Մաթեմատիկական աշխատանք

1. Հաշվի՛ր։

45×12=540

54×23=1,242

83×42=3,486

24×11=264

65×5=325

76×6=456

74×23=1,702

2. Հաշվի՛ր

20x(a-b)

ա)եթե a=820, b=720  20x (820-720)=20×100=2000

բ) եթե a=14150 b=14120  20x (14150-14120)=20×30=600

գ) եթե a=260, b=60   20x (260-60)=20×200=4000

3. Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ դրա մի կողմը հավասար է 6 սմ-ի։

Լուծում

6×4=24

4. Հաշվի՛ր ուղղանկյան պարագիծը, եթե դրա կողմերի երկարություններն են՝ 4 սմ է և 7 սմ։

Լուծում

4×2=8

8+14=22

5. Ծառատունկի ժամանակ դպրոցականները տնկեցին 8 ծիրանենի և 5 անգամ շատ խնձորենի: Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին դպրոցականները:

8+5=13.

8+13=21              Պատ   21  ծառ

Մաթեմատիկական աշխատանք

Պատմի՛ր 538 թվի մասին։

Թիվը գրի՛ր տառերով-հինգ  հարյուր   երեսունութ

538-ն ունի 5 հարյուրյակ 3 տասնյակ 8 միավոր ։

Հարևան թվերն են՝  537      539

Հաջորդող թիվն է՝ 539

Նախորդող թիվն է՝  538

Մեծացրո՛ւ 3-ով: 541

Մեծացրո՛ւ 20-ով:  558

Մեծացրո՛ւ 200-ով:728

Փոքրացրո՛ւ 7-ով:531

Փոքրացրո՛ւ 50-ով:512

Փոքրացրո՛ւ 500-ով:38

Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը:540

Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը:520

538-ի թվանշաններով կազմի՛ր այլ եռանիշ թվեր:853,  583  385

Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով։ 385, 583, 853,

Այդ թվերից կապույտով նշի՛ր կենտ թվերը: 385,   853,  583, 

ԵՂԵՒՆԻՆ

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր
  2. Արահետ-ոտքով բացած նեղ ճանապարհ ,     բացատ-բաց, ազատ տեղ, դատարկ տեղ,  Վաղորդյան-վաղ առավոտյան. աբրեշում-մետաքս, մետաքսակտոր
  3. Ի՞նչ էր հիշում եղևնին:Պատմի՛ր եղևնու անունից:

    _Հիշում եմ կանաչ իմ ընկերներին, երկինքն եմ հիշում, իմ մայր անտառն , հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,

    խարույկն եմ հիշում անտառապահի։

  4. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին  մենակություն   էր   զգում։
  5. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:Ոչ  նա  չեր   ափսոսում։
  6. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Որովհետև ինքը կարողացել էր ձմռան ցրտին մարդկանց  գարուն  պարգևել՝ իր կանաչ թևերով։
  7. Նամակ գրի՛ր եղևնուն: Ողջու՛յն   սիրելի  եղևնի, ես  Գոհարն  եմ։ Ես   շատ   կուզենայի քեզ   տեսնել   բայց   ես   չեմ   կարող , որովհետև հիմա գարուն է ։ Բայց , երբ գա ձմեռը մենք անպայման կհանդիպենք։ Ես կզարդարեմ քեզ, իսկ դու կզարդարես մեր տունը։ Արի   ընկերներ   դառնանք։  Ցտեսություն  սիրելի  եղևնի։

Մաթեմատիկական աշխատանք

1. Հաշվի՛ր։

· 45×5=225

32×3=96

410×3=1230

123×2=246

3452×4=13808

2162×2=4324

2. Գտի՛ր անհայտ բաղադրիչը, կատարի՛ր ստուգում։

օր․ *-320=530, 320+530=850, ստուգում՝ 850-320=530,

ա)630-120=510

բ)1520-800=720

գ)470+390=860

դ)2300+6408=8708

3. Լուծի՛ր։

· Աննան գնել է 2 գրիչ, իսկ Գոհարը՝ 3-ով ավել։ Գոհարը վճարել է 210 դրամով ավել, քան Աննան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։

Լուծում

210։3=70

70×2=140

70×5=350.                  Պատ   Աննա-140դրամ    Գոհար-350դրամ

 

 

· Եվան գնեց 4 տետր, իսկ Անին՝ 5-ով ավել։ Անին վճարեց 300 դրամով ավել, քան Եվան։ Որքան է վճարել նրանցից յութաքանչյուրն իր գնումների համար։

Լուծում

300։5=60

60×4=240

60×9=540.                  Պատ Եվա-240դրամ Անի- 540դրամ