիշում եղևնին:Պատմի՛ր եղևնու անունից:
_Հիշում եմ կանաչ իմ ընկերներին, երկինքն եմ հիշում, իմ մայր անտառն , հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,
խարույկն եմ հիշում անտառապահի։
- Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին մենակություն էր զգում։
- Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:Ոչ նա չեր ափսոսում։
- Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Որովհետև ինքը կարողացել էր ձմռան ցրտին մարդկանց գարուն պարգևել՝ իր կանաչ թևերով։
- Նամակ գրի՛ր եղևնուն: Ողջու՛յն սիրելի եղևնի, ես Գոհարն եմ։ Ես շատ կուզենայի քեզ տեսնել բայց ես չեմ կարող , որովհետև հիմա գարուն է ։ Բայց , երբ գա ձմեռը մենք անպայման կհանդիպենք։ Ես կզարդարեմ քեզ, իսկ դու կզարդարես մեր տունը։ Արի ընկերներ դառնանք։ Ցտեսություն սիրելի եղևնի։
Մաթեմատիկական աշխատանք
1. Հաշվի՛ր։
· 45×5=225
32×3=96
410×3=1230
123×2=246
3452×4=13808
2162×2=4324
2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը, կատարի՛ր ստուգում։
օր․ *-320=530, 320+530=850, ստուգում՝ 850-320=530,
ա)630-120=510
բ)1520-800=720
գ)470+390=860
դ)2300+6408=8708
3. Լուծի՛ր։
· Աննան գնել է 2 գրիչ, իսկ Գոհարը՝ 3-ով ավել։ Գոհարը վճարել է 210 դրամով ավել, քան Աննան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։
Լուծում
210։3=70
70×2=140
70×5=350. Պատ Աննա-140դրամ Գոհար-350դրամ
· Եվան գնեց 4 տետր, իսկ Անին՝ 5-ով ավել։ Անին վճարեց 300 դրամով ավել, քան Եվան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։
Լուծում
300։5=60
60×4=240
60×9=540. Պատ Եվա-240դրամ Անի- 540դրամ
ՎԱՐԴԸ
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ։
Գնաց մոտիկ ու ասաց-այ կարմիր վարդ այ սիրուն վարդ, քեզ կսիրեմ ու կպահեմ,
Վարդնել ասաց-շնորհակալություն փոքրիկ տղա դու շատ բարի ես։
Ու այդպես բարի փոքրիկ տղան պահում էր կարմիր վարդին։
- Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. ____քնքուշ_____________ վարդ
բ. ___փշոտ____________ վարդ
գ. ___գեղեցիկ______________ վարդ դ. ___կարմիր______________ վարդ
- Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը։Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
- Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: Ես կնտրեմ դեղին գույն
- Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:Վարդերն փշեր ունեն որպեսզի դժվարությամբ պոկվեն ։
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: Փշերն վարդեր ունեն որովհետև վարդերը փշոտ են։