English

1.Իմ քույրիկը գիտի անգլերեն և ռուսերեն շատ լավ-My sister knows English and Russian very well.

2.Ես գիտեմ հետաքրքիր փաստեր շների մասին-I know a lot of interesting things about dogs.

3.Մեր ընտանիքը հավաքվում է հյուրասենյակում ամեն երեկո-Every evening our family gathers in the living-room.

4.Արամի հայրիկը հաճախ թերթ է կարդում կիրակի առավոտյան-Aram’s father often reads a newspaper on Sunday mornings.

5. Իմ փոքր քույրիկը ունի շատ խաղալիքներ և հաճախ խաղում է նրանցով-My little sister has got a lot of toys and she often plays with them.

Լուցկիներով աղջիկը

18051370_org_match01-1

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք:

Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Հանս Քրիստիան Անդերսեն

Առաջադրանքներ․

  1. Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրե՛ք և սովորե՛ք։ Թանձր-Ոչ ջրիկ, պինդ, սլանալ-Արագորեն գնալ, ելուստ- Առարկայի վրա դուրս ցցված մաս, ձեղնահարկ-ներքնահարկ, շղարշ-  Քող, վեհաշուք- շքեղ, փառահեղ։
  2. Ո՞րն էր պատմվածքի ամենահուզիչ պահը։ Ինչո՞ւ։ Ամենահուզիչ մասը այն մասն է, երբ աղյիկը մահանում է։ Որովհետև նա դեռ փոքր էր ։
  3. Ի՞նչ կփոխեիր պատմվածքի մեջ։ Ինչո՞ւ։ Ես կփոխեմ այն մասը , որտեղ պատմում է այն մասին, որ աղջիկը ապրում էր աղքատ և երազում էր ունենալ տաքուկ տուն և ընտանիք։ Նա կապրեր շատ լավ իր տատիկի և մայրիկի հետ ։ Նա կլիներ շատ ուրախ և երջանիկ, քանի որ բոլոր երեխաները պետք է լավ ապրեն և չկորցնեն իրենց հարազատներին։

О девочке Маше, о собаке Петушке и о кошке Ниточке

Жила-была в большом доме на Большой улице маленькая девочка Маша. У Маши были собака, кошка
и кукла. Собаку звали Петушок, кошку — Ниточка,
а куклу — Елизавета Петровна.
Как вы думаете, почему Маша их так назвала?
А вот почему. Собаку она назвала Петушком потому, что петухи кричат громче всех, а собака Петушок
лает ещё громче петухов!
Кошку она назвала Ниточкой потому, что нитки
бывают белые и чёрные, а у кошки Ниточки спинка
была чёрная, а животик белый. А куклу она назвала
Елизаветой Петровной потому, что у Маши была знакомая тётя Елизавета Петровна.
Утром собака Петушок просыпалась и лаяла. Она
молчала только тогда, когда её кормили. А кошка Ниточка была совсем другая. Она часто мурлыкала, а мяукала редко. Когда Ниточка хотела есть или
пить, она прыгала на стул и становилась на задние
лапки.
Кукла Елизавета Петровна жила на подоконнике.
У неё там была целая квартира из коробки.
(По В. Введенскому)

Վախթանգ Անանյան Թուխիկը

Վախթանգ Անանյան «Թուխիկը» | Տիգրան Գրիգորյանի բլոգ

  Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով  կապվել է տիրոջ հետ:

Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ:  Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:

Իսկ թանձր մառախուղին, անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:

Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան.

—         Դե՞, բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին:

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից.

—         Թուխի՜կ, Թուխի՜կ…

—         Ղա՜ ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:

Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:

—         Թուխի՜կ, քեզ եմ սպասում, — ձայն էր տալիս բժիշկը:

—         Ղա ՜ ղա ՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալի՜ս, — լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ գործում ու նստում իր տիրոջ ուսին:

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.

—         Վաղուց ես նստած, ինչո՞ւ ճաշ չես պատվիրում:

—         Ընկերոջս եմ սպասում…

Կարծեցին իրոք մարդու է սպասում:

Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:

—         Թուխի՜կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՜ն, ախր քե՛զ եմ սպասում, — սրտնեղած ձայն տվեց նա:

—        Ղա՜ ղա՜…լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:

Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ — բժիշկն ու իր փետրավոր ընկերը:

Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:

—        Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:

Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:

Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:

Հին, քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.

—        Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային…

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած:

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր–տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
  • Նշանավոր — Մեծ հռչակ ունեցող
  • Աղվամազ — Թռչունների փետուրների տակի նուրբ՝ փափուկ փետուրները
  • Թառել — Նստել բարձրադիր տեղում
  • Ծերպ — Գագաթ
  • Թախանձել — Սաստիկ խնդրել, աղաչել
  • Զառամել — Շատ ծերանալ
  • Քրթմնջալ — Քթի տակին փնթփնթալ
  • Կիսանդրի — Կիսարձան
  • Հնամենի — Հին, դարավոր 2. Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագիր` յուրաքանչյուր մասը:
  • « Փոքրիկ Թուխիկն ու բժիշկը»
  • « Խելացի Թուխիկը»
  • «Որսորդ Թուխիկը»
  • « Ճաշի լավ ընկերը»
  • « Հավատարիմ ընկեր» 3.Պատմիր բժշկի և Թուղիկի ընկերության մասին։
  • Բժիշկն ու Թուխիկը շատ լավ ընկերներ էին։ Նրանք իրար շատ էին սիրում։ Նրանք այնքան մտերիմ էին, որ ագռավը միշտ պատասխանում էր, երբ տերը կանչում էր նրան։ 4. Բացատրի`ր հետևյալ նախադասությունը`Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
  • Այսինքն Թուխիկը այնքան խելացի էր, որ բոլորը խոսում էին նրա մասին ։ 5. Որ հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը
  • Երբ բժիշկը մահացավ և ագռավը մնաց իր տիրոջը հավատարիմ մնալով նրա գերեզմանին։ Անգամ տարիներ անց նա գալիս և թառում էր իր տիրոջ կիսանդրու ուսին։ 6. Նկարագրիր Թուխիկին:
  • Թուխիկը սկզբում ծածկված էր աղվամազերով։ Մեծանալով նրա փետուրները դարձան թուխ։ Նա շատ խելացի, զգայուն , ընկերասեր, բարի և հավատարիմ ագռավ էր։ 7. Քո կարծիքով, իրական է այս պատմությունը:
  • Իմ կարծիքով այս պատմությունը իրական էր և այն շատ հավատարիմ ընկերների մասին էր։ 8. Գրիր պատմություն «Իմ աիրած կենդանին» վերնագրով:
  • Իմ սիրելի կենդանին շունն է ։ Ես շատ եմ սիրում շներին, որովհետև նրան իսկական ընկերներ են և միշտ օգնում են իրենց տերերին։ Շներն էլ են զգայուն ։ Նրանք սիրում են , որ մարդիկ իրենց հետ խաղում են, զբոսնում են։ Ես շատ եմ երազում ունենալ փոքրիկ շնիկ։
Աշխարհի ամենասիրունիկ շնիկը

Մաթեմատիկա

Վարժ 389

Տատիկը ուներ-? կոնֆետ

7 թոռնիկ յուր-15 կոնֆետ

Ավելացավ-5 կոնֆետ

Լուծում

15×7=105

105+5=110

Պատ 110 կոնֆետ։

Վարժ 390

16 փաթեթ յուր-30-ական գիրք

Ավելացավ-20 գիրք

Ընդամենը-? գիրք

Լուծում

16×30=480

480+20=500

Պատ 500 գիրք։